Երեկ՝ հունվարի 18-ին, առավոտյան՝ ժամը 07.00-ի սահմաններում, ձերբակալվել է 2017 թ. սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը: Հիշեցնենք, որ Թուֆենկյանի մոտ հնչած կրակոցներից սպանվել էր Վահագն Աբգարյանի թիկնապահը՝ Գարիկ Մոսինյանը: Վահագն Աբգարյանը, որը աղմկոտ սպանությունների, վեճերի կենտրոնում է, ծննդով Ալավերդի քաղաքից է: «Հայկական Ժամանակ»-ն Աբգարյանի ձերբակալության մասին զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

 - Պարոն Շարմազանով, Դուք Ալավերդի քաղաքից եք, ճանաչու՞մ եք Վահագն Աբգարյանին:

- Ալավերդիում բոլորն էլ բոլորին ճանաչում են:

- Ինչպե՞ս կբնութագրեք Վահագն Աբգարյանին:

Ես քրեական գործերը չեմ բնութագրում: Եթե կա նախաքննություն, նախաքննությունը կպարզի, եւ ո՞ր օրվանից եմ ես քրեական գործերը բնութագրում կամ մարդկանց, ովքեր անցնում են հստակ գործով: Ալավերդիում չկա մարդ՝ քիչ, թե շատ երեւացող, որին ես չճանաչեմ: Վահագն Աբգարյանը երկու կամ երեք տարով է ինձնից փոքր: Ես եւ Վահագն Աբգարյանը նույն թաղամասում ենք մեծացել: Ալավերդին փոքր քաղաք է եւ բոլորը բոլորին ճանաչում են: Քրեական գործը նախաքննության փուլում է եւ նախաքննությունը կպարզի:

- Պարոն Շարմազանով, Աբգարյանը պատահական անձ չէ, նա 2015 թվականի Ալավերդիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարել էր ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Կարեն Փարեմուզյանին: Ինչպե՞ս ստացվեց, որ այս ճակատագրին արժանացավ՝ նկատի ունեմ ձերբակալությունը:

ՀՀԿ-ին սատարել են հարյուր հազարավոր քաղաքացիներ: Հիմա ես պարտավո՞ր եմ հարյուր հազարավոր քաղաքացիների ճակատագրով էլ գնահատականներ տալ: Վահագն Աբգարյանն էլ այդ սատարող հարյուր հազարավորներից մեկն է: ԵԼՔ-ին, Ծառուկյան դաշինքին կամ այլ քաղաքական ուժի, որ մեկը ձայն է տալիս, ուրեմն քաղաքական պատասխանատվությո՞ւն է կրում:

- Իսկ, որ նույն թաղամասում էիք ապրում, Վահագն Աբգարյանն  ի՞նչ վարք էր դրսեւորում, ակտիվությամբ աչքի ընկնու՞մ էր:

Ալավերդիում բոլորն էլ աչքի են ընկնում, Ալավերդին ակտիվ քաղաք է:

- Քրեական տարրերո՞վ են աչքի ընկնում:

- Ոչ: Ալավերդին մտավորականների քաղաք է: Թումանյանի, Հրանտ Մաթեւոսյանի եւ Միկոյան եղբայրների հայրենիքն է Ալավերդին: Ալավերդին մեր հանրապետությանը  շատ մտավորականներ ու պետական գործիչներ է տվել:

Տպել
7788 դիտում

Անսովոր է հավաքականում լինել մարզչի կարգավիճակով. Ռոման Բերեզովսկի

ՀՀ ֆուտբոլի հավաքականի նորեկ Էդգար Բաբայանը տպավորված է թիմով

Ապացուցել ենք, որ բոլոր թիմերի դեմ էլ կարող ենք պայքարել. Տիգրան Բարսեղյան

Մանկապարտեզների տնօրեն, թաղապետի տեղակալ, վարորդ. ովքեր էին պաշտպանում Տարոն Մարգարյանին

Բարձր տրամադրությամբ ենք պատրաստվում խաղերին. Գեւորգ Ղազարյան

Անգամ կադրում չկամ. ընդդիմադիր Արմեն Աշոտյանը դժգոհ է Հ1-ի լրատվական թողարկումից

Ծառայողական քննություն՝ կարմիրբերետավորների կողմից ցուցարարների մեքենան վնասելու դեպքով

Տնտեսագիտականի ռեկտորն այլեւս չի ուզում աշխատել Տարոն Մարգարյանին պաշտպանած երիտասարդի հետ

Բարի գալուստ մաղթենք Էմերիին. Մխիթարյան

Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. ԱԻՆ-ը ահազանգ է ստացել

Արայիկ Հարությունյան. ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի կենսագրությունը

Քննչական կոմիտեն խնդրում է ներկայանալ ենթադրյալ հանցագործությունից տուժած վարորդին

Նախկին նախարարի եւ Կարեն Նահապետյանի միջև դատավարության վեճն ավարտվեց հաշտությամբ

ՀՀ ֆուտբոլի հավաքականը սկսել է հավաքը ընկերական խաղերից առաջ

Հիմնական թեման մնաց ստվերում. խմբագրական

178 մլնի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու դեպքով գործ է հարուցվել

Քաղաքացին դիմել է առողջապահության նախարարին՝ առաջարկելով վարչապետի հազը բուժելու դեղամիջոց

Գազի Հովոյի որդու կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

Պարզվել է լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել՝ ամուսինների՝ ԻՊ-ի անդամակցության պատճառով