Արցախում զինծառայողն ընկել է բարձրությունից. ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Արցախի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հունվարի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող: 

Այս տեղեկավությունը հաստատել է նաեւ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով նորակոչիկը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում, վիճակը ծանր է: Դեպքի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ հանգամանքները ճշտվում են:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը դեպքի առնչությամբ գրել է.

«Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ ա տեղափոխվել նախորդ հինգշաբթի ծառայության անցած նորակոչիկ՝ Էռնեստ Հովհաննիսյանը Նոր Նորքից։ Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, նետվե՞լը, նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ զորամասում անպատմելի միջադեպի հետեւանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ-ների ու իրավապաշտպանների ուշադրությունը»:

Տեղեկություններ են հրապարակվում, որ նորակոչիկը ծառայության առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ չի ծառայելու: Նրանից փորձել են պարզել պատճառը, բայց նա կոնտակտի մեջ չի մտել։ Ի վերջո, զորամաս է հրավիրվել նրա ծնողը, և մինչ նա հասել է զորամաս, որդին իրեն լուսամուտից ցած է նետել:

Այնուհետեւ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրում է․ «Զինծառայողը ինքնախեղման փորձ է արել, ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն: ԴԵռ քննությունը ցույց կտա, բայց իմ ունեցած տեղեկությունները դա են ասում, քանի որ առաջին իսկ օրվանից չի ուզեցել ծառայել, ինչի կապակցությամբ նաև ծնողին հրավիրել են զորամաս»։

Տպել
3101 դիտում

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)

Սահմանամերձ դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ այսօր հյուրընկալվել են վարչապետի առանձնատանը

ԴԱՀԿ-ի պատասխանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը

Սպիտակի համայնքապետարանի ուշագրավ գնումները եւ ֆինանսական բաժնի պետի բացատրությունը

Արագաչափերը չեն բարձրացրել անվտանգության մակարդակը եւ դրանց նպատակը եղել է փող գռփելը