Շինանյութի Սերգեյի որդուն ազատ արձակելու համար 5 մլն դոլար են պահանջել․ նոր մանրամասներ

Ռուսաստան-Ուկրաինա սահմանին ձերբակալել են 22-ամյա կնոջ եւ նրա հետ նույն բնակարանում ապրող 41-ամյա տղամարդու։ Քրեական զույգը կասկածվում է փրկագին ստանալու նպատակով մարդկանց առեւանգման մեջ։

Այս մասին «Փաստեր» պարբերականին հայտնել է Կիեւի ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն ու հավելել, որ նրանց կասկածում են Կիեւում հայաստանցի գործարար Սերգեյ Մանուկյանի («Շինանյութի Սերգեյի») որդուն՝ Արման Մանուկյանին, ու զարմիկին՝ Սամվելին առեւանգելու մեջ։

«ՀՀ քաղաքացիներ հանդիսացող երկու ազգականների առեւանգել էին Կիեւի խիտ բնակեցված թաղամասում շենքի մուտքի դիմաց շատերի աչքի առաջ եւ շուրջ 70 օր պահել Սոֆիական Բորշչագովկի տներից մեկում։ Նրանց ազատ արձակման համար հայաստանցի հայտնի գործարարից՝ առեւանգվածներից մեկի հորից, գումար պահանջել։ Գումարը կազմում էր 5 մլն դոլար»,- ասել է Կրիշչենկոն։

Նրա խոսքով, հանցագործների վրա հնարավոր է եղել դուրս գալ, երբ առեւանգվածներից մեկը կարողացել է փախչել։ «Նրան հաջողվել է ազատվել շղթաներից, նա կոտրել է պատուհանը եւ երկրորդ հարկից թռել ներքեւ։ Թեպետ նա վնասվել է, սակայն կարողացել է փախչել եւ ոստիկանություն կանչել։ Պահակը, որ տեսել է տղայի փախուստը, եւս փախուստի է դիմել»,- ասել է նա ու հավելել, որ հանցագործներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք փորձել են անցնել Ռուսաստան։

«Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Առաջիկա երկու ամիսները նրանք կանցկացնեն մեկուսարանում»,- ասել է նա։

Նշվում է, որ կասկածյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, սակայն նրանց մոտ հայտնաբերվել է այլ հարուստ ու ազդեցիկ մարդկանց վերաբերյալ «դոսյե»։ Հավանաբար՝ նրանք պատրաստվում էին նոր առեւանգումներ կատարել։

Սերգեյ Մանուկյանի որդին ու նրա ազգականը պատմել են, որ նրանց 70 օր պահել են շղթայված եւ դեմքերը փակած վիճակում, որպեսզի չտեսնեին առեւանգողներին։ Գերիների հետ վարվել են լավ, հաճախակի կերակրել են։

Այժմ իրավապահները հանցավոր խմբի մյուս անդամներին են փնտրում, որոնք կարող են առեւանգմանը հանցակից լինել։

Տպել
5156 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին