Փաշինյան-Գեղամյան միջադեպի էթիկայի հանձնաժողովը չի ստեղծվի. ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի եւ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հարցով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԵԼՔ դաշինքի նախագիծը: ՀՀԿ-ն դեմ քվեարկեց:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական կառավարման գնացող երկրի խորհրդարանում տեղի է ունեցել պատգամավորի նկատմամբ հարձակում՝ նրա կողմից ԱԺ ամբիոնից կարծիքներ արտահայտելու համար, ինչն անթույլատրելի է եւ պետք է քայլեր ձեռնարկել:

«Եթե մենք չենք պատժում, որեւէ ընթացակարգ չենք սկսում, որեւէ պատգամավոր չի կարող բացառել, որ այստեղ իր վրա կհարձակվեն բռունցքներով կամ մարմնի այլ մասերով: Այս հանձնաժողովը կարող է այս հարցին ճիշտ լուծում տալ: Գեղամյանը չի բողոքում, որովհետև հարձակվողն ինքն է, եթե Փաշինյանը ֆեյսբուքի իր 57 հազարանոց էջում զրպարտել է, Գեղամյանը չի հերքել ու չի բողոքել, որ իրեն զրպարտել են, այսինքն, ըստ էության չհերքված փաստի մասին ենք խոսում: Կա փաստ, դա անողն էլ չի հերքել, ուղղակի այլ կերպ է ներկայացրել, թե վիճաբանություն է եղել, անախորժություն: Հետևաբար, պետք է ստեղծենք հանձնաժողով, որ գնահատական տանք և կանխենք բռնությունները այս շենքում: Եթե դա չենք կարող անել, ապա ո՞ւմից ինչ ենք պահանջում: Հետո էդ ո՞նց է լինում, որ միշտ ընդդիմադիրների վրա են հարձակվում, որովհետև միշտ եղել է անպատժելիություն»,- ասաց Մարուքյանը:

«ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:

2017 թվականի հոկտոմբերի 5-ին ԱԺ-ում Գեղամյանը  բռունցքներով հարձակվել էր Փաշինյանի վրա միայն այն բանի համար, որ վերջինս ԱԺ ամբիոնից իր կարծիքն էր հայտնել:

Տպել
773 դիտում

Ես «Երկիր Ծիրանի» կուսակցություն չեմ ճանաչում, ճանաչում եմ 3 անզուսպ կանանց. Անի Զախարյան

1 շաբաթում 2500 կրակոց՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ հայկական դիրքերի ուղղությամբ

Հանդիպել են Արցախի ազատագրման մարտերի եւ քառօրյա պատերազմի մասնակիցները (լուսանկարներ)

Վերանորոգվում է Բաղրամյան 26-ը, ախտահանում են տարածքը

Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ)

20-ամյա Միքայելի վրձնած նկարը հայտնվել է ամերիկյան MAN IN THE HAT սիգարների տուփի վրա

ԵԿՄ-ում ի՞նչ կա, որ ուտենք, գրող ուտենք. Սարոյանը՝ Սամվել Ալեքսանյանի փողերն ուտելու մասին

Կայարանամերձ հրապարկի կիսակառույցը կքանդվի. Մհեր Սեդրակյանի բիզնեսը վտանգվա՞ծ է

Ականջացավ. համախմբում չի ստացվում

Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ. միտինգն այլեւս քրեորեն պատժելի է

Ընդհարում. բազեներն ընդդեմ բազեների

Ոստիկանությունը «պասպորտիզացիա» կիրականացնի մարզերում՝ ահաբեկիչների լուրերի հետ կապված

Երկիր Ծիրանիի արածը խուլիգանություն էր. Վարդազարյանը վատացել է ե՛ւ հոտից, ե՛ւ իրավիճակից

Հաց բերողի մահվան մեկ տարին լրանում է, բայց մահվան պատճառները դեռ ստուգում են

Դժվար է ապրել այնպես, որ չփչացնես մահախոսականիդ տեքստը. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Տուժածը ցատկել է Գյումրի բկ-ի պատուհանից

Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական պատերազմը մնում է ամենաշահավետ բիզնեսը, երբ փող է պետք

Ալիեւը չի հայտարարել Երեւանը վերադարձնելու մասին. Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը Զախարովային

Իսրայելում պահանջում են նախագահ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը

Կարատեի գներին չե՞ք ծանոթացնի. FB-ում ծաղրում են եւ գցում քաղաքապետարանի էջի վարկանիշը