Վերջույթների պրոթեզ կրող անձինք դժգոհ են. այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց կանեն

Լուսանկարում՝ Արցախյան պատերազմում ոտքը կորցրած Հայկ Հովակիմյանն է:

Հաշմանդամություն ունեցող եւ վերջույթների պրոթեզներ կրող անձինք նախատեսում են վաղը՝ փետրվարի 1-ին, բողոքի ցույց անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջելու են իրենց պրոթեզավորման իրավունքը չփոխանցել մեկ այլ կազմակերպության, քանի որ, ինչպես նշում են, առաջին դեպքում պրոթեզները պատրաստվում են գերմանական տեխնոլոգիաներով, գերմանական նյութերով ու բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, իսկ փոփոխությունից հետո հումքը լինելու է չինական, տեխնոլոգիան՝ իրենց համար անհայտ, իսկ մասնագետները՝ անծանոթ:

Բանն այն է, որ համապատասխան մրցույթում այս անգամ շահել է ոչ թե «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը, այլ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ–ն: Ընդ որում, ըստ շահառուների, նախորդ կազմակերպությունն արդեն դադարեցրել է սպասարկումը, իսկ նորը դեռ չի սկսել:

«Գերմանական պրոթեզարանի գործունեությունը դադարեցվել է դեկտեմբերի 15-ից: Բայց մինչեւ Նոր տարվա տոները աշխատել է, հույս ունենալով, որ հետագայում նույնպես կաշխատի: Մեր բողոքն այն է, որ գերմանական կենտրոնը չփակեն: Նաեւ մի առաջարկ ունենք: Մենք հաշմանդամներով այս եզրակացությանը եկանք. թող երկու կենտրոններն էլ գործեն, մեզ տրամադրեն սերտիֆիկատ, ով որտեղ ուզում է, այնտեղ էլ պրոթեզավորվի, հետո ըստ սերտիֆիկատների պրոթեզարանը ֆինանսավորվի պետբյուջեից, քանի որ երկուսն էլ պետբյուջեից են ֆինանսավորվում»,- մեզ հետ զրուցյում ասաց երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող Հայկ Հովակիմյանը: Նա Արցախյան պատերազմի մասնակից է, 26 տարեկան է եղել, երբ 1994 թվականին Մարտունիում վիրավորվել է: Ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, բայց ամենալուրջ խնդիրը կապված է եղել ոտքի հետ, որը բժիշկները ստիպված են եղել անդամահատել:

Հայկ Հովակիմյանը նշում էր, որ առաջին տարիներին պրոթեզավորվել է մեկ այլ կենտրոնում, բայց հետո նախընտրել է «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը: «Նախորդն իմ դուրը չի եկել, տեղափոխվել եմ այստեղ, ու ես գոհ եմ ե՛ւ իրենց մարդկային վերաբերմունքից, ե՛ւ աշխատանքից: Իմ պրոթեզը բարդ պրոթեզ է: Ես չգիտեմ՝ «Պրոթեզաօրթոպեդիկ»-ում ոնց են աշխատում, ինչ մասնագետներ են: 20 տարի ես աշխատում եմ նույն մասնագետի հետ, տվյալ վարպետը՝ պրոթեզիստը, իմ բոլոր խնդրները գիտի՝ ինչ է ինձ պետք, հիմա ես նորից 20 տարի՞ պիտի կորցնեմ, մինչեւ նոր մասնագետը նույնքան խորությամբ հասկանա՝ ինձ ինչ է անհրաժեշտ: «Կրախի» առաջ եմ կանգնելու՝ որպես ընտանիքի հայր: Հիմա երկու ոտքի վրա եմ, կարողանում եմ աշխատել, հետո ի՞նչ է լինելու»,- անհանգստություն հայտնեց մեր զրուցակիցը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, մեր զրույցում անդրադառնալով առկա դժգոհությանը, նշեց, որ մրցույթը դեռ վերջնական ամփոփած չէ, իսկ նախնական արդյունքներով ազդրի պրոթեզի չափաբաժնով հաղթող է ճանաչվել «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, սրունքի չափաբաժնով՝ «Ինտերօրթո» ՍՊԸ-ն: Առայժմ ներկայացվել են միայն գնային առաջարկները:

Թե դրանք ինչ տեսք են ունեցել, եւ մեկի առաջարկը մյուսից ինչով է տարբերվել, Կեսոյանը չնշեց՝ պարզաբանելով, որ դա իր ղեկավարած վարչության գործառույթների մեջ չի մտնում եւ ինքն այդ տվյալները չի հիշում: Ընկերություններն, ըստ նրա, դեռեւս չեն ներկայացրել համապատասխան սերտիֆիկատ ու մասնագետների որակական տվյալները:  

Արթուր Կեսոյանը հավաստիացրեց, որ նպատակ է հետապնդվում հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխանող պրոթեզներ, ի տարբերություն նախկինում եղած իրավիճակի, երբ մի մասը ստանում էր ԱՊՀ երկրներից ներկրված նյութերով ու տեխնոլոգիաներով պատրաստված պարագաներ, մյուսները՝ Գերմանիայից:

«Անընդհատ բողոքներ են եղել, թե ինչու պետք է մի քաղաքացին ստանա գերմանական, մյուսը՝ տեղական: Եվ այդ բողոքների հիման վրա իրականացրել ենք մեկ-միասնական պրոթեզներ ունենալու գործընթաց, որը լինելու է ISO 13 485 ստանդարտներին համապատասխան: Այսինքն՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության պրոթեզարանները լինեն բացարձակ միջազգային չափանիշներին համապատասխան՝ իրենց տեխնոլոգիաներով, իրենց մասնագետներով: Սա է պատճառը, որ այս տարի մենք կարողացանք միասնական տեխնիկական բնութագրերով մրցույթ հայտարարել»,- ասաց հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետը:

Նա չշտապեց երաշխավորել, որ նոր չափանիշներով պրոթեզներն իրենց որակական հատկանիշներով չեն զիջելու մինչ այժմ գերմանական տեխնոլոգիայով ու նյութերով պատրաստվածներին: Նկատեց, որ դրանք դեռ չկան ու հնարավոր չէ դատողություններ անել: Ամեն դեպքում, ըստ Արթուր Կեսոյանի, նպատակը քաղաքացիներին միջազգային չափանիշներին համապատասխանող պրոթեզներով ապահովելն է, որը կիրականացվի մի քանի կազմակերպությունների միջոցով՝ մրցակցային պայմաններում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան խոստացավ, որ եթե մրցույթում հաղթած այս կամ այն ընկերությունը շեղվի ստանձնած պարտավորություններից, դա չի հանդուրժվելու եւ անմիջապես խզվելու է նրա հետ կնքած պայմանագիրը: Նա նաեւ չբացառեց, որ հետագայում շահառուներին սերտիֆիկատներ կտրամադրվեն, եւ նրանք կկարողանան ընտրել ցանկալի պրոթեզարանը: Այդպիսի փորձ, ըստ նրա, արդեն կա սայլակների եւ լսողական սարքերի դեպքում:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 1-ի համարում:

Տպել
3375 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց