Բյուջեից 50 մլն դրամ կտրամադրեն «Թվային Հայաստան» հիմնադրամին ռազմավարություն գրելու համար

Կառավարության հունվարի 25-ի նիստում պետական բյուջեի պահուստային ֆոնդից 50 միլիոն դրամ կհատկացվի «Թվային Հայաստան» հիմնադրամին: Կառավարության որոշման նախագիծը գործադիրի հավանությանը կներկայացնի կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:

Գումար անհրաժեշտ է հիմնադրամին երեք ամսվա համար կատարվելիք աշխատանքների համար: «Թվային Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է ՀՀ թվային փոխակերպման արդյունավետ իրականացման համար նախնական աշխատանքները: Մասնավորապես՝ հաշվի առնելով հանրային քննարկումները և պետական մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները և դիտարկումները, Հիմնադրամը պետք է ավարտին հասցնի «Հայաստանի Թվային Օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները և սահմանված կարգով ներկայացնի հաստատման:

Հիմնադրամը պետք է կազմի Թվային Օրակարգից բխող 2018թ. համար առաջնահերթ համարվող, հստակ ուղղություններով գործողությունների ծրագիրը և աշխատանքների պլանը, մասնավորապես՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, կիբեռանվտանգություն, թվային հմտությունների զարգացում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում:

Հիմնադրամն իրականացնում է իր ընթացիկ գործունեությունը, որն ուղղված է պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության (Interoperability) և թվային փոխակերպման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մի շարք այլ առանցքային ծրագրեր (օրինակ՝ էլեկտրոնային կառավարման և բջջային նույնականացման (Mobile ID) միասնական e-gov պորտալի ներդրում, «Թվային Սփյուռք» ծրագրի նախագծում, մշակում և ներդրում և այլն):

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է 2018թ. երեք ամսվա համար «Թվային Հայաստան» hիմնադրամի ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 50մլն. դրամ՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա հիմնադրամին տրամադրելու նպատակով:

Նշենք, որ «Թվային Հայաստան» հիմնադրամը ստեղծվել է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության ձեւավորումից հետո:

Տպել
3161 դիտում

Կարկտահարություն եւ հոսանքազրկում Գյումրիում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ