Ես եմ ֆինանսավորում. Սերժ Սարգսյանի օգնականը՝ մոր ռեստորան, գործարան կառուցելու մասին

Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանը Կոտայքի մարզի Արզնի համայնքում գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում: Գործարանի եւ ռեստորանի կառուցման պատվիրատուն, «Հետք»-ի փոխանցմամբ, «Բիթեր Ռիվեր» ՍՊԸ-ն է, իսկ  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, նշյալ ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը Եղիսաբեթ Շմավոնյանն է՝ Ավետիս Բերբերյանի մայրը: Տիկին Եղիսաբեթը թոշակառու է, 68 տարեկան:

«Հայկական ժամանակ»-ը նախագահի օգնական Ավետիս Բերբերյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցների հաշիվն է նրա մայրը նման ներդրումներ կատարում, արդյո՞ք հնարավոր է պետական համակարգում աշխատելով խոշոր դրամական միջոցներ կուտակել:

«Ֆինանսական միջոցներ կուտակել եմ մինչեւ պետական կառավարման համակարգում պաշտոն ստանձնելը, որոնք արտացոլված են իմ հայտարարագրերում՝ 2011 թվականից սկսած: Ընտանիքիս անդամներից կնոջս, որդուս եւ մասնավորապես՝ մորս կողմից կատարվող ներդրումների համար ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում բացառապես իմ կողմից տրված նվիրատվությունները եւ ներգրավված վարկային միջոցները, որոնք նույնպես կարտացոլվեն 2017 թվականի հայտարարագրերում»,- «ՀԺ»-ի գրավոր հարմանն ի պատասխան նշել է Բերբերյանը:

Բերբերյանը Սերժ Սարգսյանի օգնականն է 2011 թվականից, մինչ այդ ղեկավարել է իր սեփական «Կայմ» հեռուստաընկերությունը: Այն, որ Բերբերյանն ասում է, թե միլիարդները կուտակել է մինչեւ Բաղրամյան 26 տեղափոխվելը կատարած աշխատանքի հաշվին, հավանաբար նկատի ունի հ/ը-ի բիզնեսի ղեկավարումը:

Ավետիս Բերբերյանի ունեցվածքի մասին տեղեկություններ նախորդ՝ 2017 թվականի մասին առայժմ չկան բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում: Սակայն 2016-ին ներկայացված հայտարարագրից տեղեկանում ենք, որ Բերբերյանն ունի 20 մլն դրամ արժողությամբ TOYOTA FJ-CRUISER 4.0 մակնիշի մարդատար ավտոմեքենա: Այս ժամանակահատվածում նա իր հաշվին ունեցել է 110 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտը կազմել է 80 մլն դրամ: Այն գոյացել է աշխատավարձից, վարձակալության դիմաց ստացած վճարներից:

Այս ժամանակահատվածում Բերբերյանի թոշակառու մայրը 50 մլն դրամ նվիրատվություն է ստացել: Բերբերյանի՝ «ՀԺ»-ին ուղարկված գրավոր պատասխանից ստացվում է, որ այս գումարը մոր՝ Եղիսաբեթ Շմավոնյանի հաշվին փոխանցել է հենց ինքը՝ Ավետիս Բերբերյանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 25-ի համարում:

Տպել
13704 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց