Ինչի՞ց է վախենում մշակույթի նախարարությունը. գրաքննությունը սովորություն է դառնում

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ մշակույթի նախարարությունը արգելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանում անել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 7-ին:

Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը նախապես պայմանավորվել էր թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ եւ հունվարի 25-ին միջոցառման հրավերի ֆեյսբուքյան իվենթ ստեղծել, սակայն հաջորդ օրը ֆեյսբուքյան իր էջում եւ միջոցառման իվենթի մեկնաբանություններում գրել էր, որ կողմերի կամքից անկախ հանգամանքներում միջոցառումը տեղի չի ունենա Չարենցի տուն թանգարանում՝ նշելով, որ խնդիրը տեխնիկական է:

Նշենք նաեւ, որ միջոցառման իվենթի մեկնաբանություններում իր դժգոհությունն էր հայտնել բնապահպանության նախարարի օգնական Մեսրոպ Եսայանը՝ հարցնելով՝ գրքում չի՞ պատմվում Սաակաշվիլու հակահայ գործունեության մասին ու նշել, թե լավ կլիներ՝ թանգարանի տնօրինությունը Սաակաշվիլու կողմից բանտերում հայտնված ջավախահայերին, Վրաստանում անցանկալի անձ հայտարարված բազմաթիվ գործիչների հատուկ հրավիրեր:

Մեր հարցին՝ խնդիրն իսկապես տեխնիկակա՞ն է, թե՞ նախարարությունից են արգելել, գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանն ասաց, որ իրեն, ընդհանուր առմամբ, ասել են, թե տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէ շնորհանդեսն անել Չարենցի տուն-թանգարանում.

«Թանգարանի տնօրինության նկատմամբ ես շատ հարգալից վերաբերմունք ունեմ: Դա հարցի մի կողմն է: Հարցի մյուս կողմն այն է, որ ինձ պարբերաբար շշուկներ են հասնում, որ հրահանգ է եղել նախարարությունից, ինչն, ի դեպ, արդեն մամուլում էլ է տարածվել: Հիմա ինձ, որպես պաշտոնական տեղեկատվություն, ասվել է, որ կան տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով հնարավոր չէ, ինչի մասին ես հայտարարություն եմ տարածել: Ինչ վերաբերում է իմ տպավորություններին՝ ես չեմ կարող միանշանակ ինչ-որ բան ասել: Մի կողմից ինձ շատ հարգարժան մարդուց եղել է պարզաբանում, մյուս կողմից մենք Հայաստանում ունենք նախադեպեր, որ նախարարությունը ուղիղ արգելանք է դրել որեւէ միջոցառման կամ որեւէ բովանդակության ներկայացման հետ կապված՝ ընդ որում՝ վերջին մեկ տարվա ընթացքում: Արդյո՞ք հանրության այն տպավորությունը, որ սա եւս գրաքննության դեպք է՝ լեգիտիմ լինելու իրավունք չունի: Խնդիրը սա է: Այսինքն՝ հնարավոր է, որ արգելելու մասին լուրերը ճիշտ չեն, եւ հնարավոր է՝ ճիշտ են: Եթե դրանք ճիշտ են, ապա սարսափելի է, որ Հայաստանում արդեն սովորություն է դառնում գրաքննությունը: Եթե դրանք ճիշտ չեն, է՛լ ավելի սարսափելի է, որ որդեգրված գործելակերպը հանգեցրել է նրան, որ նման տեղեկատվությունը միանգամայն լեգիտիմ լինելու իրավունք է ստացել»:

Բազմաթիվ հակասական կարծիքներ են տարածվել գրքի մասին, կայքերից մեկն անգամ «Սաակաշվիլու վկաները Հայաստանում» վերնագրով հոդված է հրապարակել՝ գրելով, որ ֆեյսբուքում Սաակաշվիլիի պաշտամունքի արշավ է սկսվել:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Վրաստանի նախկին նախագահի հակահայ լինելու մասին մեղադրանքները, Միքայել Նահապետյանը պատասխանեց.

«Նախ սկզբում ասեմ, որ ես Սաակաշվիլու թիմի մասը չեմ, ես Սաակաշվիլու փաստաբանը չեմ, նրա պաշտպանը ու շահերի ներկայացուցիչը չեմ: Երկրորդ. ջավախահայերն իմ ազգակիցներն են, իմ եղբայրներն են: Ջավախքի խնդիրը շատ նուրբ խնդիր է, որի հետ կապված ես չունեմ այն բավարար դիվանագիտական գիտելիքները, որ կարողանամ միանշանակ տեսակետ արտահայտել: Ինչ վերաբերում է թարգմանել կարելի-չի կարելի լինելուն, Սաակաշվիլին հակահայ է կամ հակահայ չէ, այսպես ասեմ. եթե մենք ասում ենք՝ ինչ-որ մեկը հակահայ է եւ հրաժարվում ենք ուսումնասիրել, թե իրենք իրենց խնդիրներն ինչպես են լուծել, որովհետեւ աշխարհում յուրաքանչյուրն ինքն իր խնդիրներն է լուծում, եւ մեր խնդիրը ոչ ոք չի լուծելու, եթե հրաժարվում ենք ուսումնասիրել իրենց փորձը՝ իրենց խնդիրները լուծելու ճանապարհին, դա նշանակում է, որ մենք լռելյայն հակվում ենք այն կարծիքին, որ մեկը, ով հակահայ չէ, կգա ու մեր խնդիրները կլուծի: Նման բան չի լինելու: Հակահայ, թե հայամետ, մեր խնդիրները մենք ենք լուծելու: Ու դրա համար է, որ մեզ պետք է ուսումնասիրել թե՛ հակահայերի, թե՛ հայամետների փորձը: Այդ կարծիքն արտահայտողները թող ասեն՝ ո՞վ է հայամետ. Ջոն Քերին հայամե՞տ է, ռուսական կողմի ներկայացուցիչները հայամե՞տ են: Իսկ այդ մարդիկ տեղեկացվա՞ծ են՝ ռուսական պետական կառավարման ապարատը ոնց է աշխատում, ամերիկյան ապարատը ոնց է աշխատում: Այնպես որ, աբսուրդ է ասել՝ հակահայ է, ականջները փակել այն ինֆորմացիայի առաջ, որը կարող է օգտակար լինել, կարող է ի գիտություն ընդունելու համար պիտանի լինել»: 

Մեր մյուս հարցին, թե ընթերցողն ու քաղաքացին ի՞նչ կարող են ստանալ գրքից, Միքայելն ասաց, որ ամեն մեկը տրված նյութից պետք է իր համար օգուտներ քաղի.

«Ես չեմ կարող ասել՝ մարդիկ ավելի շատ ինչ նախասիրություններ ունեն, որ ոլորտում ավելի շատ գիտելիքներ ու հետաքրքրություններ ունեն: Այս գրքում թե՛ ոստիկանական համակարգի ռեֆորմների մասին է խոսվում, թե՛ տնտեսական, հարկային քաղաքականության, այստեղ նաեւ միջազգային քաղաքականության շրջանակներում հարցեր լուծելու մեխանիզմների ու մեթոդների մասին է խոսվում: Ամեն մեկն իր հետաքրքրությունների սահմանում կարող է օգուտներ քաղել: Հնարավոր է՝ մարդիկ լինեն, ովքեր շատ ավելի խորապես են տեղյակ այս ամենից, եւ իրենց համար որեւէ օգտակար բան չլինի»:

Թարգմանիչը նշում է, որ հայերի ու Հայաստանի մասին շատ քիչ է խոսվում գրքում, միայն մի դրվագում Հայաստանի անունը շոշափվում է այն կոնտեքստում, որ անդրկովկասյան պետությունների հարաբերությունները պիտի խորացվեն, ու այդ առումով շատ կարեւոր է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների մերձեցումը: Մի դեպքում էլ, երբ խոսում է տարածաշրջանում չլուծված հակամարտությունների մասին, տալիս է նաեւ Արցախի անունը՝ չեզոք կոնտեքստում: Մյուս դեպքում հայերի անունը շոշափվում է եւս մի տեղ, որ Թբիլիսին ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար շատ կարեւոր կենտրոն է նույնչափ, որքան վրացիների համար:

Միքայել Նահապետյանն ասաց, որ շնորհանդեսն իրականացնելու տեղի համար աջակցություն հայտնողներ շատ կա: Տարբեր մարդիկ առաջարկություններ արել են՝ նույնիսկ հանրային: Վերջինս նշեց, որ խնդիրն այսօր վերջնական կլուծվի:

Գրականագետ Հովիկ Չարխչյանը, սակայն սա գրաքննություն չի համարում: Նրա խոսքով՝ ընդամենը տեղն է փոխվել, եւ շնորհանդեսը, այնուամենայնիվ, կայանալու է.

«Ուղղակի ոչ մի ընդհանրություն չեմ գտնում այդ գրքի ու Չարենցի տուն-թանգարանի միջեւ: Ի՞նչ կապ ունի այդ վայրը քաղաքական բովանդակությամբ գրքի հետ: Կարծում եմ, որ ընդամենը տեղի ընտրությունն էր սխալ կատարվել: Եվ այդ իմաստով փորձել են շտկել սխալը: Տվյալ դեպքում չեմ կարող համարել գրաքննություն՝ հենց միայն այն փաստով, որ գիրքը թարգմանվել ու տպվել է»,- ասաց Հովիկ Չարխչյանը:

Մշակույթի նախարարությունից մեզ ասացին, որ իրենք խնդրի հետ կապ չունեն:

Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը տեղեկացնում է, որ շնորհանդեսի նոր տեղի վերաբերյալ իվենթում «going» նշած բոլոր մարդկանց կծանուցեն անձնական հաղորդագրությամբ:

                                                                                      

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4078 դիտում

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico