Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի համապատասխան գործընկերները ստորագրել են փաստաթղթեր՝ քաղաքական երկխոսության ու երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման, տնտեսական համագործակցության խթանման, արհեստական բանականության, ինչպես նաև այլ ոլորտներում Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության ընդլայնման ուղղություններով:
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, մասնավորապես Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2026-2027 թվականների համար» գործողությունների ծրագիրը:

ԱԳ նախարարները ստորագրել են նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին համաձայնագրեր:
Հաշվի առնելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հարցում առկա մեծ շահագրգռվածությունն ու այդ ուղղությամբ մինչ այս իրականացված կարևոր քայլերը՝ նախարար Միրզոյանի ստորագրած փաստաթղթերի շարքում է նաև Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության՝ 2026-2030 թվականների համար ճանապարհային քարտեզը:

Զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներից են արհեստական բանականության և առողջապահության ուղղությունները, համապատասխանաբար ստորագրվել են նաև.
«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության թվային զարգացման նախարարության միջև արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր,
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև 2026-2027թվականների համար համագործակցության զարգացմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիր»:

Ի թիվս այլ փաստաթղթերի՝ ստորագրվել է նաև համագործակցության համաձայնագիր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղազախստանի Նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի միջև: Գործարար կապերի խթանման նպատակով ստորագրվել է «Հայ-ղազախական գործարար խորհրդի ստեղծման մասին» համաձայնագիրը: Տվյալ փաստաթղթերը հայկական կողմից ստորագրել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը:


Թաթոյանը Փաշինյանին հաղթել է, Ալիևին՝ ջախջախել, նախկիններին՝ տուն ուղարկել, Կարապետյանին սկի չի էլ նկատում
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին
Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են թաց ձյան և անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում
Իրավապահների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների. ՆԳՆ
Սև ծովում ԱԹՍ-ով հարձակում է եղել թուրքական լցանավի վրա
2023-ին Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան
«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների
Ըստ պլանի՝ ՀՀ-ն չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը Ղարաբաղի անորոշությունը հետաձգելու դիմաց
Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան
Թրամփը խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց և Իրանի դեմ նախաձեռնածն անվանել «ռազմական գործողություն»
Խնդիրներ շատ ունենք ու շարունակում ենք աշխատել, բայց ունենք նաև զգալի առաջընթաց. ԿԳՄՍ նախարար
Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արմավիրում Ford Transit-ը կամրջից ընկել է. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու
Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ին
Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել
Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է. վարչապետ
ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում
Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ
8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը
Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը
Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին, խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել
Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում
Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան
«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար
Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ
ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն
Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ
Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին
Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ
Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT