Երևան
12 °C
Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ն գաղտնալսել է քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագն Աբգարյանին եւ նրա թիմակիցներին: Գործում նաեւ այս գաղտնալսումներն են դրված ապացույցի հիմքում:
Ալավերդցի Վահագնը արդեն ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Բացի Ալավերդիի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելուց, Աբգարյանը մեղադրվում է նաեւ նույն քաղաքի բնակիչ, 36-ամյա Ռոմիկ Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար, ինչը, սակայն, ավարտին չի հասցվել: Մեզ հայտնի դարձավ, որ Ռոմիկ Մոսինյանը Փիրուզյանների ընկերն է, 2015 թվականին Ալավերդիի քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի մտերիմներից: Նրան սպանելու նախապատրաստության մասին իրապահներին հայտնի է դարձել վերջերս՝ Կամո Փիրուզյանի սպանության քրեական գործի շրջանակներում: Մեր տեղեկություններով, Ալավերդցի Վահագնը առայժմ հրաժարվում է ցուցմունքներ տալուց:
Կամո Փիրուզյանը Վարդան Փիրուզյանի եղբայրն է. վերջինս այժմ հետախուզվում է Վահագն Աբգարյանի թիկնապահներին՝ Էդուարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանի սպանելու մեղադրանքով: Ըստ Քննչական կոմիտեի՝ 2017 թվականի հունիսին կազմակերպվել եւ իրականացվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ այդպիսով վրեժխնդիր լինելով Կ. Փիրուզյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի կողմից Վ. Աբգարյանի մտերիմներ Էդ. Պողոսյանի եւ Վ. Ավագյանի սպանության համար։ Կ. Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է նույն քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին, որը, ըստ նախնական քննության տվյալների, հետևել է նրա տեղաշարժին և հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել Փիրուզյանի ուղղությամբ, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Այժմ Վահագն Աբգարյանը եւ նրա երեք թիմակիցները գտնվում են կալանքի տակ: Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ. Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով) եւ Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով)։
Նրա «աջ ձեռքը» համարվող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու, Կ. Փիրուզյանի սպանության եւ Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստության կազմակերպմանն օժանդակելու, Ա. Հարությունյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստության, Մ. Ռամազյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու համար։
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 25-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան
Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ
Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում
ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները
ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան
Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT