Գիրքը քաղաքական բնույթի է, չեմ ուզում, որ շնորհանդեսն այստեղ կայանա. գրախանութի տնօրեն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը չեղարկվել էր Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Թանգարանի տնօրենը հայտնել էր, որ շնորհանդեսի չկայանալու պատճառը կապված է տեխնիկական խնդիրների հետ, այնինչ, միեւնույն ժամանակ շատ էր խոսվում մշակույթի նախարարությունից արգելելու ու գրաքննության մասին:

Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը որոշ ժամանակ անց ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ շնորհանդեսը կանցկացվի «Նոյյան տապան» գրատանը: Սակայն գրախանութում կայանալիք շնորհանդեսը երեկ երեկոյան եւս չեղարկվել է: Գրախանութի տնօրեն Լուիզա Բերբերյանը պարզաբանել է, որ չի ուզում խնդիրներ ունենալ, որի մասին թարգմանիչը գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Հունվարի 29-ին «Նոյյան տապան» գրախանութի ներկայացուցչի հետ, տնօրենի իմացությամբ եւ համաձայնությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շնորհանդեսը գրախանութի միջոցառումների սրահում կազմակերպելու կապակցությամբ, իսկ հաջորդ օրը նույն ներկայացուցչի կողմից ծանուցվել եմ, որ տնօրենը կտրուկ հրաժարվել է շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպելուց եւ, նույնիսկ, հետագայում գրքերն իրենց գրախանութում վաճառելուց՝ պարզաբանելով, որ խնդիրներ չի ուզում ունենալ: Այս առիթով որեւէ այլ մանրամասնություն ինձ հայտնի չէ»,- նշված է գրառման մեջ:

Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը: Գրքի շնորհանդեսի՝ արդեն երկրորդ վայրում չկայանալը, այն էլ՝ նման պարզաբանմամբ, խոսում է ինչ-որ անհասկանալի, կամ գուցե հասկանալի վախի մթնոլորտի մասին: Սա արդեն փաստում է, որ խոսք է գնում գրաքննության մասին՝ պայմանավորվել, համաձայնության գալ, ապա հաջորդ օրն ասել՝ խնդիրներ չեմ ուզում:

Խնդրի հետ կապված՝ զրուցեցինք «Նոյյան տապան» գրախանութի տնօրեն Լիզա Բերբերյանի հետ, որը մինչեւ վերջ պնդում էր, որ ոչ մեկը չի պահանջել շնորհանդեսի չեղարկում.

- Տիկին Բերբերյան, գրքի թարգմանիչը գրել է, որ Դուք հրաժարվել եք շնորհանդեսն անցկացնել «Նոյյան տապան» գրախանութում՝ պարզաբանելով, որ չեք ուզում խնդիրներ ունենալ: Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

- Ես չեմ ասել, որ խնդիրներ չեմ ուզում ունենալ: Պարզապես ես մտածում էի, որ գրքի բովանդակային հատվածները մեմուարներ են, բայց, փաստորեն, այն քաղաքական ուղղվածություն ունի: Այ դրանից ելնելով՝ չեմ ուզենա, որ քաղաքական ուժեր մեզ մոտ լինեն, որովհետեւ մենք քաղաքական կառույց չենք:

- Մշակույթի նախարարությունից որեւէ պահանջ եղե՞լ է՝ շնորհանդեսը չեղարկելու հետ կապված:

- Ոչ, մշակույթի նախարարությունը կապ չունի: Դա իմ որոշումն է:

- Հիմա Ձեր գրախանութում վաճառվում է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը, որը եւս քաղաքական բնույթ ունի: Ուրեմն «Ուժերի զարթոնք» գրքի դեպքում ո՞րն է խնդիրը:

- Համենայնդեպս, դա ինչ-որ տեղ ընդունելի է, որովհետեւ անցած պատմություն է արդեն, պատմության գիրկն անցած նյութ է՝ որպես այդպիսին եւ՛ անձը, եւ՛ երեւույթը: Եվ հիմա գուցե պիտի քաղենք այդ մեր սխալներից, որ չկրկնենք հետագայում: Իսկ այս դեպքում, կարծում եմ, զուգահեռներ անցկացնել չի կարելի:

- Բայց Վրաստանում եղած «Վարդերի հեղափոխությունը» նույնպես անցել է, Սաակաշվիլին էլ արդեն որքան ժամանակ է այնտեղ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում…

- Ոչինչ չեմ կարող ասել «Վարդերի հեղափոխության» մասին:

- Առանց գրքի բովանդակությանը ծանոթանալու՞ եք եզրակացրել, որ քաղաքական ենթատեքստ ունի:

- Պարզապես անցել եմ վրայով եւ գտել եմ, որ չեմ ուզում դա մեր գրախանութում վաճառվի: Ես գտնում եմ, որ դա քաղաքական բնույթ ունեցող գիրք է, իսկ մենք այն կառույցն ենք, որ քաղաքականությունից ընդհանրապես հեռու ենք:

Գրախանութի տնօրեն Լուիզա Բերբերյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել՝ պնդելով, որ շատ զբաղված է:

Մշակույթի նախարարությունից մեզ ասացին, որ իրենք բացարձակ կապ չունեն երկու դեպքերի հետ էլ: Նախարար Արմեն Ամիրյանի մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը պնդում էր, որ իրենք չեն էլ կարող որեւէ գրախանութի ասել՝ շնորհանդես արեք կամ մի արեք.

«Ինչպե՞ս կարող է նախարարությունը ինչ-որ մասնավոր գրախանութի արգելել շնորհանդես անել: «Նոյյան տապան» գրատունը մշակույթի նախարարության հետ առնչություն չունի: Միայն մի դեպքում ունի, որ նախարարության աշխատակիցները կարող են այնտեղից գիրք գնել, ինչպես, ասենք, դուք: Այդ գիրքն անգամ նախարարությունում որեւէ մեկի սեղանին չեմ տեսել, բովանդակությանն էլ ծանոթ չենք, այնպես որ, մշակույթի նախարարությունը բացարձակապես կապ չունի շնորհանդեսի կայանալ-չկայանալու հետ»,- ասաց մամուլի խոսնակը:

Միքայել Նահապետյանը շնորհանդեսն անցկացնելու նոր վայրի հետ կապված դեռ որեւէ բան չի հայտնում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4470 դիտում

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը