Մարտի 1-ին մուտք կլինի՞ դեպի Մյասնիկյանի արձան. քաղաքապետարանը խոստանում է լուծում գտնել

Առաջիկա մարտի 1-ին հնարավո՞ր է բաց լինի Երեւանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը, որպեսզի մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգել ցանկացող քաղաքացիները հնարավորություն ունենան մոտենալ եւ ծաղիկներ դնել հուշարձանի մոտ:

Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին.

- Ամեն դեպքում մենք կփորձենք որոշակի լուծում տալ այդ առումով, որ մեր համաքաղաքացիների համար անհարմարություն չլինի:

- Այսինքն՝ չի՞ բացառվում, որ ինչ-որ մուտք բացվի դեպի հուշարձանի տարածք:

- Դրա համար եմ ասում, կփորձենք որոշակի լուծումներ տալ, որ մեր համաքաղաքացիների համար անհարմարություն չստեղծվի:

Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը եւ դրա ետնամասում գտնվող այգին այս ընթացքում շրջափակված են պաստառներով: Այստեղ ձեռնարկվել են բարեկարգման եւ շատրվանների կառուցման աշխատանքներ, որոնք ստանձնել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը՝ որպես նվեր Երեւանին՝ 2800-ամյակի առթիվ: Շինարարական եւ բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ սեպտեմբերի վերջ:

Մինչ այդ լրանալու է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տասներորդ տարելիցը: Ձեւավորված ավանդույթի համաձայն, քաղաքացիները եւ քաղաքական ուժերը այցելում են Մյասնիկյանի արձանի տարածք՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում, առաջին էջում:

Տպել
1044 դիտում

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել