ՀՔԾ պաշտոնյայի ընկերությունը 2 միլիարդի սարքավորում է ներկրելու. արտոնություն կստանա

Կառավարությունը հունվարի 25-ի նիստում պատրաստվում է արտոնություն տալ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ մայնինգ» ընկերությանը:

Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ գործադիրը կբավարարի «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից պատրաստված նախագծի համաձայն, ընկերությունը պատրաստվում է ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, նյութեր եւ հումք, որի ժամանակ կազատվի մաքսատուրքից:

«ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն պատրաստվում է Բուլղարիայից, Չեխիայից, Բրազիլիայից, Վրաստանի, Իտալիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից, ընդհանուր առմամբ ներմուծել 2 միլիարդ 65 միլիոն դրամի սարքավորումը: Օրինակ՝ կներմուծվեն բեռներ տեղափոխելու համար տրանսպորտային միջոցներ, անվադողեր, մետաղալար, մետաղական ճոպաններ, պողպատյա խողովակներ, տրակտորներ, կցորդ-բեռնատար մեքենաներ, քար կոտրող մեքենաներ եւ այլն:

«ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն զբաղվում է շինարարական աշխատանքներ կատարելով: Ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին եւ բացի ծանր տեխնիկան վարձույթով տրամադրելուց, նաեւ ակտիվորեն հանք շահագործելով է զբաղված: ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը շահագործում է Կարապիձորի բազալտի հանքավայրը, Կարապիձորի լիթոիդային պեմզայի հանքավայրը եւ Ոսկեհատի բազալտի հանքավայրը:

Նրան արտոնություն կառավարությունը «ՄԼ մայնինգ ընկերությանը տրամադրել էր նաեւ 2017 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ ընկերությունը 243 միլիոն դրամի սարքավորում էր պատրաստվում ներմուծել:

Տպել
2529 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն