ՇՊՀ ավագ դպրոցի բուֆետում 17-ամյա աղջիկը հյութի հետ ապակու կտոր է կուլ տվել. նոր սկանդալ

19/01/2018 schedule10:16

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով նոր ահազանգ է հնչեցնում՝ կապված պետհամալսարանի ներսում կատարվող տարատեսակ միջադեպերի հետ ու ներկայացնում նոր պատմություն, այս անգամ՝ 17-ամյա աղջկա մասնակցությամբ: 

«Հունվարի 16-ին Շիրակի պետհամալսարան էր ժամանել մի խումբ, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀ Հարկային ծառայության ներկայացուցիչներ էին և նպատակ են ունեցել ստուգելու ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից շահագործվող բուհի և բուհի ավագ դպրոցի բուֆետների աշխատանքները... Հարկային ծառայության ներկայացուցիչների այցը բուհ առիթ դարձավ, որ բացահայտվեն Սահակ Մինասյանի ևս մի քանի հանցագործություններ... 

Պարզվում է, որ 3-4 ամիս առաջ ԲՈՒՀ-ի ավագ դպրոցի բուֆետում 12-րդ դասարանի աշակերտուհի Ա.Ա-ն հյութ խմելուց կուլ է տվել նաև ապակու կտոր: Դա շատ մեծ սկանդալ է առաջացրել դպրոցում և սկսվել է հետաքննություն, որը գտնվում է Շիրակի մարզի դատախազի տեղակալներից մեկի անմիջական վերահսկողության տակ... Աշակերտուհու հետ կապված միջադեպից հետո դպրոցի բուֆետը փակվել է և չի գործում մինչ օրս: Դպրոցի աշակերտների հավաստիացմամբ խայտառակ վիճակ է եղել նաև սանիտարական նորմերի պահպանման բնագավառում: Ինչպես ասում են բարձր դասարանում սովորող աշակերտներից ոմանք՝ «Խոզնոց էր, բուֆետ չէր»: ՇՊՀ-ի ավագ դպրոցի բուֆետում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին, որը կարող էր ճակատագրական հետևանքներ ունենալ 17-ամյա աղջկա համար տեղյակ էին նաև դպրոցի հարևանությամբ գտնվող բնակիչները... Հետաքննության շրջանակներում պարզվել է նաև, որ դպրոցի բուֆետը, որը շահագործվում է անմիջականորեն բուհի ռեկտորի կողմից, փաստացի չի ունեցել աշխատողներ. գրանցված է եղել միայն մեկ աշխատակից, իսկ մյուսներն աշխատել են ապօրինի: Ըստ հավաստի տեղեկությունների` Սահակ Մինասյանն ամեն ինչ ձեռնարկում է այդ խայտառակ միջադեպը չհանրայնացնելու համար և իր «տերերի» միջոցով փորձում է կանխել հետաքննությունը՝ճնշումներ գործադրելով դատախազության աշխատակիցների վրա... 

Հունվարի 16-ին ԲՈՒՀ ժամանած Հարկային ծառայության ներկայացուցիչները ստուգումներ են անցկացրել նաև ԲՈՒՀ-հի բուֆետում, որը ևս շահագործվում է ռեկտոր Մինասյանի կողմից և բավական հակաօրինական փաստեր են արձանագրել. ՀԴՄ կտրոններ չտրամադրելուց առևտուր անողներին մինչև գրանցված, բայց բացակայող և չգրանցված, բայց ներկա աշխատակիցների առկայությունը: Հավելեմ, որ հարկայինի ներկայացուցիչները բուֆետում չեն հայտնաբերել նաև ՀԴՄ-ն:Ի դեպ, Սահակ Մինասյանի 25 միլիոն դրամանոց և հպարտության առարկա բուֆետում ՀԴՄ կտրոններ երբևէ չեն տվել այդտեղից օգտվողներին... 

Ըստ ԲՈՒՀ-ում շրջանառվող տեղեկությունների` նույն այդ մարդիկ պարտադրել են բացատրագրեր գրել ԲՈՒՀ-ի մի շարք աշխատակիցներին, այդ թվում նաև ռեկտորի վարորդին՝ Ավագ Ռուշանյանին, ում անունը, ինչպես տեղեկացրել էինք, հաստիքացուցակում բացակայում է. նա չկա բուհի երեք վարորդների ցանկում... 

Հարկային ծառայության ներկայացուցիչները համալսարանում մնացել են գրեթե մեկ աշխատանքային օր և որոշ փաստաթղթեր վերցնելով հեռացել են բուհից: Հետաքրքիր է, ինչու է Շիրակի դատախազությունը մինչև այսօր լռում և չի հրապարակում ՇՊՀ-ի ավագ դպրոցում տեղի ունեցածի մասին որևէ տեղեկություն, որը բավական ծանր հանցագործություն է և կարող էր սարսափելի ավարտ ունենալ: Դա 500 միլիոն դրամ գրպանել չէ՝ շինարարության և առևտրի պատրվակի ներքո կամ 15 տոննա գիրք մակուլատուրա հանձնել: Դա արդեն մարդու կյանքի հետ խաղալ է նշանակում: Զավեշտալին այն է, որ ամբողջ դպրոցը՝ աշխատակիցները և աշակերտները, ինչպես նաև դպրոցի հարակից փողոցների բնակիչները վաղուց տեղյակ էին այդ զազրելի հանցագործության մասին: Բուֆետամոլ ռեկտորի անմիջական վերահսկողության տակ են գտնվում բուհի և դպրոցի բուֆետները: Հենց նա և իր մտերիմներն են դրանք շահագործում... Կրթական գործի Կոլումբոս ռեկտորը նաև փորձեր է ձեռնարկում այդ ամենում մեղադրել, չզարմանաք, հենց տուժածին: Սակայն մեղավորը ռեկտորն է, քանի որ բուֆետների շահագործումը Մինասյանի մենաշնորհն է...

Հ.Գ. Կարելի է կռահել, որ Սահակ Մինասյանն իրոք բավական հզոր հովանավորներ ունի, որ մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվել ոչ միայն նախկին հանցագործությունների, որոնք մեր կողմից բացահայտվել և բարձրաձայնվել են, նույնիսկ այն հանցագործության համար, որի հետևանքները կարող էին անդառնալի լինել ԲՈՒՀ-ի ավագ դպրոցի աշակերտուհու համար... 

Որոշ ժամանակ առաջ դավադրությունների տեսության սիրահար Մինասյանը մարդկանց մոտ անկեղծացել էր թե ինչպես է գնում իրավապահ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների... Օրինակ՝ պարզվում է, որ մեր պաշտոնյա իրավապահներից մեկը արվեստի թանկարժեք գործ հանդիսացող նկարների նկատմամբ թուլություն ունի, որից էլ օգտվում է Սահակ Մինասյանը. գեղանկարների ձեռքին կաբինետի կողքից հեռու չի գնում»:

Տպել
4053 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ