Երևան
12 °C
Այսօր լրատվության կիզակետում է Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի (Արա Վարդանյան) ավագ որդին՝ Սարգիսը, որի մասնակցությամբ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել լուսադեմին Երեւանի Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Պարզվում է, որ այսօր նաեւ հետախուզում է հայտարարվել Ճըվճվ Արոյի կրտսեր որդու՝ 24-ամյա Սերժ Վարդանյանի նկատմամբ:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) եւ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) ներգրավվել է որպես մեղադրյալ:
Առաջին դրվագով՝ կողոպուտը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում: Տռուզյանն ասաց, որ ըստ գործի նյութերի՝ Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի կամուրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Արայի Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է Կարեն Արայի Գասպարյանի պարանոցի՝ զգալի չափերի 200.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա վզնոցը: Դեպքի առթիվ 05.10.2017թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կողոպուտ) հարուցվել է քրեական գործը: «Կատարած հանցավոր արարքի համար Սերժ Վարդանյանին 13.10.2017թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Երկրորդ դրվագով՝ խուլիգանության դեպքը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:30-ից մինչեւ ժամը 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Տռուզյանն ասաց, որ Երեւան քաղաքի մի խումբ երիտասարդներ Ն. Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր թիվ 3-րդ առանձնասենյակում, իրենց անձի թվացյալ առավելությունն ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցող՝ Հովհաննես Գասպարյանի հետ: Այնուհետեւ դուրս են եկել միջանցք, որտեղ Հովհաննես Գասպարյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վերջինիս նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի հետևանքով խաթարվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ 01.12.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, շարժառիթը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Վարդանյանը։ Երեւանի քննչական վարչությունում 2017 թվականի դեկտեմբերի 23-ին որոշում է կայացվել երկու քրեական գործերը միացնելու մասին: 26.12.2017թ. երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սերժ Վարդանյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու եւ փոփոխելու նպատակով ծանուցագրեր են ուղարկվել ներկայանալու վարույթն իրականացնող մարմնին, սակայն չի ներկայացել։ Որոշում է կայացվել վերջինիս բերման ենթարկելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ 2018թ. հունվարի 8-ին որոշում է կայացվել Սերժ Արայի Վարդանյանին ՀՀ քր. օր.-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնել եւ փոխել, նույն օրը որոշում է կայացվել Ս. Վարդանյանին ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ միջնորդություն ներկայացվել դատարան խափանման միջոց կալանավորում ընտրելու համար»,- ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը:
Նշենք, որ Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը, երեկ իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի պարեկային մեքենային: Վթարի հետեւանքով ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ ուղեւորը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Սարգիս Վարդանյանը դեպքից հետո դիմել է փախուստի, ապա մի քանի ժամ անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրան ոստիկանությունից քիչ առաջ տեղափոխել են ՀՀ Քննչական կոմիտե, նա կարգավիճակն այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT