Երևան
17 °C
Հայ նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող եւ առաջիկայում Երեւանում տեղադրվելիք արձանը թեժ կրքեր է բորբոքել:
Վիրտուալ տիրույթում քաղաքացիները քննարկում ու քննադատում են հրապարակված էսքիզը, իսկ քաղաքապետարանում ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հաղթանակ Շահումյանը tert.am-ի հետ զրույցում ասել էր, թե հանձնաժողովում այս տարբերակը չի քննարկվել ու բացի այդ, մրցույթի մասնակիցներից ոչ մեկի աշխատանքը չի արժանացել առաջին մրցանակի:
Երեւանի քաղաքապետի տեղակալ, մրցութային հանձնաժողովի անդամ Արամ Սուքիասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է եղել, որ վերոնշյալ աշխատանքը հանձնաժողովում չի քննարկվել, մրցույթում հաղթող չի ճանաչվել, բայց այն տեղադրվելու է մայրաքաղաքում եւ համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է Երեւանի ավագանուն:
Տեղադրվելիք արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է: Փոխքաղաքապետը հավաստիացրեց, որ նրա աշխատանքը մրցութային հանձնաժողովում քննարկվել է, բայց նաեւ ավելացրեց՝ ոչ այն տարբերակը, որն այսօր տարածվում է վիրտուալ հարթակներում:
«Քննարկվել է, եղել է նաեւ գիպսի տարբերակ էսքիզը, որը դրված է եղել բոլոր մյուս առաջարկների հետ միասին: Հանձնաժողովում երկու անգամ է քննարկում եղել: Ամենաշատ քվեներ ստացած աշխատանքը ներկայացված է ավագանու քննարկմանը: Անկեղծ ասած չեմ հիշում՝ Հաղթանակ Շահումյանը գուցեեւ ներկա չի եղել: Բայց վստահ եմ, որ նաեւ առաջին փուլում այս քանդակի փոքր մակետը՝ գիպսի տարբերակով, քննարկվել է»,- ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալը:
Հարցին, թե ինքը հավանո՞ւմ է Արամ Մանուկյանի հուշարձանի ընտրված տարբերակը եւ քվեարկե՞լ է դրա օգտին, նա պատասխանեց. «Ես ինքս իմ առաջարկներն արել եմ ե՛ւ քանդակագործին, ե՛ւ հանձնաժողովին, ու վստահ եմ, որ դրանք հաշվի կառնվեն: Այն տարբերակը, որն այսօր շրջանառվում է, դա բացառապես թղթային, էսքիզային տարբերակն է: Այսօր հանրությունը սոցցանցերի մակարդակում քննարկում է ընդամենը նախնական տարբերակը, որից հետո արդեն ահռելի աշխատանք արվել է: Կարծում եմ՝ քանդակագործն առաջիկայում կներկայացնի իր լրամշակված տարբերակը»,- պատասխանեց Արամ Սուքիասյանը:
Մրցութային հանձնաժողովի մեկ այլ անդամ, արվեստաբան Անուշ Տեր-Մինասյանը նույնպես ասաց, որ քննարկվածը շրջանառվող տարբերակի հետ կապ չունի կամ գրեթե չունի: Բայց նա, ի տարբերություն քաղաքապետի տեղակալի, նշեց, որ Դավիթ Մինասյանի աշխատանքը մրցույթի առաջին փուլին չի մասնակցել եւ բազմաթիվ այլ աշխատանքների հետ միասին ներկայացվել է միայն երկրորդ փուլին, ինչը մեր զրուցակցի համար անհասկանալի եւ անընդունելի է:
«Հանձնաժողովում այս տարբերակը չէ, բայց աշխատանքը քննարկվել է, թեպետ առաջին փուլում այս մասնակիցը ներկայացված չի եղել: Առաջինից երկրորդ փուլ անցել էին երեք աշխատանք, որոնք եւ պետք է քննարկվեին երկրորդ փուլում: Սակայն այդ ընթացքում ներկայացվել են նոր մարդիկ: Կարող էին նոր մրցույթ հայտարարել, դա ուրիշ բան կլիներ, բայց սա նոր մրցույթ չէր, ուղղակի ինչ-որ նոր մարդկանց բերեցին»,- տարակուսանք հայտնեց Անուշ Տեր-Մինասյանը:
Երկրորդ փուլում Դավիթ Մինասյանի ներկայացրած առաջարկը, ըստ մեր զրուցակցի, էապես տարբեր էր հրապարակված էսքիզից: Բայց երկուսն էլ, նրա կարծիքով, վատն ու չհաջողված են. «Քննարկված տարբերակում նման էր միայն ներքեւի սալը, որի մեջից դուրս է գալիս ֆիգուրը: Իսկ մնացածը բոլորովին այլ էր»:
Արվեստաբանը քվեարկել է մեկ այլ աշխատանքի օգտին: Նա կարծում է, որ հաղթանակի արժանի էր քանդակագործ Սամվել Ղազարյանի ներկայացրած տարբերակը: Իսկ հայտնի ընտրությունը եւ հանձնաժողովի մեծամասնության դրական քվեն, նրա տպավորությամբ, կանխորոշվածության, ճնշումների ու թելադրանքի արդյունք էր:
«Դա կարծես թելադրանք լիներ՝ զոռով բերեցին երկրորդ փուլ, զոռով անցկացրեցին՝ չնայած չէին կարողանում առարկել, երբ ասում էինք՝ որ սա անմասշտաբ է, որ կոնստրուկտիվ տեսակետից սխալ է, որ դիմաքանդակ չկա, որ վատ է կատարած: Բոլոր դիտողություններին պատասխանում էին՝ այո, բայց ինքը կուղղի: Ասում եմ՝ դիմաքանդակ չկա, սա կոնկրետ մարդ է, պետք է դեմք լինի: Պատասխանում են՝ ոչինչ, կանի, դա հեշտ է: Ո՞նց է հեշտ, դա ամենադժվար բանն է: Հետո ասում եմ՝ պլաստիկան վատն է: Արձագանքում են՝ կսարքի, ոչինչ: Ասում եմ՝ անմասշտաբ է: Պատասխանում են՝ մասշտաբը կփոխի, բան չկա: Աշխատաքն այդ ձեւով ընտրո՞ւմ են, եթե ամեն ինչ պետք է փոխվի: ...Արդեն հոգնել ենք վատ հուշարձաններից, սա խայտառակություն է, չի կարելի է այդպես»,- մրցույթի հիմքում դրված մոտեցումները ներկայացրեց հանձնաժողովի անդամը:
Նա, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե ովքեր են ճնշում գործադրել հանձնաժողովի վրա: «Ես արդեն իրավունք չունեմ դա ասելու, որովհետեւ կստացվի, որ փակ քննարկումը բացահայտում եմ»,- պատասխանեց նա՝ մանրամասնելով, որ խոսքը հանձնաժողովի որոշ անդամների մասին է, որոնք փոքրամասնություն լինելով կարողացան ապահովել մեծամասնության քվե: «Ոչ ոքի չեմ ուզում վիրավորել, բայց մեր աչքի առաջ կատարվեց այդ տարօրինակ հեղաշրջումը, որ նոր մարդիկ բերեցին եւ մեկին այսպես ուղղակի անցկացրին: Երեւի մյուսներն էլ բերված էին ձեւի համար»,- նշեց Անուշ Տեր-Մինասյանը:
Մեր զրուցակցի խոսքով, Դավիթ Մինասյանի աշխատանքը քարոզողները վստահեցնում էին, թե այն նորարարական է: «Բայց այնտեղ ոչ մի նորարարական բան չկար: Ես նույնիսկ այնտեղ ասացի եւ հիմա էլ կրկնում եմ՝ դա ինչ-որ առումով մերկ արքայի էֆեկտն էր: Վատ արվածը նշանակում է նորարակակա՞ն»,- հաստատելու պես հարցրեց արվեստաբանը:
Հ.Գ. Քանդակագործ Դավիթ Մինասյանի ավելի վաղ ստեղծված գործերից են, օրինակ, Երեւանում «Տղամարդիկ» արձանախումբը, «Ուշացած լուսանկար» արձանախումբը՝ նվիրված երեք դուդուկահարներին, այդ թվում Ջիվան Գասպարյանին, Ստեփանավանում՝ Սոս Սարգսյանի արձանը եւ այլն:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 3-ի համարում:
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
© 2024 Հայկական ժամանակ