#Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն

Նախագահ Արմեն Սարգսյանը, նախնական պայմանավորվածությունների համաձայն, աշխատանքային հանդիպումների նպատակով հունիսի 18-ին մեկնել է արտերկիր:

Նախագահը Անի Մխիթարյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Հայ-իրանական հարաբերությունները լավ հիմք են փոխշահավետ համագործակցության համար. նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին. նախագահ

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ստեփան Մելքոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփան Մելքոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Արմեն Սարգսյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են հայ-բրիտանական համագործակցության հարցեր

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Ֆարնուորթը մեծապես կարեւորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը։

Արցախի ու Հայաստանի նախագահներն այցելել են ազատամարտիկների այգու շինհրապարակ (լուսանկար)

Մենք բոլորս՝ Հայաստանը եւ մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել:

Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահն ընդգծել է նաեւ, որ Հայաստանը եւ Սփյուռքը ուշադիր հետեւում են արցախյան իրադարձություններին:

Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Դադիվանք

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Դադիվանք: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանի հրավերով մեկնել է Արցախ

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալն ազատվել է պաշտոնից, 2 նոր տեղակալ նշանակվել

Նախագահի մյուս 2 հրամանագրերով նշանակվել են ԱԱԾ տնօրենի 2 նոր տեղակալներ:

Ասիական զարգացման բանկի նախագահը Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է համարում

Նախագահը քաջալերել է ընդլայնել փոխգործակցության շրջանակը՝ առանձնահատուկ կարեւորելով կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի ոլորտները:

Սարգսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ խոսել է ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին:

Արմեն Սարգսյանն այցելել է Երեւանում ՌԴ դեսպանատուն ու մաղթել ռուսաստանցիներին խաղաղություն

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, ՀՀ Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ամրապնդվել է ՌԴ-ի դերն ու հեղինակությունը համաշխարհային ասպարեզում. Սարգսյանը՝ Պուտինին

Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Առողջական վիճակի պատճառով 5 օր տանը չեմ եղել, կտրել են նպաստը. 91-ամյա միայնակ կնոջ նամակը

Ավելացնեմ, որ կենսաթոշակս ստանում եմ պատշաճորեն, եթե նպաստը վճարելու արգելանքի պատճառը ինձ վերոնշյալ հասցեում չտեսնելն է, ապա նույն հաջողությամբ կարող են չտալ կենսաթոշակս:

Նախագահից շնորհավորական ուղերձ՝ Հայաստան-Բելառուս դիվանագիտական կապի 25-ամյակի առթիվ

Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում

Նախագահը դատավորներ է նշանակել Երեւանում եւ Կոտայքում

Հայաստանի նախագահը դատավորներ է նշանակել: Գրիգորի Վարդանյանը նշանակվել է Երեվան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Սերգեյ Չիչոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Սերգեյ Չիչոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Թումո»-ն այն օրինակն է, որը ցույց է տալիս, թե ՀՀ-ն որ ուղղությամբ պետք է գնա. նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ հաղթողի պատվին միջոցառմանը

Եվ ահա այսօր մենք ձգտում ենք վերադարձնել այն, ինչ ստացել ենք ավելի քան 100 տարի առաջ:

Ա. Սարգսյանը նշանակվել է սահմանադրական դատարանում նախագահի լիազոր ներկայացուցիչ

Այս մասին հրապարակված որոշման մեջ ասվում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից հետո Միացյալ Թագավորությունում դեսպան չունենք

Պետք է ստանանք ընդունող կառավարության համաձայնությունը, այնուհետեւ մեզ մոտ ներպետական ընթացակարգերը ավարտվի, որից հետո, որպես վերջին քայլ հրապարակվում է նախագահի համապատասխան հրամանագիրը:

Նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի հանձնակատարին

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալների ընդլայնման հնարավորությունները

Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչները ծրագրում են ՀՀ-ում խրախուսել ներդրումները

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Ընդգծվել է Արմեն Սարգսյանի դերը` Հայաստանում խաղաղ իշխանափոխության գործընթացում

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի, դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու, աշխատանքն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելու հնարավորությունների վերաբերյալ:

Արմեն Սարգսյանը խոստացել է աջակցել ՌԴ-ի նոր դեսպանի նախաձեռնություններին

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Մեքսիկայում ՀՀ դեսպանի լիազորություններն ընդարձակվեցին դեպի Պանամա. նախագահի հրամանագիրը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպան նշանակելու մասին:

ՍԴ դատավորի առաջադրման հարցով նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան

Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը՝ ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:

Հայ-շվեդական կապերի զարգացման համար լավ հնարավորություններ են ստեղծվել. Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։

Նախագահը ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Ես դառնում եմ դեսպան» միջոցառմանը

Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր է իրականացնում, որի հիմքում ընկած է դասավանդումը դպրոցներում:

Նախագահը ծանոթացել է Հայ-ռուսական համալսարանի աշխատանքին, թեյել, թենիս խաղացել (լուսանկար)

Բուհը մեծ կարևորություն է տալիս գիտական բաղադրիչին, եւ գիտական ու ակադեմիական շրջանակների հետ արդեն բավականին արդյունավետ գործակցություն է ձևավորվել:

Կանեմ հնարավորը նպաստելու ՀՀ-Ճապոնիա կապերի զարգացմանը. դեսպանը՝ նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալեսին

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Գվատեմալայի ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն

Հայաստանը, կախված չլինելով նավթից կամ գազից, զարգացման մեծ ներուժ ունի. նախագահ

Նրա խոսքով՝ այս ուղղությունները համասեռ զարգանալով՝ կարող են տնտեսության կայուն աճ ապահովել:

Արմեն Սարգսյանն ու Իտալիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է:

Նախագահն ու կինը այցելել են «Օրրան», երեխաների համար համբուրգերներ պատրաստել (լուսանկար)

Նախագահն ու տիկին Սարգսյանը համբուրգերներն են պատրաստել փոքրիկների համար, լսել նրանց կատարումները, նրանց հետ միասին կտրել տոնական տորթը:

«Եվրոստան-Ույուտ»-ը արձագանքում է ՀՀ նախագահի կոչին

«Եվրոստան-Ույուտ» կազմակերպությունը հայաստանյան պետական եւ մասնավոր ընկերություններին կոչ է անում միանալ այս անհրաժեշտ եւ պատվաբեր նախաձեռնությանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակականությունը

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը:

Ա. Սարգսյանն այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն. այս տարի կավելանա աշխատողների թիվը

Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայումս ունեն 3000 աշխատակից եւ 2018 թվականին նախատեսում են այդ թիվն ավելացնել եըս 300-ով:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռոզ եւ Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի սաներին

Ձեզնից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ տուն ունի այստեղ։ Սա ձեր տունն է, և Հայաստանի նման լավ տուն աշխարհում չկա։ Դուք փայլուն երիտասարդներ եք, և հպարտ պետք է լինեք, որ հայ եք:

Նախագահականի աշխատակիցները սոված են մնում. կառույցում բուֆետ չկա

Սրան զուգահեռ նախագահի նստավայրում մի շարք թերություններ կան՝ շենքային պայմանների հետ կապված:

Մեկ ատողը չի կարող կանգնեցնել մեծ սերը, որ զգացինք Հայաստանից. Էլթոն Ջոն

Բրիտանացի աշխարհահռչակ երգիչ, կոմպոզիտոր, երգահան եւ դաշնակահար սըր Էլթոն Ջոնը մեծ տպավորություններով է հեռացել Հայաստանից:

Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Կողմերը խոսել են նաեւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտության մասին եւ կարեւորել քաղաքացիական հասարակությունների ներգրավումը փոխվստահության ձեւավորմանն ուղղված միջոցառումներում:

Նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Կարապետ Դավթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից.

Նախագահ Սարգսյանը նախաճաշել է վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ (լուսանկարներ)

Երկրի ղեկավարը կարեւորել է կենտրոնում բուժում ստացող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը:

Գարեգին Բ-ն նեղվում է բարեգործություն անելուց, իսկ բարերարը՝ոչ,եթե անգամ իրեն թալանում են

Տեղի ունեցավ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը:

Նախագահն ու վարչապետը տիկնանաց հետ ներկա են եղել Հրապարակի տոնական համերգին (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը...

Վարչապետն ու նախագահը տիկնանց հետ միասին ճաշել են Էլթոն Ջոնի հետ. ավարտին՝ լուսանկար

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար, որում նաեւ ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանն է, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Էլթոն Ջոնն ու նախագահը մասնակցել են առողջական խնդիրներով երեխաների միջոցառմանը (լուսանկար)

Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր:

Ունեցանք հեղափոխություն՝ հայկական ձեւով. Ա. Սարգսյանը հանդիպել է վիրահայոց համայնքի հետ

Չեմ մոռանա այն ջերմությունը և սերը, որ տեսնում եմ ձեր աչքերում:

Արմեն Սարգսյանը Վրաստանում զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետ

Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100- ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում զրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի...

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Հանրապետության Նախագահն իր հերթին ասել է, որ համատեղ բոլոր ծրագրերը ոչ միայն շարունակվելու են, այլև՝ ընդլայնվելու։

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

Ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Ես գրավոր պատասխանել եմ. որտեղ է հրապարակված նախագահի քաղաքացիությունը վկայող փաստաթուղթը

«Այսօր հենց մեր նպատակներից մեկը պետք է լինի, որքան հնարավոր է ճիշտ ազնիվ, բաց ձեւով ներգրավել Սփյուռքին՝ չասել ձեր խնդիրը փողը տալու մեջ է եւ փողը տվեցիք, էլ մի խանվեք մեր գործերին»,- ասաց նա:

Արմեն Սարգսյանն այսօր կմեկնի Վրաստան՝ մասնակցելու պետական միջոցառման, կունենա հանդիպումներ

Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրավերով այսօր կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100- ամյակին նվիրված տոնակատարություններին:

Խելահեղ հասակ է պատանեկությունը. նախագահ Ա. Սարգսյանի ուղերձը՝ դպրոցների շրջանավարտներին

Շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Հաջողություն, լավատեսություն եւ ամենայն բարիք ձեզ:

Գլխավոր շտաբի նոր պետը նշանակվել է 5 տարի ժամկետով

Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:

Խնդիրները խորացել են այն ժամանակներից, երբ չենք վստահել ընտրության արդյունքներին. վարչապետ

Միջոցառմանը ներկա են Ամենայն Հայոց կաթողիսկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվեց գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Այս տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

Ֆրանկոֆոնիայի ՄԿ ներկայացուցիչը Ա. Սարգսյանի հետ խոսել է ՀՀ վերջին իրադարձություններից

Նա ասել է, որ առանց բռնությունների եւ արյունահեղության հայաստանյան փոփոխություններն ուսանելի կարող են լինել շատ երկրների, եւ հատկապես, Ֆրանկոֆոնիայի տարածքի երկրների համար:

Նախագահը հանդիպել է «Ամուլսարն առանց հանքի» ցույցի մասնակիցներին, պարել նրանց հետ միասին

Նախաձեռնության մասնակիցներն առաջարկեցին նախագահին ժամանակավորապես դադարեցնել հանքի շահագործումը, մինչեւ որ կհստակեցվի, որ շահագործումն անդառնալի հետեւանքներ չի ունենալու:

ՀԲՃ-ն դիմում է Ա. Սարգսյանին՝ Ամուլսարում հանքավայրի շահագործման հետ կապը պարզելու համար

Նախկին Հայաստանում ընդունված պրատիկա էր հանրային հարցադրումներին չպատասխանելը եւ հանրային պաշտոնյաների գործունեությունը քողարկելը, սակայն հիմա՝ նոր Հայաստանում, նման վարքագծերն անհարիր են դարձել:

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Տեր եւ տիկին Սարգսյանները զրուցել են արվեստագետների հետ, շրջել ցուցասրահներում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին

Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ, սիրելի Վարպետ, շուտափույթ կազդուրում եւ վերադարձ բեմ:

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու վերաբերյալ:

Ա. Սարգսյանի ուղերձը Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին

Ուրախալի է, որ մեկ միջավայրում են հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչը վկայում է, որ անկախ ամեն ինչից, գիտությունը մեզանում ոչ թե տեղապտույտի, այլ զարգացման ընթացքի մեջ է:

ՀՀ նախագահն այսօր ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին

Սարգսյանը եւ Սիլուրիսը կարեւորել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ տնտեսական կապերի հետագա զարգացումը՝ հատկապես զբոսաշրջության, ծառայությունների եւ բանկային ոլորտներում:

ՀՀ նախագահի նստավայրում երդվեցին բոլոր նախարարներն ու փոխվարչապետերը (թարմացված)

ՀՀ նախագահական նստավայրում է եւ երդման արարողությանը կմասնակցի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին

Ձեր ազգանվեր գործունեությունը մշտապես բարձր է գնահատվել թե՛ մայր հայրենիքում և թե՛ սփյուռքում:

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական Խորհրդի նախագահին

Մեծ ցավով տեղեկացա Հավանայի Խոսե Մարտի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։

Երեխաները նստեցին նախագահի աթոռին, այգում միասին պաղպաղակ կերան ու զրուցեցին (տեսանյութ)

Նախագահական նստավայրի մոտով անցնող երեխաների պատահական խմբին օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է նախագահական նստավայր՝ իրեն հյուր:

Նախագահն ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Հարավային Կովկաս ծրագրի ղեկավարին

Քննարկվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Արմեն Սարգսյանը ընդունել է Իվոն Չունին

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:

Շահեն Ավագյանը նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական է նշանակվել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոր խորհրդականի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Ա. Սարգսյանը հանդիպել է իր նստավայրի մոտ ցույց անող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին

Նաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել են նաեւ գործարանի վերագործարկման հարցը, դրա վերաբերյալ ներկայացրել իրենց տեսակետները:

Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար. Նախագահի հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար:

Մանե Թանդիլյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մանե Թանդիլյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

Արտակ Զեյնալյանը նշանակվեց արդարադատության նախարար. ՀՀ նախագահի հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

Առաջին դեմքերը նոր ոճ են թելադրում. քաղաքացիները որքանո՞վ կմոռանան աղքատության մասին

Սակայն երկրում առկա է սոցիալական լուրջ խնդիր եւ, եթե առաջիկայում այս մասով որեւէ փոփոխություն չեղավ, ապա նման նորամուծություններով քաղաքացիներին «խաբել» այլեւս չի լինի:

Գագիկ Նահապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Գագիկ Նահապետյանը նշանակվել է նախագահի օգնական:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար

Արմեն Սարգսյանի հրամանգրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար:

ՀՀ սփյուռքի նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը. նախագահի հրամանագիրը

Քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Սփյուռքի նախարար նշանակելու մասին:

Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ հրամանագիր է նշանակել Սուրեն Պապիկյանին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնում նշանակելու մասին:

Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար. ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել

Մինչ այս Դավիթ Տոնոյանը զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: 2010-2016 թվականներին եղել է պաշտպանության փոխնախարար:

Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել առաջին փոխվարչապետ:

ՄԱՀՀԻ-ի փորձագետ Գեւորգ Մելիքյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Գեւորգ Մելիքյանին նշանակել է նախագահի օգնական:

Ա. Սարգսյանը ցավակցել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Դոքմեջյանների ընտանիքին

Վշտի եւ կորստի այս ծանր պահին իմ զորակցությունն եմ հայտնում ձեզ՝ մաղթելով ոգու արիություն եւ համբերություն:

Վալերի Օսիպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ

Այս նշանակումը խորհրդանշելու է, որ բոլորն այլեւս միեւնույն կողմում են եւ փշալարերի կուլտուրան պետք է վերացվի:

Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստորագրեց Վլադիմիր Գասպարյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու որոշումը:

Ա. Սարգսյանը հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանին

Դեսպան Տագուչին նշել է, որ միշտ մնալու է Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամը:

Նախագահը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար զոհվածներին

Նախագահ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի և ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հանդիսավոր քայլերթը:

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

Քայլերթի նպատակն է մեր փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները պահպանել ու փոխանցել սերունդներին:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (լուսանկարներ)

Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձեւավորեք կառավարությունը եւ լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը:

Արմեն Սարգսյանը ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը

Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն...

Ապագա վարչապետը պետք է լրջորեն զբաղվի սահմանների անվտանգության ապահովմամբ. Արմեն Սարգսյան

«Հայաստանի բանակը շատ մոտ է ռուսական բանակին։ Մեր բանակը տեխնիկապես հագեցվում է Ռուսաստանի կողմից։ Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության նույն կազմակերպության անդամներ են»:

Ես կաշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ, նա երիտասարդ եւ իսկապես տաղանդավոր մարդ է․ Արմեն Սարգսյան

Նա երիտասարդ, իսկապես տաղանդավոր մարդ է։ Բայց դա մի որակ է։ Ինչպիսի վարչապետ նա կլինի՝ ժամանակը ցույց կտա։

Նաիրիտցիները հանդիպել են նախագահին. նրանք նոր կառավարությունից սպասելիքներ ունեն

Նրանք ցանկանում են, որ գործարանը վերագործարկվի: Նույնիսկ իրենց համար այդքան կարեւոր չեն աշխատավարձի վճարումները, որքան գործարանի վերագործարկումը:

Արմեն Սարգսյանը հորդորում է վաղը քվեարկել ի շահ ժողովրդի՝ ստեղծելով հանրային վստահություն

Համոզված եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով:

Արմեն Սարգսյանն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին, մաղթել խաղաղություն երկրին

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:

Արմեն Սարգսյանն ընդունել է Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբին

Հանրապետության նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում առկա են ներդրումների համար ամուր երաշխիքներ:

Ա. Սարգսյանն ընդունել է արաբական երկրների դեսպաններին, քննարկել են տարբեր ոլորտների հարցեր

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:

Արմեն Սարգսյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ իրեն հարմար ժամկետներում այցելել Հայաստան:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Անգլիայի պետնախարարի հետ

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Մարգվելաշվիլիի հետ

Նախագահ Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը:

Երիտասարդությունն այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս ու համերաշխություն. նախագահ

Երիտասարդություն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ եւ հանդուրժողականությամբ այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս, համերաշխություն, սեր եւ հավատ:

Արմեն Սարգսյանը ԱՊՀ դեսպաններին ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպաններին, Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Արմեն Սարգսյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ ներքաղաքական իրավիճակը

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Արմեն Սարգսյանն ու Արամ Ա կաթողիկոսը հեռախոսով քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

Զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ:

Անհապաղ եւ առանց նախապայմանների նստել երկխոսության. Համայնքների միության կոչը

Այս օրերին բացարձակապես նշանակություն չունի թե ով որ կուսակցությունից է։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք:

Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է. նախագահի հայտարարությունը

Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:

Ցանկացած քայլի եւ գործողության դիմելիս մնալ Սահմանադրության շրջանակներում. նախագահի կոչը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով՝ ուղղված ներքաղաքական իրավիճակի լարվածության թուլացմանը:

Քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ

Ապրիլի 30-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ նախագահական նստավայրում հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ:

Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Սարգսյանը հարցազրույց է տվել

Ինչպես դուք արդեն տեսել եք, Երևանի փողոցներում մեծ ցույցեր են, որոնք տարիների ընթացքում արձանագրված խնդիրների արդյունք են

Այս գիշեր հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը

Արմեն Սարգսյանի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները եւ լուծման հնարավոր ուղիները։

Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները. այս անգամ՝ Ս. Սարգսյանի ու Կ. Կարապետյանի հետ

Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում:

Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն չի ունեցել. նախագահականը հերքում է

«Նախագահ Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի»,- ասել է նա։

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Լեռնային ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության հնարավոր աճի բացառման անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. Ա. Սարգսյանն իր հետ փաստաթղթեր է տարել

Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը եւ լուծման հնարավոր ուղիները։

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամները հանդիպել են նախագահին, քննարկել վարչապետի հարցը

Այս պահին առկա լուծման մի քանի տարբերակները պետք է հրապարակայնացնել հասարակության լայն շերտերի համար։

Կաթողիկոսը, Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը հանդիպել և քննարկել են ներքաղաքական իրավիճակը

Կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. նախագահ

Արմեն Սարգսյանը, ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի եւ հասարակական-քաղաքական գործիչների հետ, ապրիլի 26-ին՝ առավոտյան,հանդես է եկել ուղերձով:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաեւի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Նրանք քննարկել են հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նախագահը խորհրդակցություններ է արել

Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում:

Բանակցել կարող է ժողովրդի լիազորած ներկայացուցիչը. «Ժառանգության» պատասխանը՝ Ա. Սարգսյանին

«Մենք մերժում ենք «Հայաստանի Հանրապետական» կուսակցության իշխանության մնալու ցանկացած փորձ»։

Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական ուժերի հետ քննարկումները

Հեռախոսազրույցները խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը եւ հանգուցալուծման ուղիները:

Ազգային կոնսենսուսի պահը եկել է, Ժողովուրդ. ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյան

Ազգային կոնսենսուսի պահը եկել է, Ժողովուրդ: Հանրապետականը իր ԲՈԼՈՐ ներկայացուցիչներով պիտի հեռանա: Նրան չեն վստահում Հրապարակը, Նիկոլ Փաշինյանը, և ամենակարևորը՝ մեր ՆՈՐ եւ ՀՐԱՇԱԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ:

Սկսում եմ խորհրդակցություններ քաղաքական ուժերի հետ. Արմեն Սարգսյանը մտահոգ է

Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին:

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը:

Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. ընդունել Կառավարության հրաժարականը»,- գրված է հրամանագրի մեջ:

Արմեն Սարգսյանը Լեւոն Ալթունյանին վերանշանակել է առողջապահության նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանը Լեւոն Ալթունյանին վերանշանակել է առողջապահության նախարար:

Բակո Սահակյանը մասնակցել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հրավիրված հանդիպմանը

Առաջին փոխվարչապետը հայտնեց նաև, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման:

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ. անդրադարձել են ՀՀ-ում ընթացող բողոքի ցույցերին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը համաձայնել են, որ բովանդակալից հանգուցալուծման հասնելու միակ ճանապարհը բարեխիղճ քաղաքական երկխոսությունն է:

Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի մասին:

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանի հետ Հանրապետության հրապարակում ունեցած հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

Արմեն Սարգսյանը հեռացավ՝ չպատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հարցին

Լրագրողների հարցին, թե բանակցություններ լինելո՞ւ են, նախագահը պատասխանեց՝ հուսանք:

Ես պատրաստ եմ 19:00-ին հանդիպել Արմեն Սարգսյանին այս հրապարակում. Նիկոլ Փաշինյան

«Այս ժողովրդի ներկայությամբ նրան կընդունեմ եւ մենք կխոսենք: Ենթադրում եմ՝ ինձ բան ունի ասելու, ապա կարող ենք այստեղ խոսել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ եւ որպես հայ մարդ. Արմեն Սարգսյանը՝ քաղաքացիներին

Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման:

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Էրիկաս Պետրիկասի հետ

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած մեծ աշխատանքը եւ հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը:

Արմեն Սարգսյանը, Արամ Ա-ն և Գարեգին Բ-ն անդրադարձել են հանրապետությունում ստեղծված վիճակին

Հայոց Հայրապետները ողջունել են Հանրապետության Նախագահի երկխոսության հրավերը՝ ընդգծելով, որ սա է ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու, առկա խնդիրները լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհը:

Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի առաջարկությամբ նոր նախարարների է նշանակել

Դավիթ Տոնոյանը կշարունակի պաշտոնավարել ԱԻ նախարարի պաշտոնում, Դավիթ Հարությունյանը` Արդարադատության նախարարի, Արմեն Ամիրյանը` Մշակույթի նախարարի պաշտոններում:

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Էրլունին:

ԵՄ դեսպան Սվիտալսկին Երեւանում է. հանդիպել է Ա. Սարգսյանին, բայց ցույցերի մասին չեն խոսել

Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Նախագահ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ՀՀ նախագահը երկար լռությունից հետո հրավիրում է Փաշինյանին ու մյուսներին երկխոսության

Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար:

Նախագահը ստորագրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ստորագրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Բելգիայի թագավոր Ֆիլիպը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

«Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջեւ առկա գերազանց դիվանագիտական կապերն էլ ավելի կզարգանան», - ասված է Բելգիայի թագավորի ուղերձում:

Ինչպես է ապահովվելու Սերժ Սարգսյանի անվտանգությունը. Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ)

Անշուշտ, եթե պետք լինի նաեւ Արմեն Սարգսյանին, երկուսն էլ հավասարազոր պահպանվող անձինք են, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես Ռոբերտ Քոչարյանը:

Վիգեն Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեցին իրենց պաշտոններին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանգրեր է ստորագրել: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Վիգեն Սարգսյանը կրկին դարձավ Պաշտպանության նախարար:

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի երեք փոխվարչապետներին

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ նորանշանակ փոխվարչապետների առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը

Քննարկվել են տարբեր ատյաններում դատավորների թափուր տեղերի լրացման հետ կապված մի շարք հարցեր

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, շնորհավորել նրան

Հանրապետության նախագահը վարչապետին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք:

Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ազատ կամարտահայտության ընթացքում բացառել բռնությունը. Արմեն Սարգսյանը խոսեց

Միեւնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը:

Արմեն Սարգսյանը չի լսում եւ չի տեսնում, որ իր աշխատավայրի մոտ հեղափոխություն է

Ստեղծված իրավիճակը թերեւս լավագույն ապացույցն է այն բանի, որ նա ՀՀԿ-ի կողմից առաջադրված ու ընտրված նախագահն է:

Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար միայն լեզվական կառույց չէ. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին:

Գարեգին Բ-ն ընդունել է Արմեն Սարգսյանին ու նրա տիկնոջը՝ մաղթելով իղձերի իրականություն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը շաբաթ օրը այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում Ձեր բոլոր նախաձեռնություններում:

Արմեն Սարգսյանը չինական ընկերությանը հորդորել է ՀՀ-ում զբաղվել գյուղմթերքների վերամշակմամբ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company "Chen and Agrotechnology Co.LTD" ընկերության ղեկավար Լի Սիենմինին:

Արմեն Սարգսյանն աշխատավարձը բարեգործություն կանի եւ առայժմ չի բնակվի ծառայողական տանը

ՀԺ-ն արդեն գրել է, որ Արմեն Սարգսյանի տունը գտնվում է Կասկադում, իսկ հայրական տունը՝ Դեմիրճյան փողոցում:

Առաջին տիկին ասվածը վերջին տասնամյակում մենաշնորհ էր, որը Ռիտա Սարգսյանը տարավ իր հետ

Ուշագրավ է, որ մի շարք ՀՀԿ-ականներ նաեւ նշում են, որ իրենց աշխատասենյակներում շարունակելու են կախված մնալ Սերժ Սարգսյանի լուսանկարները:

Շառլ Ազնավուրի որդին ու կինն անձամբ են ՀՀ նախագահական բերել շանսոնյեի շնորհավորանքը

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության փոխանցմամբ, նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցվել Շարլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը:

ՀՀ չորրորդ նախագահի առաջին ցավակցական ուղերձը Ալժիրի նախագահին է ուղղված

Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին՝ մաղթելով արիություն

Արմեն Սարգսյանը առաջին նշանակումներն է կատարել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջին նշանակումներն է կատարել: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում նախագահի երդմնակալությանը` մանրամասներ

Միջոցառմանը մասնակցում էր 1300 մարդ, այդ թվում՝ հյուրեր Հայաստանից ու արտասահմանից, ինչպես նաեւ լրատվամիջոցների ղեկավարներ:

Սերժ Սարգսյանը հիմա էլ պահպանվող անձ է. Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ)

Եթե նախկինում միայն Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովելու համար փողոցներ էին փակվում, արդյո՞ք այժմ փողոցները պիտի փակվեն թե՛ նախագահի եւ թե՛ վարչապետի համար:

Արյունոտ երկուշաբթի, հորմոնների նշան, նոր դուքանի լոգո. համեմատություններ Ա. Սարգսյանի հետ

Գոբելենը միշտ եղել է մարզահամերգային համալիրում եւ օգտագործվել է նաև Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ:

Պահանջվում է 50 հազար գիտակից քաղաքացի

Ապրիլի 9-ին մենք արթնացանք նոր՝ խորհրդարանական Հայաստանում: Նոր համակարգին անցնելու վերջին շտրիխն Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն էր:

Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային ներկա էին նաեւ արմատական ընդդիմադիրներ

Պասիվ էր նաեւ միջազգային մամուլի անդրադարձը: Ինաուգուրացիային անդրադարձած եվրոպական լրատվամիջոցներն էլ ընդգծել էին Արմեն Սարգսյանի սահմանափակ լիազորությունները:

Իմ խնդիրն եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդումը․ Արմեն Սարգսյան

Ներկայացնում ենք նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը:

Արմեն Սարգսյանը մտադիր է առաջիկայում այցելել Մոսկվա

Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը «ՏԱՍՍ» գործակալությանը հետ հարցազրույցում հայտնել է, որ մտադիր է առաջիկայում Մոսկվա այցելել:

Չափազանց կարեւոր է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում․ Արմեն Սարգսյան

Չափազանց կարեւոր է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Ուկրաինայի հայերի միության ղեկավարը շնորհավորել Է Հայաստանի նորընտիր նախագահին

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ միությունն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր հայկական կազմակերպությունները և հայ համայնքները։

Բիզնեսմեն Արմեն Սարգսյանը Աստանայում՝ իր գործերով

Պարզապես մի միամիտ հարց է ծագում. ինչու պետք է ՀՀ քաղաքացիները հարկերի տեսքով տարեկան միլիարդավոր դրամներ վճարեն, որպեսզի բիզնեսմեն Արմեն Սարգսյանը ունենա հսկայական ու շքեղ նստավայր Երեւանում...

Հայաստանը նոր, ավելի թույլ լիազորություններով նախագահ ունի․ միջազգային մամուլի անդրադարձը

«Փաշինյանը խոստացել է կազմակերպել Հայաստանի պատմության մեջ ամենամեծ և վճռորոշ հանրահավաքը»,- գրում է Eurasianet-ը։

Սերժ և Արմեն Սարգսյանների վարվելաձևերի տարբերությունը իրենց շրջապատներից է գալիս. Բաբայան

Սերժ Սարգսյանի շրջապատն իրեն պահում է սովետական մտածողության եւ վարվեցողության սկզբունքներից ելնելով՝ «շեֆ ջան, ցավդ տանեմ, դու ոնց ասես՝ էդ ձևով կանենք»-ով:

Արմեն Սարգսյանն առանց աշխատողների նստել է Մաշտոցի 47-ում

Պարզվեց, որ նորընտիր նախագահը դեռ չունի ո՛չ խոսնակ, ո՛չ խորհրդական, ո՛չ էլ աշխատակազմի ղեկավար, իսկ թե երբ կունենա, Հասմիկ Պետրոսյանը նշեց, որ կտեղեկացնեն:

ՀՀ նախագահի կայքում նախագահ բառն այսօրվանից սկսել են փոքրատառով գրել

Թերեւս, եկող շաբաթվանից սկսած վարչապետ բառը սկսեն մեծատառով գրել, եթե Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ վարչապետ:

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո անմիջապես այցելել է «Եռաբլուր»

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել են Արմեն Սարգսյանի ընտանեկան լուսանկարները

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել են Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ընտանեկան լուսանկարները:

Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ. Անգլիայի թագուհին շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Նոր էջից սկսելու խոստումից մինչեւ Արցախ, տնտեսությունից՝ սփյուռք․ Արմեն Սարգսյանի ելույթը

Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի եւ պատմության առջեւ:

Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը

Միջոցառմանը մասնակցում է 1300 մարդ, այդ թվում՝ հյուրեր Հայաստանից ու արտասահմանից, ինչպես նաեւ լրատվամիջոցների ղեկավարներ:

Նունեն ինձ կօգնի՝ տիկին Ռիտայի օրինակով․ Արմեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Արմեն Սարգսյանին եւ տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը:

Լրագրողներին ՄՀՀ մուտքի մոտից էլ թույլ չեն տալիս լուսաբանել Արմեն Սարգսյանի ինաուգուրացիան

Խորհրդարանական ԵԼՔ խմբակցության որեւէ պատգամավոր ՀՀ չորրորդ նախագահի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու:

Նախապատրաստական աշխատանքներ՝ երդմնակալությունից առաջ. այսօրվանից կաշխատի ՀՀ 4-րդ նախագահը

Երդման արարողությունից հետո Ա. Սարգսյանը պաշտոնապես կստանձնի ՀՀ նախագահի պոշտոնը, ինչին կհետևի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը:

ՀՀ պետական և հոգևոր խորհրդանիշները տեղափոխվել են նախագահի երդմնակալության վայր (լուսանկար)

Նորընտիր նախագահը երդվում է` աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա՝ հնչեցնելով հետևյալ տեքստը.

Նախագահականում աշխատակիցներին ասել են՝ ապրիլի 9-ից գնացեք տուն, կզանգենք

Ապրիլի 9-ին, երդմնակալության արարողությունից հետո, ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը չի գալու Բաղրամյան 26:

Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային մասնակցելու է 1200 հոգի. շատ են դրսից եկողները

«Արմեն Սարգսյանն ունի բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, որոնք գալու են տարբեր երկրներից»,- ասել է Հասմիկ Պետրոսյանը:

Բաղրամյան 26-ի դռները մեկ շաբաթով կկողպե՞ն. ուր է գնալու Սերժ Սարգսյանը այդ օրերին

Այսօր նախագահական նստավայրում կադրերի վարչության ղեկավարի մասնակցությամբ 4-5 ժամանոց խորհրդակցություն է եղել:

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մ. Գրիգորյանի արարքների մասին

Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներ սկսելու համար

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել

ԱԺ արտահերթ նիստ վաղը. կքննարկի Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացման. Նեթանյահու

ԵԱՀԿ-ն պատրաստ է խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը. հանդիպում կառավարությունում

Գորիսում 14-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել կտորե գոտիով կախվելու եղանակով

Հայաստանի վարկանիշն աշխարհում միայն կբարելավվի. Տիգրան Բալայան

Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է աշխատանքից. պատճառը խոշոր չափի յուրացո՞ւմն է

Տիգրան Թամրազյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում

Իմ համար խորը անակնկալ էր. Մանվել Գիրգորյանի օգնականը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

Մենք գործ ունենք 3-րդ հանրապետության մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ

Գյուղացիները կաթով բեռնված մեքենաներով բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց

Երբ տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունները. պարզաբանում է Մուկուչյանը

Ծառուկյան խմբակցության պատգամավորի լիազորությունները դադարեցված են

Վրդովված ենք. ՀՀԿ-ն հատուկ հայտարարություն է տարածել Գրիգորյանի ձերբակալության մասին

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրգործը տեղափոխվեց ՀՔԾ. քննչական խումբ կստեղծվի