Ավետիսյանների հարազատներն անպատասխան հարցեր ունեն

 

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից ավելի քան մեկ տարի յոթ ամիս անց երեկ լրագրողներն առաջին անգամ հնարավորություն ունեցան Ավետիսյանների տանը հանդիպել նրանց հարազատների հետ: Նրանք դաժան սպանության գործը համարում են չբացահայտված եւ դժգոհ են տեղի ունեցած դատավարությունից, իրավապահ մարմիններից:

«Մենք բողոքում ենք ամեն ինչից, ինչո՞ւ այս տուն մտան, ինչո՞ւ սպանեցին, ինչո՞ւ մինչեւ հիմա ոչ մեկը պատասխան չի տվել, առաջին պահից խաբել են մեզ բոլորը ՝սկսած իշխանություններից, դատավարությունից: Քննությունից, ամեն ինչից դժգոհում ենք, մենք դատավարությունից հրաժարվել ենք, դատի չենք ներկայացել, իրենք առանց մեզ դատը փակել են, դատել են: Մենք չունենք իշխանություններ, չունենք երկրի նախագահ, եթե մի քիչ մարդ լինեին՝ պիտի մտածեին, որ նույն բանը կարող էր լինել իրենց հարազատների հետ կամ իրենց հետ, ինչո՞ւ անպատասխան թողեցին: Մեր երկու բալեքին սպանեցին, ես ինչո՞ւ չպիտի իմանամ` ինչո՞ւ… Ռուսաստանում օդաչուին սպանեցին, մինչեւ հիմա Պուտինն ասում է՝ ծնկաչոք թուրքը թող ներողություն խնդրի, յոթ հոգու սպանեցին, որից երկուսը մանկահասակ, ինչո՞ւ չպիտի պատասխան տան, պիտի պատասխան տան բոլորը: Էս տան արյունը անպատասխան է մնացել»,- հարցադրումներ էր հնչեցնում սպանված Ավետիսյանների դուստրը` Լուսինե Ավետիսյանը:

Ավետիսյանների դուստրերը պնդում են՝ իրենց համար շատ կարեւոր հարցեր անպատասխան են մնացել, իրենք անհավանական են համարում առաջ քաշված վարկածը, թե Պերմյակովը միայնակ է գործել, իսկ դատաքննությունն էլ թատրոն են համարում: «Ինչ-որ մեկը պիտի պատասխան տա՞ այս ամեն ինչի համար, մեկը մեր հարգելի դատավորը, ինքը ձեւական կողմն ապահովեց, դատը փակեց, մեր բոլոր հարցերն անպատասխան մնացին, ոչ մի միջնորդություն չբավարարվեց, ոչ մեկին չհրավիրեցին, ամեն մեկին իր ձեւով փակեցին, թողեցին, գնացին: Թատրոն էր ընդամենը, խամաճիկների թատրոն: Մենք մինչեւ վերջ հավատում էինք, որ պետք է արդարություն լիներ, որովհետեւ ոմանք տղամարդու խոսք էին տվել (խոսքը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասին է,-հեղ.) ու իրենց խոստումը չկատարեցին, որովհետեւ իրենք տղամարդ չեն»,-հայտարարեց Ավետիսյանների մյուս դուստրը՝ Անահիտ Կոշտոյանը: Լուսինե Ավետիսյանն էլ համոզմունք հայտնեց՝ երբ որոշեն ոտքի ելնել, ողջ Գյումրին ու հայ ազգը իրենց կողքին կկանգնի, ինչպես սպանության առաջին օրերին:

Ավետիսյանների փեսան՝ Եգոր Ադամյանն էլ ասաց, որ դատավարությունն ավելի հարմար էր կազմակերպել Ավետիսյանների տանը, քան ռազմաբազայի մի խցում, որտեղ աթոռ ու սեղաններ չկային: «Այս պետությունը պետություն չէ, առաջին օրվանից մեզ վախեցնելով, սպառնալիքներով, կրիմինալ աշխարհի մասնակցությամբ մեզ ստիպում էին կանգնեցնել միտինգը»,- ասաց Եգոր Ադամյանը: «Համ սպառնացել են, հա՛մ էլ հորդորել են, որ կանգնեցրեք, դուք կարող եք, ձեր սուգը թող չքաղաքականացնեն»,- իր հերթին նշեց Լուսինե Ավետիսյանը:

Նրանք զարմանալի են համարում այն փաստը, որ իրավապահ մարմիններին այդպես էլ չհաջողվեց Հայաստան բերել եւ դատարանում հարցաքննել Պերմյակովի անմիջական հրամանատարին, որը Չիտայից վերջինիս բերել էր Գյումրի: «Ի սկզբանե ամեն ինչ պարզ է՝ դատարանը ողջ գործընթացի ընթացքում մեր ու մեր փաստաբանների կողմից ներկայացրած ոչ մի միջնորդություն չբավարարեց: Դատավճիռը ներկայացվեց առանց մեր ներկայության: Սա փոքր ցեղասպանություն էր, այս ընտանիքից ոչ մեկը չկա»,-նշեց Եգոր Ադամյանը: Ավետիսյանների հարազատները նաեւ հայտարարեցին, որ բողոքարկելու են դատարանի վճիռը, եւ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մեր զրույցում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն ասաց, որ դեռ դատավճիռը չեն ստացել: Մեր դիտարկմանը, որ հարազատները հայտարարել են դատավճիռը բողոքարկելու մասին, Սարգսյանը պատասխանեց. «Իրենք ըստ էության, դատաքննության արդյունքներից դժգոհ են եւ հակված են բողոքարկման: Բայց որպեսզի ես էլ իմ կարծիքը հայտնեմ, պետք է ունենամ դատական ակտ եւ այն ուսումնասիրելուց հետո նոր կքննարկենք»: Հարցին, դատարանում ապացուցված համարվե՞լ է Պերմյակովի միայնակ լինելու կամ չլինելու հանգամանքը, փաստաբանն ասաց, որ այլ անձանց մասնակցության վերաբերյալ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում ապացույցներ չկան. «Համենայնդեպս, որեւէ ապացույց չկա, որը կվկայի, որ այլ անձ մասնակցել է հանցագործության կատարմանը, փոխարենը կան բազմաթիվ ապացույցներ, որ Պերմյակովը միայնակ է կատարել հանցագործությունը»,-ասաց նա: Անդրադառնալով այն խնդրին, թե որտե՞ղ ի վերջո իր պատիժը կկրի Պերմյակովը, Երեմ Սարգսյանն ասաց, որ Պերմյակովը երբեք Հայաստանի Հանրապետությանը հանձնված չի եղել եւ գտնվել է Ռուսաստանի Դաշնության իրավասության ներքո. «Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի չի բացառվում այն փաստը, որ Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստանի Դաշնություն եւ այնտեղ կրի իր պատիժը: Բայց կարծում եմ, որ այս առումով հայկական կողմը խիստ անելիքներ ունի եւ պետք է հնարավոր բոլոր լծակները օգտագործի, որպեսզի Պերմյակովը պահվի այստեղ եւ տեսանելի լինի,  թե հարազատների եւ թե հասարակության համար»,- եզրափակեց տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

Պաշտպանական կողմը դեռեւս չի քննարկել դատավճիռը բողոքարկելու կամ չբողոքարկելու հարցը: Մեր զրույցում Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ դատավճիռը ստանալուց եւ իր պաշտպանյալի հետ քննարկելուց հետո նոր այդ հարցը կքննարկեն: Վերջինս ասաց, որ դատավճռի հրապարակումից հետ Վալերի Պերմյակովին չի տեսակցել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Դատարանը հրապարակված վճռում չնշեց, թե որտեղ է պատիժը կրելու 20-ամյա Պերմյակովը՝ անորոշության մեջ թողնելով թե՛ տուժող, եւ թե՛ պաշտպանական կողմին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4308 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս