Երբ ագրեսիվ են արտահայտվում, շիզոֆրենիայի է նմանվում. «Նեմրա»

«Նեմրա» խմբի անդամները նորմալ են վերաբերվում «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի՝ իրենց երգի վերաբերյալ եղած քննադատություններին: I’m a Liar ստեղծագործության հետ կապված դրական կարծիքների հետ մեկտեղ հնչում են նաեւ բացասականները: Համացանցում ոմանք նշում են, որ երգը, թեեւ լավն է, բայց համապատասխան չէ «Եվրատեսիլին»: Armtimes.com-ի հետ զրույցում «Նեմրա» խմբի վոկալիստ եւ կիթառահար Վանը նշեց, որ իրենք հարգում են բոլորի տեսակետները:

«Շատ բնական ենք ընդունում: Ես ընդունում եմ բոլոր այն մարդկանց կարծիքները, ովքեր ուղղակի չեն հավանել երգը, բայց ինձ համար ծիծաղելի է, որ ասվում է. «Երգը լավն է, բայց «Եվրատեսիլի» չէ»: Դա ուղղակի աբսուրդ արտահայտություն է, քանի որ, ոչ մի գրված օրենք չկա, թե որ երգն է «Եվրատեսիլի», որը՝ ոչ: Այսքան տարվա մեջ գրեթե բոլոր հաղթած երգերը ոճով բացարձակապես տարբերվում են իրարից: Նաեւ չեմ ընդունում ագրեսիվ մեկնաբանությունները՝ ոչ միայն մեզ ու ոչ միայն այս մրցույթի հետ կապված, այլ ընդհանրապես: Երգը կամ ինչ-որ այլ բան չհավանել կարող են բոլորը, դա բոլորի իրավունքն է, բայց, երբ տհաճ բառերով ու ագրեսիվ են արտահայտվում, արդեն շիզոֆրենիայի է նմանվում»,- ասաց նա:

«Նեմրան» «Դեպի Եվրատեսիլ»-ում որոշել է հանդես գալ երկրպագուների խնդրանքով: Խմբի անդամներն արդարացված են համարում մասնակցությունը, քանի որ բազմաթիվ դրական արձագանքներ են ստացել: Եթե հաղթեն ու գնան Եվրոպա, կկարողանան իրականցնել մեծ քանակով մարդկանց՝ տարբեր ազգերի ներկայացուցիչների առաջ ելույթ ունենալու իրենց երազանքը:

«Մենք ընդամենը մեր պատրաստակամությունն ենք հայտնում Հայաստանը Եվրոպային ներկայացնել մեր երաժշտությամբ: Ունենք պատշաճ ներկայանալու համար անհրաժեշտ բոլոր տվյալները, եւ ինչը ոչ այդքան հաճախ է պատահում Եվրատեսիլում, նաեւ ունենք սեփական գաղափարները եւ ներկայանում ենք միմիայն սեփական երգերով, որոնք միջազգային լեզվով են եւ հասանելի են աշխարհի բնակչության մեծ մասին՝ նրանց, ովքեր դեռ զգալու ունակություն ունեն եւ սիրում են այս ոճը՝ կիթառներ, դաշնամուր, ջութակներ՝ բնական գործիքներ, այլ ոչ համակարգչով սարքած բիթեր եւ արհեստական հնչյուններ»,- ասաց Վանը:

Վան

Իրենց հնարավորությունների մասին Վանը գնահատականներ չի տալիս. գուշակություններով զբաղվել չի ցանկանում: Կարծում է, որ իրենց համար ավելի հեշտ կլիներ հաղթել «Եվրատեսիլում», քան «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում:

«Հաշվի առնելով մեր հասարակության մեծամասնության մոտեցումը երաժշտությանը՝ ավելի բարձր կգնահատեինք բուն «Եվրատեսիլ»-ի մեր շանսերը, քան հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ»-ինը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մասնակիցներից ամենաշատը ինքն անձամբ հավանում է «Գաթա» խմբին:

«Դեպի Եվրատեսիլի» հաղթողը որոշվելու է միջազգային ժյուրիի եւ հայ հանդիսատեսի sms քվեարկության հիման վրա: Հայ հասարակությունը սովորաբար թերահավատորեն է վերաբերվում sms քվեարկություններին: Այս անգամ էլ նման տրամադրություններ մարդկանց մոտ նկատվում են: «Նեմրա» խմբի անդամները, սակայն այս հարցում չեն անհանգստանում:

«Եթե շատերը մտածում են, որ sms-ները կկեղծվեն, կամ լցոնումներ կլինեն, մենք այդ հարցում մտավախություն չունենք: Վստահ ենք, որ իհարկե այդպիսի բաներ կլինեն, վերջիվերջո դրա փորձը կա տարբեր բնագավառներում, բայց դա մեզ համար այդքան էլ էական չէ: Մասնակցելու ենք լավ ժամանակ անցկացնելու, սիրելու, սիրվելու, դրական էմոցիաներով փոխանակվելու համար: Եթե եզրափակիչ անցնենք, կնշանակի՝ նեմրացիները բավականին շատ են մեր երկրում, եթե ոչ, վստահ եմ, որ գնալով ավելանալու են»,- ասաց Վանը:

Բացի «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցելուց՝ խմբի անդամները շարունակում են ձայնագրել իրենց նոր երգերը: Այս տարի 2-րդ ձայնասկավառակը թողարկելու հույս ունեն: Նաեւ շուտով նոր տեսահոլովակ են նկարահանելու, որի վերաբերյալ մանրամասները դեռ չեն հայտնում:

Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը կայանալու է փետրվարին: Հաղթողը հենց իր երգով մայիսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Հայաստանն է ներկայացնելու «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում:

Տպել
5735 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է