Հանքավանում եռակի սպանության գործով մեղադրյալը միայնակ չի՞ եղել

2015 թվականի նոյեմբերի 16-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղի «Տաք ջուր» կոչվող տարածքում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալ Հայրապետ Սեփոյանի մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ երեկ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Այս մասին երեկ մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա տեղեկացրեց, որ այս գործով կա նաեւ անջատված մաս, որով նախաքննությունը շարունակվում է, պարզելու նաեւ՝ արդյոք դեպքին մասնակից այլ անձինք եղե՞լ են, թե ոչ: Սպանված Գալստյան եղբայրների հայրը՝ Ֆրունզ Գալստյանը, կասկածներ ունի, որ մեղադրյալը միայնակ չի գործել: Նա նախաքննության ավարտից հետո համապատասխան միջնորդություն է ներկայացրել մի շարք քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ, ինչը, սակայն, մերժվել է: 

Ավելի վաղը գրել էինք, որ եռակի սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանը Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում կրակոցներ է արձակել  Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով սպանվել է երեք անձ՝ սնանկացած գործարար Ֆրունզ Գալստյանի որդիներ՝ 35-ամյա Վահե եւ 25-ամյա Վարդան Գալստյանները եւ նրանց մտերիմ ընկերը՝ 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Կատարվածի դրդապատճառի պաշտոնական վարկած դեռ չկա, դեպքից հետո շրջանառվում էր վարկածը, որ սպանությունը կատարվել է Գալստյաններին պատկանող անտառային տարածքում ծառերի հատման շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով։ Սպանության մեջ մեղադրվողի հայրը` Գագիկ Սեփոյանը, որն այդ տարածքի անտառապահն է, ըստ Գալստյանի, պարբերաբար ապօրինի ծառահատումներ է կատարել այդ տարածքից։ Ենթադրվում է, որ դեպքի օրը Գալստյան եղբայրները Սեփոյանին բռնեցրել են ծառ հատելիս, ինչից սկսվել է վեճը։ Հայրապետ Սեփոյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի ազգականն է:

Մեր զրույցում երեկ Ֆրունզ Գալստյանն ասաց, որ տեղի ունեցած սպանությունը կազմակերպված խմբակային հանցագործություն է. «Դեպքի օրը բացի մեղադրյալից եղել են Մխիթար Հարությունյանի բանդայի մասնակիցներից երկուսը՝ Արթուրը եւ Ատոմը, իրենք եղել են այն մեքենայի մեջ, որով Հայրապետը գնացել է մտածված սպանություն կատարելու: Ես պահանջում եմ, որ բացի Հայրապետից, նրանք եւս քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Գալստյանը: Վերջինս իր միջնորդությունում նշել է, որ որպես կասկածյալ հարցաքննվելիս Հայրապետ Սեփոյանը հայտնել է, որ ավտոմեքենայի մեջ նստած է ինքնաձիգը նետել գետը. «Սա հերքում է այն հանգամանքը, որ նա կարող էր այդչափ հեռավորությամբ այն նետել: Մեր կողմից ներկայացված այդ միջնորդությունը հետաձգվել էր: Այսինքն, մինչ քրեական գործի ավարտը պետք է լուծվեր հետաձգված միջնորդության բավարարման կամ մերժման հարցը եւ կայացվեր որոշում, ինչը չի արվել, ուստի անհրաժեշտ է, որպեսզի կատարվի այդ քննչական գործողությունը: Փորձարարության ժամանակ, եթե մեղադրյալը չկարողանա ավտոմեքենայի մեջ նստած նետել ինքնաձիգը, ապա հիմքեր է առաջանում նրա միայնակ չլինելու հանգամանքի շուրջ, ինչը եւս քննության կարիք ունի»,-նշել է Գալստյանը:

Տուժողների իրավահաջորդը միջնորդել է նաեւ լրացուցիչ հարցաքննել, ըստ նրա՝ դեպքի վայրում գտնված Արթուրին, Ատոմին, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանին, նշանակել ապրանքագիտական փորձաքննություն՝ պարզելու հատված ծառերի արդյունքում հասցված վնասի չափը, իրավական գնահատականներ տալ ծառահատումներ կատարած անձանց արարքին:

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արշակ Կարապետյանն էլ Հայրապետ Սեփոյանի՝ դեպքի օրը միայնակ չլինելու վարկածի հետ կապված ասաց, որ գոյություն ունի այդ անձանց (Ատոմի եւ Արթուրի) հեռախոսային վերծանումները, որոնք համադրելով մեղադրյալի վերծանումների՝ այսինքն գտնվելու վայրի հետ, որոշակի կասկածի տեղիք է տալիս: «Նմանատիպ միջնորդություն մենք նախաքննության ընթացքում էլ էինք ներկայացրել, սակայն ընդհանուր քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո եւս մեկ անգամ ներկայացրինք, որպեսզի այդ անձինք լրացուցիչ հարցաքննվեն: Պետք է ավելի խորությամբ ուսումնասիրվի՝ արդյոք նրանք եղե՞լ են այդ օրը դեպքի վայրում մեղադրյալի հետ, թե՝ ոչ: Եթե նախաքննական մարմինն ապացուցեր, որ նրանք եղել են մեղադրյալի հետ, ապա պետք է պարզվեր, թե նրանք ի՞նչ գործողություններ են կատարել: Ներկայումս քննիչը գտնում է, որ մեղադրյալը մենակ է եղել»,-հավելեց ներկայացուցիչը:

Գործով մեղադրյալ Հայրապետ Սեփոյանի պաշտպան Մխիթար Բեգյանից էլ հետաքրքրվեցինք, թե իր պաշտպանյալը հայտնե՞լ է արդոք` միայնա՞կ է եղել դեպքի ժամանակ, թե՝ ոչ: Ի պատասխան մեր հարցին, պաշտպանն ասաց, որ այդ մասին որեւէ տեղեկություն Սեփոյանը չի հայտնել: Սույնի վերաբերյալ փաստաբանը այլ մանրամասների մասին չի ցանկանում խոսել: Հայրապետ Սեփոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։

Հարցին, ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՝ ոչ, պաշտպանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում. «Ինքը նշում է, որ սպանություն չի կատարել: Ճիշտ է, մարդիկ են մահացել, բայց լուրջ իրավաբանական նրբություններ կան, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն»: Դիտարկմանը, որ կրակոցների հետեւանքով երեք մարդ է սպանվել, Մխիթար Բեգյանն ասաց. «Եթե զոհ կա, դա չի նշանակում, որ դիտավորյալ սպանություն է եղել, առայժմ այսքանը կարող եմ ասել, իրավական գնահատականները դատարանում կլինեն»: Նա ասաց, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո միջնորդություն են ներկայացրել դատահոգեբանական եւ դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում կատարված փորձաքննությունը պաշտպանական կողմին չի բավարարել: Փորձաքննության արդյունքներում նշված է եղել, որ Հայրապետ Սեփոյանը գտնվել է մեղսունակ վիճակում, աֆեկտի տակ չի եղել: Մեր դիտարկմանը՝ այսինք պնդո՞ւմ եք, որ մեղադրյալը աֆեկտի տակ է եղել, Մխիթար Բեգյանը պատասխանեց. «Ես չեմ պնդում, ուղղակի փորձաքննությունը տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսդրության նորմերի խախտմամբ»:

Եթե  սույն գործով հսկող դատախազը հաստատի մեղադրական եզրակացությունը, գործը կքննվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7050 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս