Երևան
12 °C
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում կենսաբանության ուսուցիչ Աշոտ Մաշուրյանին նախորդ տարի դժվարությամբ հաջողվեց հավաքել «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» խմբային ուսուցման մասնակիցներին։ Ուսուցչի խոսքով՝ շատերը թերահավատորեն էին մոտենում և կարծում էին, որ հերթական խմբակն է լինելու։ Հիմա արդեն ուսուցիչները ֆիլտրում են, քննարկում, թե որ աշակերտին ներգրավեն խմբակում։
«Տարեցտարի այս խմբակով հետաքրքրվողների թիվն ավելանում է, այս պահին մոտ 40 երեխա է ներգրավված «Ագրոտեխնոլոգիա» խմբակում՝ 10, 11 և 12-րդ դասարանցիների շարքում։ Արդեն ուսուցիչների համար է դժվար, քանի որ մենք ստիպված ենք արդեն ընտրություն կատարել և շեշտը դնել որակի վրա․ ընտրում ենք այն երեխաներին, որոնք գյուղատնտեսությունից գաղափար ունեն և կկարողանան առաջիկայում ավելի լավ արդյունք ապահովել, որոնց հետաքրքրում է, թե ինչ հնարավորություններ կան ժամանակակից, ճշգրիտ գյուղատնտեսությունում»,- ասում է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի ղեկավարը։
Արդեն երկրորդ տարին է, որ Աշոտ Մաշուրյանը և իր աշակերտները մասնակցում են «Հորիզոններ» ծրագրին։ Ուսուցչի խոսքով, երեխաներին առաջարկվել է պատրաստել նախագծային աշխատանքներ, որի վրա էլ նրանք այս պահին աշխատում են։ Աշոտ Մաշուրյանի խոսքով, աշակերտներ կան, որոնք սեփական բիզնես նախագծերն ունեն՝ մասնավորապես ջերմատան ու ցորենի աճեցման վերաբերյալ։ Դուալ կրթությունը բավականին հետաքրքիր միջավայր է ձևավորում, փոխվում է ուսուցման վերաբերյալ երեխաների պատկերացումը։
«Շատ կարևոր է, որ դպրոցում կիրառվող ծրագրերն ունենան գործնական կոմպոնենտ, երեխաները բավականին շատ տեսական գիտելիքներ ունեն, բայց պրակտիկ միջավայրում նրանք դժվարանում են այդ ամենը կիրառել, կարող են հիանալի բացատրել հողի քիմիական բաղադրությունը, բայց երբ անձամբ շփվեն հողի հետ, ուրիշ զգացողություններ կունենան։ Այդ առումով շատ կարևոր է նաև դպրոցներում լաբորատորիաների առկայությունը»,- շարունակում է Աշոտ Մաշուրյանը։
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում հատուկ ուշադրություն է դարձվում բնագիտական առարկաներին։ Այս տարվա ընթացքում դպրոցի սաները մասնակցել են մի շարք փառատոնների, օլիմպիադաների, ներկայացրել են իրենց նախաձեռնությունները, զբաղեցրել հաղթական հորիզոնականներ։ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն «Իմ Քայլը» հիմնադրամից նվեր է ստացել աստղադիտակ ու վրաններ։ Քանի որ Գորիսը հայտնի է մառախլապատ օրերով, դպրոցում սպասում են բարենպաստ եղանակի․ ուսուցչի հետ արդեն պայմանավորվել են՝ երբ պարզ երկինք լինի, կգնան քաղաքից դուրս, իրենց հետ վերցնելով նաև վրանները, և կբացահայտեն երկնային կյանքի գաղտնիքները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ
Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը
«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
Ավագ դասարանների շուրջ 40 աշակերտ մասնակցում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա»-ի ուսուցմանը
Բեռնատար ավտոցիստեռնը ընկել է Որոտանը. վարորդը մահացել է (լուսանկարներ)
Ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական, ֆինանսական կարգապահություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» ԲԿ
Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից հափշտակության վարույթով 666մլն դրամից ավել վնաս է վերականգնվել
Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 22-ին
Հայտնի է, թե որ թիմը կլինի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Փլեյ-օֆֆի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը
Ռուսաստանն Արևմուտքին ցույց տվեց իր կարողությունները. Պեսկովը՝ «Օրեշնիկ» հրթիռի կիրառման մասին
18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT