Մոսկվայում սպանվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ

02/09/2016 schedule19:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 2-ի համարում:

Ռուսական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ շաբաթ օրը Մոսկվայում ՀՀ երեք քաղաքացի է սպանվել. խոսքը «Դվին» հյուրանոցի տնօրեն Վանուշ Թորոսյանի, ԱՎՄ նախկին համանախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանի եւ Վալերի Ավանեսյանի մասին է:

Վերջինս, ի դեպ, նախկինում աշխատել է ՀՀ ՆԳ համակարգում, իսկ ոչ հեռավոր անցյալում՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի քաղաքային վարչությունում: Նա արդեն բավական երկար ժամանակ մշտապես ապրում է Ռուսաստանում: Ինչ վերաբերում է Թորոսյանին եւ Մարգարյանին, մեզ հաջողվեց պարզել, որ նրանք Մոսկվա են մեկնել մոտ երկու շաբաթ առաջ: Նրանց դիերը Երեւան կտեղափոխվեն վաղը:

Ըստ ռուսական լրատվական գործակալությունների, սպանությունը տեղի է ունեցել 15.30-ի սահմաններում, երբ անհայտ անձինք կրակ են բացել «Խորհրդային բանակի» փողոցի թիվ 3 շենքի մոտ կայանած «Վոլգա» ավտոմեքենայի վրա (հենց այս մեքենայի մեջ են գտնվել սպանվածները) եւ հեռացել «ՎԱԶ-2110» ավտոմեքենայով: Մոսկվայի իրավապահ մարմիններին, սակայն, չի հաջողվել տաք հետքերով գտնել հանցագործներին եւ միայն նույն օրվա կեսգիշերին մոտ նրանք հայտնաբերել են հանցագործների կողմից լքված «ՎԱԶ-2110»-ը՝ Ավանգարդային փողոցում: Մոսկվայի քրեական հետախուզության ներկայացուցիչը «Վրեմյա նովոստեյ» թերթի թղթակցի խնդրանքով կատարվածը մեկնաբանելով՝ ենթադրել է, թե այս սպանությունը տեղավորվում է Մոսկվայում ոլորտների վերաբաժանման հետ կապված հանցավոր խմբավորումների վերսկսվող պայքարի համատեքստում:

Իսկ Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ, Վանուշ Թորոսյանի մերձավոր ընկեր Սարգիս Ասատրյանը միանգամայն անհեթեթ է համարում մոսկվացի իրավապահների այս վարկածը: «Գոնե Վանուշ Թորոսյանի եւ Դիոնիս Մարգարյանի մասով կարող եմ ասել, որ նրանք բացարձակ կապ եւ առնչություն չունեն մոսկովյան հանցավոր խմբավորումների, մոսկովյան ոլորտների վերաբաժանման հետ»,- մեր զրույցի ընթացքում ասաց  նա: 

Իսկ ընդհանրապես տեսակետներ կան, թե Վանուշ Թորոսյանի սպանությունը կարող է կապված լինել հայաստանյան շահերի եւ իրադարձությունների հետ: Մասնավորապես, դեռեւս ավարտված չի «Դվին» հյուրանոցի սեփականաշնորհումը: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ այն սեփականաշնորհելու՝ Վանուշ Թորոսյանի փորձն անհաջողությամբ է ավարտվել: 2002 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը «Դվին հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձեւով Վանուշ Թորոսյանին մասնավորեցնելու մասին որոշում է կայացրել: Մասնավորեցման գին է սահմանվել 1.5 միլիոն ԱՄՆ դոլարը: Կառավարության նույն որոշմամբ սահմանվել է, որ գնորդը պետք է վճարումները կատարի երկու տարվա ընթացքում՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն:

Եւ ահա երեկ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ չնայած վճարման համար նախատեսված երկու տարին դեռ սպառված չէ, վերը նշված որոշումը նույն նախորդ տարվա վերջին կամ այս տարվա սկզբին ընդունած կառավարության մեկ այլ որոշմամբ չեղյալ է համարվել: Պաշտոնական  պատճառաբանությունն այն է, որ Թորոսյանը չի պահպանել վճարումների պայմանագրով նախատեսված ժամանակացույցը: Իսկ կարո՞ղ են լինել այլ՝ ոչ պաշտոնական պատճառներ: Սարգիս Ասատրյանը մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ինքը Վանուշ Թորոսյանից լսել է, որ «Դվինի» սեփականաշնորհման հետ կապված ինչ-ինչ խոչընդոտներ իր համար հարուցվում են. այսպիսով, Ասատրյանը, ըստ էության, չի բացառում, որ Թորոսյանի սպանությունը կարող է կապված լինել հենց այս գործընթացի հետ: Ինչեւէ, մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում կառավարությունը պատրաստվում է «Դվինի» սեփականաշնորհման հետ կապված նոր որոշում կայացնել:

Իհարկե, այս պահին որեւէ վարկածի վրա պնդելը կամ որեւէ վարկած բացառելը լուրջ չէ: Գործով նախաքննությունը վարող Մոսկվայի դատախազության ներկայացուցիչներն էլ առայժմ լուռ են եւ որեւէ պաշտոնական մեկնաբանություն չեն անում: Իրավապահները դեռ պետք է պարզեն՝ արդյո՞ք Վանուշ Թորոսյանը մարդասպանների հիմնական թիրախն է եղել, արդյո՞ք ընդհանրապես նրանց մեջ հիմնական թիրախ եղել է, թե հանցագործները ցանկացել են սպանել բոլոր երեքին՝ միասին: Այս հարցերի պատասխաններն առաջին հերթին պետք է տան ռուս իրավապահները, բայց, կարծում ենք, նրանք չեն կարող յոլա գնալ առանց մերոնց աջակցության:

Հ.Գ. Դեպքի վայրում ռուս իրավապահները հայտնաբերել են «Կեդր» տեսակի ավտոմատ հրազենի 12 պարկուճ: Այսինքն, սպանությունները կատարվել են հենց այդ մակնիշի հրազենով: «Կեդրը» ռուսական արտադրության հրազեն է. այն, ըստ էության, իսրայելական «Ուզիի» ռուսական տարբերակն է: Նշենք, որ այս հրազենի երկարությունը (ծալված խզակոթով) ընդամենը 30 սանտիմետր է, իսկ խզակոթը բացելու դեպքում դրա երկարությունը չի անցնում 54 սանտիմետրը:

Այս հրազենի քաշը ընդամենը 1,54 կիլոգրամ է: Հետաքրքիրն այն է, որ բացի հիմնական ամբողջությունից, այս տիպի հրազեններն ունենում են նաեւ գործարանային արտադրության խլացուցիչ: Ու հիմա դժվար է ասել, թե վերը նշված հանցագործությունը խլացուցիչո՞վ է կատարվել, թե՞ առանց դրա: Նշենք նաեւ, որ «Կեդրի» նշանառության հեռավորությունը բավական քիչ է՝ ընդամենը 50 մետր: Այսինքն, հանցագործներն իրենց զոհերից կարող են գտնվել ամենաշատը այս հեռավորության վրա: Այս հրազենը ռուսական սեւ շուկայում վաճառվում է 1500-4000 դոլարով:

Ա.Կ.

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7678 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս