Երևան
12 °C
Լուսանկարում՝ Արմեն Սարգսյանը ուղեկցում է Սերժ Սարգսյանին Վեսթմինսթրյան աբբայությունում 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, րոպեներ առաջ նախագահական նստավայրից դուրս եկավ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:
Մեզ հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը Բաղրամյան 26 է գնացել միայնակ: Հանդիպմանը մասնակիցների լայն շրջանակ չի եղել: Ե՛ւ Արմեն Սարգսյանը ե՛ւ Սերժ Սարգսյանը հանդես են եկել ելույթով:
Առաջիկա մեկ ժամվա ընթացքում արդեն նախագահական նստավայրից պաշտոնապես կհրապարակեն հանդիպման մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ ելույթների տեսագրությունները:
Հիշեցնենք, երեկ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածության հարցը:
«Քննարկել ենք մի թեկնածուի հարց, որը լավագույնս կարող է ներկայացնել եւ ունի ներսում եւ միջազգային ատյաններում աշխատանքային փորձ: Թեկնածուին առաջադրել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը եւ, ընդհանուր առմամբ, բոլորը կողմ են: Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին առաջադրել ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու»,- լրագրողներին, մասնավորապես, ասել էր Էդուարդ Շարմազանովը:
Դեռեւս 2013 թվականին «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե ինչ նպատակով եւ ում համար են Սահմանադրության մեջ մի քանի կոնկրետ փոփոխություններ արվում՝ երկրի նախագահի մասով: Գրել էինք, որ ամեն ինչ արվում է Արմեն Սարգսյանի համար դեպի նախագահական նստավայր ուղի բացելու նպատակով: Հիշեցնենք, հին Սահմանադրության հոդված 50-ի համաձայն, Հանրապետության նախագահ կարող էր ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Դեռ 2013 թվականին Սերժ Սարգսյանի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Վիգեն Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին ուղարկել էր առաջարկ, ըստ որի՝ այս շեմը պետք է իջեցվի: Հենց այդ նույն շրջանում՝ 2013-ի սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (սույն պաշտոնում 2013-ին նա նշանակվեց երրորդ անգամ):
Արմեն Սարգսյանը վաղուց Հայաստանում չի բնակվում, սակայն միջազգային կոնվենցիաների համաձայն՝ տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք: Ուրեմն՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, եւ հետեւաբար Արմեն Սարգսյանն էլ բնակվում է ՀՀ-ում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց
Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է
Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու
Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան
Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
TOON EXPO-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայանում է բացառիկ առաջարկով. տեսանյութ
Հունիսի 7-ին խաղաղության մուրճով կբամփեն ձեր գլխին. ուզում են մեր արյան գնով կրկին պատերազմ հրահրեն. տեսանյութ
Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած տղամարդը կձերբակալվի
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխհրաձգության մեջ են. բարի հոպարներ չկան, որ խաղաղություն երաշխավորեն
Էմմանուել Մակրոնի հրամանագրով Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշան
Սյունիքի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ․ «Զանգեր» հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է
Սեղմ ժամկետում հնարավոր է ստանալ «Կանազ»-ի հրդեհի ամբողջական պատկերը, տալ եզրակացություն․ Փորձագիտական կենտրոն
Սեբաստիան Լըկորնյուին է փոխանցվել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ հանդիպել են Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետը
Վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը
Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել
Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները
Հերթական անգամ փախան բանավեճի հրավերից․ գուցե իրենց «ուժեղ» են համարում, բայց իրենց վախը իրենցից էլ ուժեղ էր
Տավուշի մարզում Գանձաքար-Իծաքար ճանապարհահատվածը կառուցված է․ վարչապետ
Ֆրանսիայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով
ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն
Գնդացիր, հրացաններ, փամփուշտներ, նռնակ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին
Հանդիպել են Պապիկյանն ու «Safran Electronics & Defense»-ի պաշտպանության գծով ղեկավարը․ պայմանագիր է ստորագրվել
Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է․ Հովհաննիսյան
ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է
Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է Կապանի փողոցը. վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ
Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե
Կապան քաղաքում մեկ օրում թափվել է մարտ ամսվա նորմայի 75%-ի չափ անձրև. Ազիզյան
Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ. Արայիկ Հարությունյանը՝ Ֆրանկոֆոն խաղերի մասին
Պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ աշխատակցուհին արդարացվել է. դատախազությունը կբողոքարկի
Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին կմասնակցի մոտ 4000 մարդ. ԿԳՄՍ նախարար
Արգամ Մայիլյանը նշանակվել է Բերդի քննչական բաժնի պետ
Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT