Խմելու ջուրն ու կապույտ վառելիքը՝ երազանք

Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի կազմի մեջ մտնղ Այրում բնակավայրի բնակիչները տարիներ շարունակ սպասում են խմելու ջրի ջրագծերի կառուցմանը:

Բնակիչներն ասում են, թե կարոտ են մնացել մաքուր ջրին. «Ոչ կարում ենք խմենք, ոչ կարողանում ենք ճաշ պատրաստել, Ալավերդուց ու Ճոճկանից ենք շշերով ջուր բերում»,-պատմում են բնակիչները:

2015-ին կառավարության գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի եւ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Լոռի Բերդ ջրատարից դեպի Այրում 6կմ երկարության ջրագիծ է կառուցվել, 3 ջրագիծ նորոգվել ու պոմպակայան կառուցվել: Բոլորը աշխատանքները միասին կազմել են 209 մլն դրամ գումար: Ըստ նախագծի՝ առաջին փուլի ավարտից հետո պետք է սկսվեր երկրորդ փուլը՝ ներքին ցանցի կառուցումը:

Մեծ եւ փոքր Այրում գյուղերում մեկական աղբյուրներ կան, որոնք ոչ բոլոր բնակիչներին են մոտ գտնվում: Բնակիչների խոսքով՝ մշտական ջուր չունենալը իր հետ բերում է նաեւ կոմունալ կենցաղային պայմանների վատթարացման: Խմելի ջրի պակասը սրվում է հատկապես ձմռան ամիսներին, երբ աղբյուրից ջուրը տուն հասցնելու լուրջ խնդիր է դառնում:

Խոշորացված Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն ասում է, որ խնդիրը լուծման փուլում է գտնվում. «Մրցույթը կայացել է, շինարարն ընտրվել է, մնում է ֆինանսական խնդիրները լուծվեն եւ շինարարությունը կսկսվի»:

Համայնքապետի խոսքով՝ այս ամենի հետ մեկտեղ, սակայն, խմելու ջրի խնդիրը վերջնականապես չի լուծվի, քանի որ ներկայումս միայն հիմնական ցանցն է կառուցվելու, որից հետո միայն խմելու ջուրը տներ կհասցվի: Ստացվում է՝ այրումցիները դեռ կշարունակեն մի քանի տարի եւս սպասել իրենց տանը խմելու ջուր ունենալուն:

Խմելու ջրից բացի, տեղի բնակիչները կարոտ են նաեւ կապույտ վառելիքին:

Նշված խնդիրների պատճառով գյուղը տարիների ընթացքում դատարկվել է, գյուղում այսօր հիմնականում ծերերն են մնացել: «Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, իշխանությունը բացարձակ ուշադրություն չի դարձնում, միայն մեծ քաղաքներում են ներդրումներ անում, ոչ մի աշխատատեղ չեն բացում, որ երիտասարդները գոնե աշխատեն, նրանք էլ թողնում գնում են գյուղից»,- ասացում է Արկադի Թամազյանը:

Տպել
6057 դիտում

Հիացած եմ Հայաստանի գեղատեսիլ վայրերով և հայերի հյուրասիրությամբ. Ուկրաինայի ԱԳ պետքարտուղար

Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում ներքաղաքական զարգացումները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար

ՀՀԿ-ի՝ Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված 56 անդամատոմսերից 5-ը կապ չունեն բուհի հետ

Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Յուրի Բաշմետի հետ

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները հանդիպել են երկրպագուների հետ

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հիվանդանոցում է

Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը

Չեչնիայի նախագահ Կադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին (լուսանկարներ)

Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը (լուսանկար)

Թուրքիայում Իրանի դեսպանատունը ուժեղացված հսկողության տակ է

20 տարվա փչացրածը, 20 օրում չի ուղղվի. Վանեցյանը հանդիպեց հավաքականի ֆուտբոլիստների հետ

Սիսիանում տներից մեկի պատշգամբի փլուզման հետեւանքով 75-ամյա քաղաքացին մահացել է