Երևան
16 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից
Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ 2017-ին 2016-ի համեմատ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8 հազար 930 հեկտարով կամ աճը կազմել է 9,2 տոկոս՝ հասնելով 97 հազար 470 հեկտարի: Նրա խոսքով, նախորդ տարին ջրի սակավության առումով վերջին հարյուրամյակի ընթացքում եղել է վատագույններից, իսկ 2016-ը համարվել է լավագույն տարիներից մեկը: Հարությունյանն ընդգծել է, որ այդ առումով 2017-ի վատ տարում 2016-ի համեմատ ապահովվել է ջրամատակարարման 28 տոկոսի աճ՝ 1 մլն 130 խմ չափով, ոռոգվող հողատարածքները մեկ հեկտարի մասով 5130 խմ-ից հասցվել են 6001 խմ-ի: 2017-ին ջրամատակարարման հասույթը 2016-ի համեմատ ավելացել է 1 մլրդ 420 մլն դրամով, հավաքագրումները՝ 380 մլն դրամով: Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ, 2017-ին հավաքագրման ծավալը կազմել է 4 մլրդ 150 մլն դրամ, ինչը կոմիտեի պատմության ընթացքում հավաքագրման առավելագուն չափն է: Մեխանիկական ջրարտադրության մասով 2017-ը համեմատվել է նմանատիպ երաշտային՝ 2014 թվականի հետ,
«Առաջարկս հետևյալն է. նպատակը, որը դնում եք՝ չդնեք այնպես, որ հետո 102 տոկոսով կատարեք: Կատարեք 92, 87 տոկոսով, բայց նպատակը բարձր սահմանեք: Մինչև սեզոնի սկսելը հստակ ձևակերպեք, յուրաքանչյուր ՋՕԸ-ի առջև դրեք իր խնդիրը, ամեն ՋՕԸ-ի տնօրեն պետք է իմանա այս տարի որքանով ավելի պայմանագիր պետք է բերի: Ջրի կորուստը պետք է նորմատիվով հաստատվի, ինչի համար յուրաքանչյուր ՋՕԸ-ն իր նորմատիվը պետք է ունենա, հաշվիչները պետք է մուտքի, ելքի վրա դրված լինեն: Պարզ խնդիր է, հեշտ խնդիր չէ, բայց անլուծելի որևէ բան չկա: Այնպես որ, ձեզնից ակնկալում ենք ծրագիր: Մենք գյուղատնտեսություն չենք զարգացնելու, եթե ՋՕԸ-երի համակարգում ռեֆորմ չանենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Զեկուցվել է, որ ջրի հաշվառման համակարգի բարելավման նպատակով առաջնային կերպով նախատեսվում է ներդնել 2100 ջարափիչ սարք:
Անդրադառնալով պոմպակայանների գործունեությանը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել դրանք նաև մասնավորին կառավարման հանձնելու հնարավորությունը: «Ջրային կառավարման համակարգում շատ կտրուկ, հստակ ձևակերպում եք խնդիրը: Մինչև սեզոնի մեկնարկը ձեզ մոտ արտակարգ իրավիճակ է: Այստեղ ձեզնից սպասում ենք հեղափոխություն: Մինչև տարեվերջ պետք է ունենաք ծրագիր, թե մեր վաղվա ՋՕԸ-ն ինչ է լինելու»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Տեղեկացվել է, որ արդեն իսկ առկա են ներդրողներ, որոնք հետաքրքրված են պոմպակայանների կառավարմամբ:
Խոսելով ջրամբարաշինության մասին՝ Կարեն Կարապետյանը խնդիր է դրել 2018-ի ընթացքում պետություն-մասնավոր ձևաչափով կազմել 2-3 ջրամբարի կառուցման առաջարկ:
Դիմելով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությանը՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կառավարությունը պատրաստ է քննարկել ճկուն առաջարկներ: Կարեն Կարապետյանն ընկերությանն առաջարկել է սեղմ ժամկետում վերլուծություններ կատարել, մշակել համապատասխան բիզնես մոդել և այն ներկայացնել քննարկման:
Զեկուցվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ջրային կառավարման համակարգում իրականացնել շուրջ 25 մլրդ դրամի ծրագրեր:
Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «2017-ը կոմիտեի համար համարում եմ գույքագրման, ախտորոշման, խնդիրները վերջնական հասկանալու, ծայրահեղ պայմանները ռեալ կառավարելու տարի, որը ձեզ հնարավորություն է ընձեռում, որպեսզի 2018-ին կառավարման որակը էապես փոխենք»:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ