Հացպանյանի մարմինը ՀՀ-ում է, հոգեհանգստի օրը չեն կարողանում որոշել, քանի որ ՊՆ-ից լուր չկա

Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի կլինիկաներից մեկում ծանր հիվանդությունից մահացած Արցախյան ազատամարտի մասնակից, հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանի մարմինն այսօր բերվել է Հայաստան։ Այս մասին մեր զրույցում ասաց Սարգիս Հացպանյանի կինը: 

Օրեր առաջ Հացպանյանի հարազատները դիմել էին ՀՀ ՊՆ՝ Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու առաջարկով, իսկ ՊՆ-ն ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ հատուկ ընթացակարգ կա դիմելու, եւ այդ ընթացակարգով դիմում չի եղել։ Եռաբլուրը պետական պանթեոն է, եւ այնտեղ հուղարկավորելու հատուկ կարգ կա, փաստաթղթեր են հավաքվում, պաշտոնական դիմում է գրվում եւ այլն՝ նման բան տեղի չի ունեցել:

Հասմիկ Հացպանյանը նշեց, որ հունվարի 23-ին երկու դիմում-նամակ են գրել ՊՆախարարին՝ բարեկամները եւ ազատամարտիկները, սակայն պատասխան դեռ չեն ստացել: Արդյունքում չեն կարողանում հոգեհանգստի արարողության մասին որեւէ բան որոշել ու հայտարարել, քանի որ չգիտեն՝ ինչ է լինելու հուղարկավորության հարցը.

«Զանգահարել ենք թեժ գիծ, մեզ ասացին, որ նամակը հասել է, բայց պատասխան դեռ չենք ստացել: Այսպես օդի մեջ կախված վիճակում ենք»,- ասաց տիկին Հացպանյանը:

Սարգիս Հացպանյանին Եռաբլուր պանթեոնում իր զինակից ընկերների կողքին հուղարկավորելու նպատակով Change.org հարթակում սկսած ստորագրահավաքի արդյունքում արդեն 3300-ից ավելի ստորագրություն կա:

Ստորագրահավաքի մասին խնդրագրում ասված է.

«Հայ անվանի հասարակական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը մեծ ներդրում ունեցավ մեր պետականության կայացման գործում՝ զենքը ձեռքին մասնակցելով ազատամարտին, ապա իր հրապարակումներով ու ելույթներով խոսելով հայրենի երկրին օգտակար լինելու  իր տեսլականի մասին:

Սարգիս Հացպանյանը անգնահատելի դեր ունեցավ հատկապես Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության վերադարձի, քուրդ եւ թուրք առաջադեմ գործիչների կողմից ցեղասպանությունը ճանաչելու եւ աշխարհի տարբեր մասերում հայամետ նախաձեռնություններով հանդես գալու գործում:

Մեր հայրենակիցը, ցավոք, մահկանացուն կնքեց շատ երիտասարդ՝ 55 տարեկան հասակում՝ ծանր հիվանդության պատճառով:

Ներքոստորագրյալներս դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով թույլ տալ Սարգիս Հացպանյանին արժանիորեն հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին»:

Դա կլինի հայկական պետության գնահատանքը իր կյանքը հայրենիքին նվիրած գործչին»:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
6737 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին