Թոմաս Անդերսի համերգի տոմսերը՝ մինչեւ 100, Լեպսինը՝ մինչեւ 120 հազար դրամ

Առաջիկայում Երեւանում սպասվում է մի քանի մեծ համերգ: Փետրվարին եւ գարնանն այստեղ ելույթ կունենան այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Թոմաս Անդերսը՝ իր Modern Talking բենդի հետ, Գրիգորի Լեպսը եւ Գորան Բրեգովիչը:

Տոմսերի գները հասնում են մինչեւ 120 հազար դրամ: Այդքան թանկ են Գրիգորի Լեսպի համերգի տոմսերը. դրանք արժեն 8000, 10000, 15000, 20000, 25000, 30000, 50000, 80000, 100000, 120000 դրամ: Լեսպի ելույթը կայանալու է փետրվարի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սկսվելու է 19:00-ին:

Համերգի խորագիրն է «Իսկ ինչո՞ւ ես այդքան լուրջ»: Կազմակերպիչները խոստանում են հագեցած ծրագիր եւ բարձր տրամադրություն:

Գերմանական աշխարհահռչակ Modern Talking խմբի առաջատար վոկալիստ Թոմաս Անդերսը Modern Talking Band-ի հետ միասին Երեւանում հանդես կգա մարտի 27-ին: Խումբը Հայաստանում առաջին անգամ կկատարի 80-ականների հիթերը: Այս համերգը նույնպես կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տոմսերն արժեն 5000, 10000, 15000, 20000, 25000, 30000, 45000, 60000, 100000 դրամ:

Բոսնիացի հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգի տոմսերը համեմատաբար ավելի էժան են: Արժեն 3000-30000 դրամ: Նա նույնպես հանդիսատեսի հետ հանդիպելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սկիզբը 19:00-ին է:

Մինչեւ այս համերգները հայ հանդիսատեսին կներկայանան հայաստանյան երգիչները: Արամ Խաչատրյան համերգասրահում կերգեն Սեւակ Խանաղյանը, Սոֆի Մխեյանը, Սարգիս Ավետիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Հայկ Դուրգարյանը: Այն կկայանա փետրվարի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Կսկսվի 19:00-ին: Տոմսերն արժեն 3000-12000 դրամ:

Տպել
1584 դիտում

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը