25 պատմվածք Հայաստանի մասին՝ ճապոներենով. «Ծիրան», «Դուդուկ», «Կոնյակ», «Ցեղասպանություն»

19/01/2018 schedule19:45

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ 2017թ. դեկտեմբերին լույս է տեսել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հեղինակած «Հայտնագործիր Հայաստանը 25 պատմվածքով» ճապոներեն լեզվով գիրքը, որը 25 պատմվածքներով ճապոնացի ընթերցողին է ներկայացնում Հայաստանը, երկրի պատմության, մշակույթի և կենցաղի առանձնահատկությունները:

Ներկայացնելով գիրքը, ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնում է, որ հիմնաբառերով վերնագրված 25 պատմվածքներին («Ծիրան», «Դուդուկ», «Ցեղասպանություն», «Քրիստոնեություն», «Կրթություն», «ՏՏ-ի երկիր» և այլն) զուգահեռ՝ տրվում են թեմային վերաբերող փաստեր, և առանձին ներկայացվում է ճապոնական համապատասխան մշակութային արժեքի կամ պատմական իրադարձության հետ կապը:

128 էջանոց գրքում հակիրճ և միևնույն ժամանակ բովանդակալից անդրադարձ է կատարվում հայ ժողովրդի պատմության այնպիսի կարևոր իրադարձություններին, ինչպիսիք են` Հայոց գրերի գյուտը և քրիստոնեության ընդունումը՝ ներկայացնելով նաև հայոց պատմության ողբերգական էջերը, մասնավորապես` Հայոց ցեղասպանությունը և 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը:

Պատմվածքներ կան նաև Հայաստանի կրթական ավանդույթների և զարգացում ապրող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ: Ներկայացված են ՏՏ ոլորտում հայ մասնագետների վերջին ձեռքբերումները և այդ հարցում կրթական կենտրոնների կարևոր դերը:

Գիրքը պատմում է հայկական անտիկ և միջնադարյան ճարտարապետության կոթողների մասին, տեղեկություններ է հաղորդում հայկական խոհանոցի և առանձին ուտեստների (այդ թվում՝ տոլմայի բաղադրատոմսը), յուրօրինակ համ ունեցող մրգերի և հայկական կոնյակի ու գինու մասին՝ ներկայացնելով նաև հայկական հյուրընկալության պատմական ավանդույթները:

Ճապոներենով լույս տեսած նախադեպը չունեցող Հայաստանի մասին այս գիրքը կարող է ուղեցույց հանդիսանալ ճապոնացի զբոսաշրջիկի համար։

Տպել
1069 դիտում

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

ՆԱՏՕ-ի տասնմեկ երկրներ ռազմական ծախսերն ավելացրել են մինչեւ ՀՆԱ-ի երկու տոկոսը

Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը