ՀՀ իշխանությունների համար Սաակաշվիլին ավելի սարսափելի է, քան Հիտլերը. խմբագրական

02/02/2018 schedule20:45

Երբ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը չեղարկել է Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի՝ հայերեն թարգմանության շնորհանդեսը, թերեւս քչերը հավատացին պնդումներին, թե այստեղ «խառն է իշխանության մատը»:  Նման կարծիքը կարող էր դասվել դավադրության տեսությունների շարքին:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը հայտարարել էր, թե շնորհանդեսի չեղարկման պատճառները զուտ տեխնիկական են եւ կապ չունեն գրքի բովանդակության հետ: Թե ինչ տեխնիկական խնդիրներ էին, սպառիչ բացատրություններ չեղան: Ասացին միայն, որ գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանի հետ պայմանագիր կնքել հնարավոր չի եղել:

Ու հարցը կարծես փակված էր: Բայց երեկ հայտնի դարձավ, որ «Նոյյան տապան» գրախանութը նույնպես չեղարկել է շնորհանդեսը: Գրախանութի եւ թարգմանչի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ փետրվարի 7-ին շնորհանդեսը պետք է տեղի ունենա «Նոյյան տապանում»: Սակայն Միքայել Նահապետյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց այն մասին, որ այս մեկը եւս չեղարկվել է:

«Այսօր՝ փետրվարի 1-ին, «Նոյյան տապան» գրախանութի ներկայացուցչի կողմից ծանուցվել եմ, որ տնօրենը կտրուկ հրաժարվել է շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպելուց եւ, նույնիսկ, հետագայում գրքերն իրենց գրախանութում վաճառելուց՝ պարզաբանելով, որ խնդիրներ չի ուզում ունենալ։ Այս առիթով որեւէ այլ մանրամասնություն ինձ հայտնի չէ»,- գրել է Նահապետյանը:

Դժվար է հստակ ասել, թե ինչու միանգամից երկու կազմակերպություններ որոշեցին հրաժարվել այս գրքի շնորհանդեսը իրենց մոտ անցկացնելուց: Այնպիսի մանրամասն ու սպառիչ պարզաբանումներ, որոնք կցրեին կասկածները, թե սա «վերեւից» իջեցված հրահանգ է, չեն ներկայացվել: Ավելին: «Նոյյան տապանի» ֆեյսբուքյան էջում հունվարի 30-ին եղել է հայտարարություն, որ փետրվարի 7-ին ժամը 19-ին շնորհանդեսը տեղի կունենա: Սակայն այդ հայտարարությունը հեռացվել է եւ այն պահպանվել է միայն «Google» որոնողական կայքի այսպես կոչված «քեշերում»:

Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը: Ինքը՝ Միխեիլ Սահակաշվիլին, տեղեկանալով, որ Չարենցի տուն- թանգարանը հրաժարվել է շնորհանդեսից, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ցավոք, այստեղ եւս Մոսկվայի միջամտությունից խուսափել հնարավոր չի եղել: Պարզապես հետաքրքիր է, որ Վրաստանում Ռուսաստանի գործակալները լուրեր են տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմել են, որ ես «հակահայ» գործիչ եմ»,- գրել է նա: «Նոյյան տապանի» հրաժարվելուն նա դեռ չի արձագանքել:

Արդյոք Ռուսաստանի միջամտությո՞ւնն է պատճառը: Հաշվի առնելով հայ հանրության տարբեր շերտերի ու խավերի վրա ռուսական ազդեցության չափազանց բարձր մակարդակը, կարելի է այս պնդումը ընդունել: Բայց սա այն դեպքերից է, երբ ռուսական միջամտությանը թերեւս հերթ չի հասել: Սահակաշվիլու կերպարը խորապես անտանելի է մեր իշխանական վերնախավի համար: Ընդամենը 12-13 տարի առաջ դառնալով Վրաստանի ղեկավար, Սահակաշվիլին կարողացավ արմատապես փոխել Վրաստանը: Հաշված տարիների կամ նույնիսկ ամիսների ընթացքում այդ կաշառակերության, ամենաթողության, անպատժելիության ճիրաններից երկիրը դուրս ցատկեց: Մինչեւ հիմքը փոխվեց ողջ իրավապահ համակարգը: Բանը հասավ նրան, որ ձերբակալվում էին «գաիշնիկներին» մաղարիչ առաջարկող վարորդները:

Ու այդ ամենը իրականանում էր հենց մեր աչքի առաջ: Տասնյակ եւ հարյուր հազարավոր հայաստանցիներ, որոնք պարբերաբար այցելում էին Վրաստան, իրենց աչքով էին տեսնում ու համոզվում, որ կարելի է շատ կարճ ժամանակում վերափոխել մի ամբողջ երկիր, վերացնել տասնյակ տարիների ընթացքում արմատացած ախտերը, փոխել հանրության հավաքական գիտակցությունը...: Ու դա վարակիչ էր: Եթե ուսումնասիրենք մեր ոչ հեռու անցյալը, ապա կհամոզվենք, որ Վրաստանի «ոտքի կանգնելու» այդ տարիներին, այսինքն՝ 2005-2008 թվականներին Հայաստանում բողոքի ակցիաները, հանրահավաքները, ընդդիմադիր քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի գործընթացները շատ ավելի տպավորիչ էին: Ու դրանում, անկասկած, իր որոշակի դերը ուներ Վրաստանը:

Իհարկե, հիմա ինչ-որ կարծիքներ են շրջանառվում, թե Սահակաշվիլին հակահայ գործիչ է, ջավախահայության նկատմամբ ռեպրեսիաներ է իրականացրել, փորձել է հայերից դատարկել Ջավախքը եւ այլն: Սակայն թերեւս ակնհայտ է, որ դա արվում է Վրաստանը արագ եւ արմատապես բարեփոխած Սահակաշվիլու նկատմամբ մեր գործող իշխանությունների պաթոլոգիական ատելությունը քողարկելու համար: 

Մի զավեշտալի փաստ: Հիմա մեր գրախանութներում վաճառվում է Հիտլերի «Իմ պայքարը» ինքնակենսագրականը: Վաճառվում է առանց սահմանափակումների: Ոչ մի բողոք, ոչ մի արգելք չկա, ու դա նորմալ է: Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են պատմությամբ, ովքեր ուզում են ունենալ սեփական կարծիք այս կամ այն անձի, այս կամ այն ժամանակահատվածի մասին, պետք է ունենան կարդալու հնարավորություն: Նույնիսկ տասնյակ միլիոնավոր մարդկանց, այդ թվում նաեւ՝ հարյուր հազարավոր հայերի մահվան պատճառ դարձած Հիտլերի գրվածքները: Ու այս ֆոնին արգելքներ ստեղծել մեր հարեւան Վրաստանում, մեղմ ասած, զգալի հետք թողած անձի՝ Միխեիլ Սաակաշվիլու ինքնակենսագրականի առաջ, այսպես ասենք՝ չի հասկացվում: Ստացվում է, որ Հիտլերը շատ ավելի ընդունելի է մեր իշխանությունների համար, քան Սահակաշվիլին:

Մյուս կողմից՝ մենք վաղուց արդեն ԵՏՄ անդամ երկիր ենք: Հնարավոր չէ թերագնահատել այն ազդեցությունը, որը գալիս է ԵՏՄ-ից եւ առաջին հերթին Ռուսաստանից: Ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանում արգելվեց «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը այն հիմնավորմամբ, որ դա վիրավորում է ռուսաստանցիների զգացմունքները:  Բարեբախտաբար Հայաստանում այն դեռ չի արգելվել եւ հիմա ցուցադրվում է մեր կինոթատրոններում: Դեռ:

Տպել
4233 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է