Լոռու մարզում կրթության որակը գոհացուցիչ չէ. մարզպետ

Լոռու մարզի դպրոցներում կրթության որակը հանրապետական ցուցանիշից բավականին ցածր է: Այս մասին է վկայում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կատարած ուսումնասիրությունը, որն արվել է մարզպետ Արթուր Նալբանդյանի պահանջով:

Մարզի դպրոցներում կրթության որակը բարելավելու եւ խնդիրները վերհանելու նպատակով մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում քննարկում է հրավիրել, որին մասնակցել են Գուգարքի եւ Վանաձորի դպրոցների տնօրենները, կրթության ոլորտի մասնագետները: Հանդիպմանը խոսվել է ինչպես դպրոցներում մտահոգող դարձած կարգապահությունից, այնպես էլ հանրապետական որակի ցուցանիշների անբավարար պատկերից: Մարզպետի պահանջով մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կողմից վերլուծություն է իրականացվել մարզում կրթության որակի չգոհացնող պատկերի պատճառների շուրջ ու ոչ միայն:

Առարկայական օլիմպիադաներին լոռեցի աշակերտների մասնակցությունը ամեն տարի նվազում է, ինչի պատճառն, ըստ վարչության պետ Մինաս Սայադյանի` դպրոցներում ուսուցիչների ոչ հետեւողական ու հաճախ նաեւ անտարբեր վերաբերմունքն է.«Մեծամասամբ դպրոցական փուլը դպրոցներում կազմակերպվում է հենց այնպես: Քավ լիցի, ընդամենը մեկ մարզային փուլին ներկայացնելու աշակերտ ունենալ, եւ այդ ընտրությունը, որ պետք է կատարվի դպրոցական փուլում, պատշաճ ընտրություն չի կատարվում: Դրա համար 2 պատճառ կարող է լինել` կամ դպրոցում այդպիսի աշակերտ չկա, կամ ուղղակի ճիշտ չի կազմակերպվում դպրոցական փուլը»:

Մարզպետը պահանջեց հետեւողական ու ծրագրված աշխատանքի արդյունքում կրթության որակը նախորդ տարվա համեմատ կտրուկ բարձրացնել, գլխավոր դերում ունենալով կարգապահությունը` տնօրենի գլխավորությամբ. «Պետք է ձեր տեսակով օրինակ ծառայեք մնացածին, եթե ես աշխատանքից ուշանում եմ, անհարկի բացակայում եմ կամ չգիտես ինչով եմ զբաղված աշխատանքի վայրում, ուրեմն չեմ կարող մյուսներին դիտողություն անել: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դպրոցներ ունենք, որոնք դարձել են մեր մարզի կույրաղիքը, ոչ մի առաջընթաց չեն արձանագրում ու անգամ չեն էլ ձգտում արձանագրել, մենք այդ ամենը անհետեւանք չենք թողնելու միանշանակ»:

Տպել
4105 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց