Պիտի իրականացնենք բոլոր ռեֆորմները, որպեսզի ունենանք էֆեկտիվ գյուղատնտեսություն. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Կառավարության ղեկավարը նախ անդրադարձել է գերատեսչությունից ունեցած իր ակնկալիքներին և ընդգծել. «Մենք ձեզ հետ պետք է գիտակցենք, որ գյուղատնտեսության նախարարության խնդիրը հետևյալն է. պետք է իրականացնենք  բոլոր ռեֆորմները, որպեսզի ունենանք ժամանակակից, էֆեկտիվ, ինդուստրիալ, օրինակելի գյուղատնտեսություն: Մենք շուկաների սահմանափակում չունենք, այն առևտրային արտոնյալ ռեժիմները, որոնք արդեն ունենք՝ ԵԱՏՄ անդամակցություն, ԵՄ-ի հետ GSP+, Իրանի հետ ազատ տնտեսական գոտի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ GSP համակարգ, ցույց են տալիս, որ մենք որակյալ արտադրանք ունենալու դեպքում շուկայի խնդիր չունենք: Ամենամեծ խնդիրը շուկայի խնդիրն է, վաճառելու խնդիրն է, այդ իսկ առումով մեր գիծը, մեր հորիզոնը, մեր նպատակը դա է՝  ունենալ ժամանակակից, արդյունավետ, շահութաբեր գյուղատնտեսություն»:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ոլորտի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում 2016 թվականի տվյալներով կազմել է 15,9 տոկոս, 2017-ի ցուցանիշները դեռևս ամբողջությամբ չեն հավաքագրվել, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 21,6 տոկոս, առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը կազմել է 64 տոկոս, գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը՝ 338 հազար մարդ, որը ընդհանուր զբաղվածության 33,6 տոկոսն է: Նախարարի տեղեկացմամբ, 2017-ի ընթացքում հանրապետությունից գյուղմթերքների արտահումն աճել է 21,  ներմուծումը՝ 17 տոկոսով, այսինքն արձանագրվել է արտահանման դրական հաշվեկշիռ: Միաժամանակ, Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ ցուցանիշները  վերցվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, որն էլ օգտվել է ՊԵԿ-ի տեղեկատվությունից:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է արտահանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել քայլեր ձեռնարկել՝ վիճակագրական ցուցանիշները ճշգրիտ և հստակ ներկայացնելու համար:   

Նախարարի տեղեկացմամբ, 2017-ի ընթացքում աճել են նաև գյուղմթերքի մթերման ծավալները, մասնավորապես՝ պտղի մթերումն աճել է 21 տոկոսով, բանջարեղենինը՝ 11, խաղողինը՝ 1 տոկոսով: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016-ի 7 մլն-ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30 տոկոսով: Կարեն Կարապետյանը խնդիր է դրել 2018-ի ընթացքում գինու արտահանման ծավալները զգալիորեն ավելացնել՝ հաշվի առնելով առկա շուկաներն ու այնտեղ մուտք գործելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Ավելի քան վստահ եմ, որ մենք խաղողի մեծ պահանջարկ ունենք ու խաղող արտադրել ցանկացողների թիվը գնալով աճելու է»,- նշել է վարչապետը:

Գյուղատնտեսության նախարարը զեկուցել է, որ մեկնարկել են խաղողի տնկարկների քարտեզագրման աշխատանքները, և երկու տարվա ընթացքում կունենանք առկա բոլոր խաղողի այգիների գրանցվածությունը: «Հասցեական կունենանք, թե ով ինչ է արտադրել, որքան և ով է գնել այդ խաղողն ու ինչ արտադրել»,- ասել է Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով գյուղոլորտի զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այս բնագավառում ընթացիկ տարում պետք է ապահովել զգալի աճ: «Յուրաքանչյուրն իր առջև պետք է ունենա խնդիր, ամբողջը պետք է թվայնացնել: Այս տարի մենք ջրային կառավարմանը հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որքան ավելի գումար լինի՝ ուղղելու ենք ջրային կառավարման ոլորտին: Պետք է հասկանալ, թե առաջնային որ տարածքում է անհրաժեշտ ջուր, որտեղ կա կաթիլայինի խնդիր, որտեղ են առկա գյուղատնտեսության զարգացման ներուժ ունեցող տարածքներ և այլն: Ոչ ստանդարտ լուծումներով այս տարի ջրամատակարարման խնդիրը սկզբունքորեն պետք է փոխել»,- ասել է կառավարության ղեկավարը:

Իր հերթին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ 2018-ին շուրջ 50 մլն դոլար է ուղղվելու 150 հազար շահառուների ջրի խնդիրը  կարգավորելու համար:

Զեկուցվել է նաև, որ 2017-ի ընթացքում նախարարությունը ներգրավել է գրեթե 40 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր: Վարչապետը հանձնարարել է էլ ավելի ակտիվացնել միջազգային կառույցների հետ աշխատանքները՝ դրամաշնորհային ծրագրերի ծավալներն ավելացնելու նպատակով: Տեղեկացվել է նաև, որ ընթացքի մեջ են գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման աշխատանքները Կենտրոնական բանկի և արտասահմանյան գործընկերների հետ: Նշվել է, որ 2017-ի ընթացքում գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 165 միավոր տեխնիկա, ինչը 2016-ի համեմատ ավելի է 2,5 անգամ: 

Նախարար Առաքելյանը, խոսելով ընթացիկ տարվա ծրագրերի մասին, նշել է, որ նախարարությունը 2018-ին նախատեսում է շարունակել ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, կաթիլային ոռոգման համակարգերի, սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրերը: Մասնավորապես, ծրագրվում է միայն պետական ծրագրի շրջանակում ինտենսիվ այգիների ծավալն  ավելացնել 200 հեկտարով: Մասնավոր հատվածի նախաձեռնությամբ էլ նախատեսվում է հիմնել լրացուցիչ 600 հեկտար ինտենսիվ այգի: Ներկա դրությամբ հանրապետությունում առկա է 2190 հեկտար ինտենսիվ այգի: Ընթացիկ տարում պետական ծրագրով ներդրվելու է 1600 հեկտար կաթիլային ոռոգման համակարգ. այժմ ճշգրտվում են մասնավոր հատվածի կողմից այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Ներդրվելու է նաև 1350 հեկտար կարկտապաշտպան ցանց: 2018-ի ընթացքում իրականացվելու է 2,8 մլրդ դրամի գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգային ծրագիր:

Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ Դավոսում Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետների հանդիպումից հետո արդեն իսկ իր հետ կապ է հաստատել նիդեռլանդական կողմի գործընկերը և քննարկել մեր երկրում անասնապահության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հետագա քայլերը:

Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այս ոլորտում այն խնդիրները,  հորիզոնները, որոնք դրել ենք՝ պետք է կատարենք: Գյուղատնտեսությունը մեր երկրի, քաղաքացու կյանքի որակը սկզբունքորեն փոխող ոլորտներից մեկն է: Դրա համար՝ համարձակ առաջ»:

Տպել
9808 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել