Երևան
12 °C
Լուսանկարը՝ Արսեն Աֆրիկյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրի համաձայն Արսեն Աֆրիկյանն ունի 1 առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս: Որպես շարժական գույք նա հայտարարգրել է «Lexus LX» եւ «Ford Transit » տեսակի ավտոմքենաներ: Քրեակատարաողական հիմնարկի ղեկավարը հայտարարգրել է նաեւ 8 միլիոն դրամը գերազանցող կահույք: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արսեն Աֆրիկյանը հայտարարգրել է 45 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար եւ 15 հազար եվրա: Որպես եկամուտ նա հայտարարգերլ է ընդամենը 2 միլիոն 595 հազար դրամ գումար:
Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանից տեղեկանում ենք, որ Արսեն Աֆրիկյանը 2012 թվականին հիմնադրել է «Աֆրիկյաններ պանդոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: «Աֆրիկյանների պանդոկ» ՍՊԸ-ի հիմնադիրներ են համարվում Արմեն Աֆրիկյանն ու Վահրամ Պետրոսյանը: Վերջինները, սակայն, դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում: Ընկերության տնօրենը Անժելա Աֆրիկյանն է, որը Արսեն Աֆրիկյանի կինն է: Անժելա եւ Արսեն Աֆրիկյանները հաշվառված են նույն հասցերում՝ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Երեւան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում գտնվող «Աֆրիկյանների» ռեստորանային համալիրը վերը նշված ընկերության միջոցով է կառավարվում: Ռեստորանն ունի հանդիսությունների մեծ սրահ:
Այս ռեստորանի ծառայություններից օգտվում են նաեւ պետական կառույցները: Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը երկու անգամ ճաշկերույթ կազմակերպելու պայմանագիր է կնքել ՔԿՀ պետի կնոջ ղեկավարած ռեստորանի հետ: Ճաշկերույթներից մեկի հաշիվը կազմել է 92 հազար դրամ, մյուսը՝ 67 հազար դրամ: Երկու պայմանագրերն էլ կնքվել են 2017 թվակականին:
Արսեն Աֆրիկյանը 2010 թվականին հիմնադրել է նաեւ «Մաֆ ֆուդ» ընկերությունը, իսկ հիմնադիրներից մյուսը ոմն Արամ Մնացականյան է: Աֆրիկյանի կինը այս ընկերության հետ էլ կապ ունի, սակայն թե կոնկրետ ինչ առնչություն ունի եւ ընկերության միջոցով ի՞նչ գործունեություն է իրականացվում՝ մեզ չհաջողվեց պարզել:
2017 թվականի հունիսին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել էր պաշտոնից եւ նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութ) ղեկավար:
Լուսանկարում ձախից առաջինը Անժելա Աբրիկյանն է (նկարը ռեստորանի ֆեյսբուքյան էջից)
Նշենք, որ «Աֆրիկյանների» ռեստորանում տեղի ունեցած մի միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն Ճըվճվ Արոյի (Արա Վարդանյան) որդուն՝ Սերժ Վարդանյանին: Երեւան քաղաքի մի խումբ երիտասարդներ Ն. Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր թիվ 3-րդ առանձնասենյակում, իրենց անձի թվացյալ առավելությունն ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցող Հովհաննես Գասպարյանի հետ: Այնուհետեւ դուրս են եկել միջանցք, որտեղ Հովհաննես Գասպարյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վերջինիս նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի հետևանքով խաթարվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ 01.12.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, շարժառիթը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Վարդանյանը։
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 1-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է
Երեխաները չպետք է դառնան քաղաքական-մեդիա թիրախավորման գործիք. ԱՍՀՆ-ն՝ ԶԼՄ-ներից մեկով ներկայացված դեպքի մասին
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ դեսպանատանը. տեսանյութ
Մարտի 1-ի ողբերգությունից 18 տարի անց կարևոր մի արձանագրում. ժողովրդավարական ՀՀ-ում այն բացառված է. Դումանյան
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից և դեպի Երևան
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նովոռոսիյսկ նավահանգստային քաղաքի Շեշխարիս նավթային տերմինալին
Ալավերդի և Ակներ բնակավայրերում նոր ավտոբուսներով հանրային տրանսպորտը գործարկված է․ վարչապետ
Իրանը Քուվեյթում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչ է խոցել․ ողջ մնացած օդաչուն ձերբակալվել է․ տեսանյութ
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Քաղաքացիների մեջ հանգստություն եմ տեսնում, խաղաղությունն աշխատում է․ Կոնջորյան
ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է
Պարսից ծոցի երկրները կոչ են անում Իրանին դադարեցնել հարձակումները
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Ընդդիմության բայղուշությունը միայն մի բանի մասին է, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ, որ խաղաղություն է
ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Մաստարա-Թալին ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ և զոհ
Տավուշի և Լոռու մարզերում անցկացված ներկուսակցական քարոզարշավի ամփոփումը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երկրում ռեժիմի փոփոխությունը բացառվում է, նոր գերագույն առաջնորդ կընտրվի 1-2 օրվա ընթացքում. Արաղչի
Բավրայի մաքսային անցակետը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ՊԵԿ
Իրանը հրթիռներով հարձակում է ձեռնարկել ամերիկյան «Abraham Lincoln» ավիակրի վրա. IRIB
ԱՄԷ-ից ՀՀ քաղաքացիները կարող են տարհանվել Օմանի տարածքով. ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել
Հասանք Ալավերդի. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է. INLA
Այո, մենք կարող ենք կարկանդակ ուտել, որովհետև մենք խաղաղություն ենք հաստատել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Էս մարդու աղջիկը չպետք է մանկապարտեզում աշխատի. մնացել էր տնօրենի պապան գար, պահանջեր նշանակել. վարչապետ
Քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից է. Արփինե Սարգսյան
Օմանի ափերի մոտ նավթատար է խորտակվում. այն խոցել է Իրանը. տեսանյութ
ՀՀ վարչապետի և ՔՊ կուսակիցների այցը Տավուշ շարունակվում է. կանգառներ՝ Ոսկեպարի եկեղեցում ու Նոյեմբերյանում
ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն
Մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային օր․ ՆԳՆ ՓԾ տնօրենի ուղերձը
Դուբայում հրդեհվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից օգտագործվող շենքը. տեսանյութ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժ գիծ
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ չկան. ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին
Իրանի Ջամկարան մզկիթի վրա բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը. տեսանյութ
Ինչպես են սպանվել Ալի Խամենեին ու նրա ընտանիքը, և ինչպես է ղեկավարվելու Իրանը՝ մինչև նոր առաջնորդի նշանակում
Թոշակը կբարձրանա գնաճին զուգահեռ. վարչապետն ընդունել է առաջարկը՝ որքան գնաճ, այդքան թոշակի բարձրացում
Իրանը հարվածել է Էրբիլում գտնվող ԱՄՆ ավիաբազային
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT