Հայ ժողովրդի բնական հարստությունը հենց հայ ժողովուրդն է. Արմեն Սարգսյանը Հռոմում հանդիպել է հայ համայնքին (լուսանկարներ)

Պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, հանդիպել Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է պետական այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները, անդրադարձել հայ-իտալական բարեկամական հարաբերություններին, խոսել 44-օրյա պատերազմի ու մեր երկրի զարգացման հեռանակարների, ինչպես նաև Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։



Անդրադառնալով պետական այցի նշանակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ համավարակից հետո՝ վերջին 2,5 տարվա ընթացքում Իտալիան առաջին անգամ է պետական այցով նախագահի ընդունում, և դա ոչ թե որևէ գերտերության, այլ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի այցն է։ «Ես հպարտ եմ դրա համար։ Հպարտ եմ, որ ներկայացնում եմ ձեզ, մեր ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին,- ասել է նախագահը։ -Բացի անձնական հարաբերությունից, բացի բարեկամությունից կա նաև սկզբունքային հարց՝ Իտալիայի պետության ու, մասնավորապես, նախագահ Մատարելլայի վերաբերմունքը մեր ժողովրդին, մեր պետությանն ու պետականությանը։ Պետք է լավ գիտակցել, որ սա բարեկամություն է»։

Նախագահը նշել է, որ համավարակի ժամանակ, երբ Իտալիան ծանր իրավիճակում էր մշտապես կապի մեջ է եղել նախագահ Մատարելլայի հետ՝ փորձելով հնարավորինս աջակցել. «Բարեկամի նույնիսկ փոքր խոսքը, անհանգստությունը գնահատվում և հիշվում է։ Ճիշտ նույն ձևով, երբ մենք անցած տարի բախվեցինք մեր արհավիրքին՝ պատերազմին, ես Իտալիայի նախագահի աջակցությունն ու խոսքը ստացա»։



Խոսելով պատերազմի և դրա հետևանքների մասին՝ նախագահ Սարգսյանը խոր ցավ է հայտնել հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի համար. «Անցյալ տարի շատ դժվար տարի էր՝ շատ երիտասարդ կյանքեր կորցրեցինք,-ասել է նախագահը։ -Սկզբունքորեն մենք կարող ենք և՛ հաղթել, և՛ , ցավոք, պարտվել։ Երկու դեպքում էլ կասկած չկա, որ բոլորը, ովքեր պայքարում էին, հայրենանվեր էին, չէին խնայում կյանքը հայրենիքի համար։ 1990-ականների սկզբին մենք երևի ավելի լավ էինք պատրաստ պատերազմին, և հաղթեցինք։ Ցավոք,այդ հաղթանակը չվերածեցինք կայուն խաղաղության, և եղավ երկրորդ պատերազմը։ Ադրբեջանը, օգտագործելով իր հնարավորությունները, բնական ռեսուրսները, կառուցեց ժամանակակից բանակ՝ օգտվելով Թուրքիայի ուղղակի աջակցությունից։ Հարցը քաջության, մարտիկների նվիրվածության մեջ չէր։ Այո, սա շատ մեծ դժբախտություն է, որի հետևանքները մինչև օրս կան՝ գերության մեջ գտնվողներ, անհետ կորածներ։ Սրանք պատերազմի հետևանքներն են։ Իտալիայում իմ հանդիպումների ժամանակ մեկ անգամ ևս բարձրացրեցի մեզ հուզող բոլոր դժվարին հարցերը՝ սահմանային և սահմանազատման խնդիրները, գերիների և անհետ կորածների հարցերը։ Խնդրեցի իտալական կողմի աջակցությունը»։

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդը կկարողանա այս ցավալի իրադարձություններից հետո մեջքը շտկելու ուժ գտնել. «Ընդամենը 30 տարվա ընթացքում մեր ժողովուրդն ունեցել է և՛ մեծ հաղթանակ, և՛ պարտություն։ Բայց մի բանում մենք վստահ ենք։ Մեր ժողովուրդը վերապրող ժողովուրդ է։ Մենք Եղեռն ենք վերապրել, որից հետո ոտքի ենք կանգնել, սփռվել աշխարհով մեկ, վերակառուցել ենք մեր կյանքը, նորից ստեղծագործել ենք։ Քիչ ազգերից ենք, որ հայրենիքից հեռու լինելով՝ առաջինը եկեղեցի ենք կառուցում, երկրորդը՝ դպրոց, հետո մնացած բաները,- ընդգծել է նախագահը։

 

-Ես վստահ եմ, որ բոլորս միասին ոչ միայն վերապրելու ենք, այլև վերականգնվելու ենք: Իհարկե, պետք է խոսենք և գնահատենք՝ ինչ սխալներ արեցինք։ Սա քննարկում է, որին պետք է մասնակցի հասարակությունը, բայց նախ և առաջ քաղաքական գործիչները, ովքեր պատասխանատու են. անկեղծ նստելով քննարկեն, թե ինչ եղավ, որ մենք այս անգամ չհաղթեցինք»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել մեր ժողովրդի ողջ հավաքական ուժը, այդ թվում՝ Սփյուռքի ներուժը։ «Վստահ եմ, մեր ժողովուրդն ունի և՛ կամք, և՛ ուժ, և՛ հնարավորություններ ապրելու, արարելու, հաղթահարելու այսօրվա դժվարությունները։ Հայ ժողովուրդն ունի բնական հարստություն՝ հայ ժողովուրդը։ Հայաստանի համար այն կոչվում է Սփյուռք, Սփյուռքի համար՝ Հայաստան։ Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ այս բաժանումը չունենանք, մենք մեզ չբաժանենք։ Վաղուց ժամանակն է, որ գիտակցենք, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք։



Մենք պետք է Հայաստանում, ձեր օգնությամբ, մտածենք այն մասին, թե ինչպես օգտագործենք մեր առավելությունը։ Հայաստանում պետք է լրջորեն քննարկենք, թե ինչպես փոխենք մեզ՝ Սահմանադրությունից մինչև վերաբերմունք, որ օգտագործենք մեր բնական ռեսուրսը՝ մարդկանց, և որ Հայաստանը բոլորի հայրենիքը դառնա։ Հայաստանը բոլորիս հայրենիքն է և բոլորս ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում՝ և՛ լավի, և՛ վատի համար։ Վստահ եմ, որ ի վերջո 21-րդ դարը կարող է մեր դարը լինել։ Ամենամեծ արժեքը լինելու է մարդը, մենք պետք է պատրաստ լինենք դրան և լրջորեն աշխատենք, հատկապես մաթեմատիկայի, ֆիզիկայի, ծրագրավորման, արհեստական բանականության ոլորտներում: Ովքեր արագ կլինեն, կհաղթեն՝ և տնտեսական մրցակցությունում, և՛ մշակութային, և՛ ռազմական։

Տնտեսական հաջողությունը ևս կապված է լինելու գիտելիքի հետ։ Եվ մեր ժողովուրդը կարող է դա անել՝ Հայաստանում և Սփյուռքում ունենալով քաղաքականություն, որն ուղղված է դեպի ապագա»։

Տպել
1096 դիտում

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է