Ադրբեջանն ակտիվացնում է իր գործողությունները եւ սա նորություն չէ. Շավարշ Քոչարյան

Որպես կանոն, հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո Ադրբեջանն ակտիվացնում է իր գործողությունները, եւ դա նորություն չէ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով այսօր գիշերն ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը:

Նա ենթադրեց, որ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը ձեռնտու չէր Բաքվին, որտեղ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի` ուղղված Կասպրշկի խմբի ընդլայնմանը եւ այդ դժգոհությունն այսպես է արտահայտվում: «Բայց մյուս կողմից՝ Բաքուն պարտադրված գնում է քայլերի, որոնք նախանշված են դեռեւս Վիեննայի պայմանավորվածությամբ»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Ադրբեջանը որեւէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում, Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից շատ հայտարարություններ են արվում, բայց Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական հավասարակշռությունը` օգտվելով նաեւ դաշնակցային հնարավորություններից:

«Ընդ որում` մենք շատ ավելի մատչելի գներով ենք ստանում սպառազինություն: Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը»,- շեշտեց ՀՀ փոխարտգործնախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:

Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

Տպել
2866 դիտում

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով