Ալավերդցի Վահագնի ձերբակալությամբ քանդվում է հետընտրական սպանությունների մի ողջ կծիկ

Լուսանկարում՝ Վահագն Աբգարյանը, լուսանկարը՝ Newsbook-ի

Այսօր առավոտյան՝ ժամը 07.00-ի սահմաններում, ձերբակալվել է 2017 թ. սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը:

Հիշեցնենք, որ Թուֆենկյանի մոտ հնչած կրակոցներից սպանվել էր Վահագն Աբգարյանի թիկնապահը՝ Գարիկ Մոսինյանը:

Մեր տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանը ձերբակալվել է Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր ձերբակալվել է նաեւ Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը» համարվող Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանը: Նրան ձերբակալելու համար իրավապահները գնացել են ընկերուհու տուն, ջարդել տան դուռը: Նա կասկածվում է Կամո Փիրուզյանի սպանությունը օժանդակելու մեջ: Ձերբակալվել է նաեւ Վահագն Աբգարյանի թիմից եւս մեկը:

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանի անունը կապվում է Ալավերդիում մի շարք աղմկահարույց դեպքերի հետ: Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 7-ին Ալավերդիում կայացան քաղաքապետի ընտրություններ։ Քաղաքապետի աթոռի համար պայքարում էին երկու անկուսակցականներ՝ Լոռիիում հայտնի «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Արթուր Աբգարյանը եւ Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ, անկուսակցական, բայց իշխող Հանրապետականի կողմից առաջադրված, արդեն նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը։ Ընտրություններից հետո ամռանը իր շքամուտքում հարձակման է ենթարկվել քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի ընկերներից Վարդան Անտոնյանը. գործող քաղաքապետի թիմակից Վահագն Աբգարյանի թիկնապահները մետաղյա ձողով մի քանի հարվածներ են հասցրել նրա գլխին։ Ինչից հետո էլ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա Անտոնյանը կրակահերթեր է արձակել Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ՝ իր ասելով կրակել է՝ վախեցնելու համար, քանի որ իմացել է ավտոմեքենայի զրահապատ լինելու մասին։ Սակայն այժմ Վարդան Անտոնյանը մեղադրվում է Վահագն Աբգարյանին սպանելու փորձի մեջ։ Աբգարյանի ավտոմեքենայի մեջ եղել են չորս ընկերը, այդ թվում՝ մեկ տարի անց սպանված Վարդան Ավագյանը: Սակայն այդքանով եւս ոչինչ չավարտվեց: Վարդան Անտոնյանը հետագայում  հայտնել է, որ իր վրա հարձակված անձինք եղել են Աբգարյանի թիկանապահներ Վարդան Ավագյանը եւ Էդուարդ Պողոսյանը:

Մեկ տարի անց՝ 2016 թվականի մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, սպանվեցին 41-ամյա Վարդան Ավագյանը եւ 34-ամյա Էդուարդ Պողոսյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանվածները Ալավերդցի Վահագնի թիկնապահներն են եղել: Սպանությունը տեղի է ունեցել քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի թիմակցի՝ Վարդան Փիրուզյանի տան մոտ: Փիրուզյանն այս գործով մինչեւ հիմա հետախուզվում է: Դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել հետեւյալ կերպ. մայիսի 19-ին, երբ Վարդան Փիրուզյանն իր ավտոմեքենայից իջնելիս է եղել դեպի տուն, Վարդան Ավագյանը, Էդուարդ Պողոսյանը եւ եւս մի քանի հոգի հարձակվել են Փիրուզյանի վրա. հարձակվողների ձեռքում եղել է առնվազն մեկ ատրճանակ եւ  մեկ ինքնաձիգ: Նրանց ու Փիրուզյանի միջեւ քաշքշուկ է սկսվել՝ հենց ավտոմեքենայի մեջ: Գործով արդեն որպես մեղադրյալ ներգրավված Վարդան Փիրուզյանն էլ կրակոցներ է արձակել հենց հարձակվողներից մեկի ատրճանակով, ինչի հետեանքով էլ Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը ստացել են հրազենային վիրավորում եւ մահացել:

Ալավերդցի Վահագնի թիկնապահների սպանությունից մեկ տարի անց՝ 2017 թվականին սպանվեց Վարդան Փիրուզյանի եղբայրը՝ Կամո Փիրուզյանը: Նրա սպանությունը գնահատվեց որպես վենդետա. Ալավերդիում պտտվող տեղեկությունների  համաձայն՝ նրան սպանել են եղբոր կատարած սպանությունների վրեժը լուծելու համար:

Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով: Անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարեւանությամբ, կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ։ Նախաքննության սկզբում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1991 թ.։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ. Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին: Երիտասարդը՝ 26-ամյա Վլադիմիր Դավթյանն է, որն այս գործով կալանավորված է: Մեզ հայտնի դարձավ, որ ի սկզբանե որպես այս սպանությանն օժանդակող կասկածվել է նաեւ այսօր ձերբակալված Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը»՝ Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանը:

2017թ. սեպտեմբերի 20-ին Փիրուզյանի սպանության քրեական գործը քննիչի կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործն, ըստ էության քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկելու միջնորդությամբ: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 23-ին քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն: Մասնավորապես, չէր կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտություն՝ մեղադրյալի կատարած արարքը ճիշտ որակելու, հանցագործության իրական դրդապատճառը պարզելու, ինչպես նաեւ հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ուղղությամբ:

Գործի նոր բազմակողմանի քննության արդյունքում էլ ահա այսօր Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվեց Վահագն Աբգարյանը, իսկ նրա երկու թիմակիցները՝ այդ սպանությանն օժանդակելու համար: Այս ձերբակալությամբ, ըստ էության, քանդվում է Ալավերդում տարիներ շարունակ տեղի ունեցած սպանությունների կծիկը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12482 դիտում

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան

Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ

Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում

ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները

ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան

Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում