Ոստիկանապետի հրամանով այսօր բազմաթիվ ազատումներ են եղել. մի մասն անցել է թոշակի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կադրային փոփոխությունները:

Մեր տեղեկություններով, այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով հանրապետության գրեթե բոլոր ոստիկանական մարզային վարչություններում երեք տասնյակից ավելի ազատումներ ու փոփոխություններ են եղել:

Մասնավորապես, աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել մարզային վարչությունների պետի տեղակալներ, բաժնի պետեր: Ազատված ոստիկանների մի մասը խրախուսվել են երկարամյա ծառայության համար եւ ուղարկվել թոշակի: Մեզ հաջողվեց ճշտել, որ ոստիկանապետը կարդային փոփոխությունը շարունակել է Երեւանում, մասնավորապես՝ աշխատանքից ազատվել են ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի բաժնի պետի տեղակալները:

Բացի ազատումներից, Վլադիմիր Գասպարյանը նաեւ նշանակում է կատարել: Մասնավորապես, Ոստիկանության Մեղրիի բաժնի պետ է նշանակվել Արմեն Մինասյանը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Տաշիրի ոստիկանապետ է նշանակվել Վազգեն Թորոսյանը, որը մինչ այդ ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալն էր:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետն աշխատանքից ազատել էր ոստիկանության Բազումի, Մեղրիի եւ Տաշիրի բաժնի պետերին: Այս պահին թափուր է մնում միայն ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնը:

Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններն ու ազատումները սկսեց ոստիկանության կոլեգիայի նիստից հետո: Այդ նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսել էր կառավարման նոր կարգի անցնելու պայմաններում ոստիկանության խնդիրների ու կադրային փոփոխությունների մասին։

«Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսներին, իրենք դիմում կգրեն, կգնան։ Էն էներգիան, էն աշխատուժը, որ մենք ծախսում ենք էն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձեւափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ՝ այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք, ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»,- մասնավորապես, ասել էր ոստիկանապետը:

Տպել
10427 դիտում

Իրական ՀՀ-ն սպառնալիք է ՀՅԴ-ի համար, որտեղ չկաք դուք, չկա գուբերնատոր դառնալու շանս. Հովհաննիսյան (տեսանյութ)

Աննա Հակոբյանը մեկնաբանել է Նազենի Հովհաննիսյանի՝ քննադատությունների և քննարկումների թիրախում հայտնված կերպարը

Ծանոթը իրեն տարել է մոթել և փորձել հափշտակել 20 մլն դրամ․ կինը դիմել է ոստիկանություն

Ռոնալդինյոն Բաքվում մասնակցել է COP29-ին․ նրան ղարաբաղյան գորգ են նվիրել

Արմավիրի մարզում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի (լուսանկարներ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կհանդիպի Ֆարերյան կղզիներին

Ռուսաստանի հետ մենք դաշնակիցներ չենք. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել

«ՎԱԶ-2121»-ը Սոթքի ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները. ֆրանսիացի նախարար

Էկոնոմիկայի փոխնախարարն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Իրանում հայկական առևտրի տուն հիմնելու մանրամասները

Այրվել են Տորֆավան գյուղի տորֆի դաշտերը

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը կլինի նախկին լրագրողը․ Թրամփի թիմը ներկայացրել է նրան

ՀՀ-ն ներկայացնող պարային զույգը Երևանում մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Եվրոպայում քննարկվում է ուկրաինական ճգնաժամի լուծումը տարածքային զիջումների տարբերակով. The Washington Post

Քանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին Հայաստան այցելել․ նախարարը տվյալներ է հրապարակել

Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել․ նախարար

66-ամյա Մադոննան բաժանվել է 28-ամյա բոյֆրենդից

Սպիտակ տանը տեղի է ունեցել Ջո Բայդենի և Դոնալդ Թրամի հանդիպումը

ՆԳ փոխնախարարը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը

Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ

Գոռավան-Արարատ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Դժվար ենք 100 դրամանոց գտնում. ինչ խնդիրների են բախվում քաղաքացիները տրանսպորտից օգտվելիս. հարցում (տեսանյութ)

Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգն այցելել է Ջերմուկ

Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի

Թուրքիան սառեցրել է ​​հարաբերությունները Իսրայելի հետ․ Էրդողանը նոր հայտարարություն է արել

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կկատարի Հակոբ Արշակյանը

Յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է իրավունքների իրացման պատշաճ համակարգ․ ՄԻՊ-ը հանդիպել է Սյունիքի մարզպետին

Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և ՀՀ ողջ տարածքում

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր Տարվա և Սուրբծննդյան տոնավաճառին

Կրթվելը նորաձև է․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է. Սարուխանյան

ՌԴ ԱԳ նախարարը մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, որը տարբերվում է մերից. Միրզոյան

Ռուսաստանը դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից․ Զախարովան կրկին մեղադրել է Արևմուտքին

Զախարովան հայտարարել է, որ իրենք պատրաստ են զարգացնել Հարավային Կովկասը

Այդ մարդիկ ուղղակի որոշել են վատություն անել. վարչապետը՝ «Բալասանյան» դաշինքի մասին

Կրթությունը դարձնել թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյանը կրկին հանդիպում է ունեցել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրության հետ կապված շահարկումներին