Հակառակորդը միանշանակ զինվում է պատերազմի համար. Լեւոն Շիրինյան

Կրակովում հունվարի 18-ին կայացած Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումից հետո Մամեդյարովը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել էր, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել էին մի շարք կրեատիվ մտքեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ կապված։ Մասնավորապես՝ նա ասել էր հետեւյալը․ «Հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի հասնելու համար պիտի շարունակվեն ավելի ինտենսիվ, սուբստանտիվ եւ տրամաբանական բանակցությունները»։

Ըստ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի, եթե Մամեդյարովը ճիշտ է խոսում, ապա բանակցություններն իրենց օգտին են եղել։

«Իրենք ունեն մի տեսակետ. Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմ եւ, ընդհանրապես, չեն ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման որեւէ իրավունք։ Ուրեմն, եթե բանակցությունները գնահատենք էդ տեսակետից, ուրեմն իրենց օգտին են եղել»,- մեր զրույցում նշեց քաղաքագետը։

Ռուսաստանի  կողմից  Ադրբեջանին զենքի վերջին մատակարարման մասին խոսելիս Շիրինյանը նշեց հետեւյալը․ «Հայաստանի արտգործնախարարը պիտի հայտարարություն անի․ առաջինը դիմի Ռուսաստանին՝ հերիք է զինեք էդ պետությանը: Եվ երկրորդը՝  նաեւ բանակցությունների ընթացքը հասկանանք։ Եթե զինվում են պատերազմի համար, ապա ինչու՞ ենք բանակցում»։  Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը ժամանակ է շահում, որ իր հարցերը լուծի։

«Ստացել են զենքի ահռելի ռազմաքանակ, զինվում են ու միանշանակ պատերազմի համար»,- ասաց Լեւոն Շիրինյանը։

Անդրադառնալով վերջին մի քանի օրերին ադրբեջանական բանակում եղած զոհերի մասին տեղեկատվությանը՝ Լեւոն Շրիրնյանը նշեց, որ ոչ խաղաղություն է եւ ոչ էլ պատերազմ, այդ դեպքում զոհեր կան ու կլինեն՝ ինտենսիվության տարբեր աստիճաններով։

«Եթե մենք իմանայինք, որ հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում Ռամիլ Սաֆարովն է պատժվել, եթե Վարազաթումբը (Լելե Թեփե բլուրի մասին է խոսքը) գրոհող հրամանատարներից մեկն է պատժվել, ապա արժեք կունենար։ Զոհեր միշտ էլ լինում են»,- նշեց քաղաքագետը։

Քաղաքագետի համոզմամբ՝ բանակցություններն Ադրբեջանի համար զուտ քող են զինվելու  ու  պատերազմի պատրաստվելու համար։

Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում խոսել է առաջնագծում զոհված ադրբեջանցի գնդապետի մասին:

«Նշյալ գնդապետն ադրբեջանական կորպուսներից մեկի ինժեներական ծառայության պետն էր, գործել է հարավային ուղղությամբ, այդ ժամանակ գտնվել է առաջնագծում, ենթադրում եմ մարտական խնդիր լուծելիս: Նաեւ տեղեկություն եղավ, որ նա բավական ակտիվ  է եղել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է եղել, ամեն դեպքում վերոնշյալ սպան արդեն չկա, շարքից դուրս է հանվել: Այս պահին դժվար է ասել, մարտական խնդիր լուծել է նոր հարձակվողական հնարավարություններ ստեղծելո՞ւ նպատակով, թե՞ օրինակ հետախուզական դիվերսիոն խմբերի համար, ամեն դեպքում գտնվել է առաջնագծում, եւ ամեն դեպքում իր գործողություններով վտանգ է ներկայացրել»,- ասել է նա:

Էմմա Չոբանյան

Տպել
3867 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց