Ավելի քան 7000 վրաստանցիներ չեն վերադարձել. ԵՄ-Վրաստան առանց վիզայի ռեժիմը վտանգվա՞ծ է

03/02/2018 schedule12:30

Վրաստանի Արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ այս պահի դրությամբ Վրաստանի եվրամիության հետ առանց վիզայի ազատականացմանը վտանգ չի սպառնում։ Արտգործնախարարը ամեն դեպքում Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել հնարավորությունը զգուշորեն օգտագործել:

«Վիզայի ազատականացումից արդեն օգտվել է Վրաստանի քաղաքացիների մեծ մասը: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ բոլորին, որ սա հնարավորություն է տալիս 90 օր մնալ եվրոպական երկրում: Անհրաժեշտ է, որ ոլորը պահպանեն այս պայմանը, որպեսզի այն շարունակվի անխափան, Վրաստանի հետ կապված հարցեր չառաջանան: Այս փուլում պայմանների վերանայման վտանգ չկա»,- հայտարարել է Ջանելիձեն, հայտնում է Alig.ge-ն:

Հիշեցնենք, որ օթեւան տրամադրող եվրոպական գործակալության կողմից տարածած վիճակագրական տվյալների համաձայն, 2016թ․-ի համեմատ եվրամիության անդամ երկրներում օթեւան փնտրող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է 35 տոկոսով:

Երկու տարի առաջ, երբ ԵՄ-ն քննարկում էր Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի ներդրման-չներդրման հարցը, առաջին պատճառներից մեկը նշվում էր ապաստան փնտրողների կտրուկ աճը: Ըստ վիճակագրության՝ նախորդ հունվար-սեպտեմբեր ամիսներին Շենգենյան երկրներում ապաստան է խնդրել Վրաստանի 7232 քաղաքացի:

Կան երկրներ, որոնցում այս թիվը կտրուկ աճել է: Օրինակ Իսլանդիան, ուր Վրաստանը զբաղեցնում է առաջին տեղը՝ ապաստան փնտրողների թվով: Այս երկիրը, ճիշտ է, շենգեն գոտում է, սակայն Եվրամիության անդամ պետություն չի համարվում:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերին Եվրամիությունը փաստաթուղթ էր հրապարակել, որը գնահատում է՝ որքանով է լավ Վրաստանը կատարում վիզայի ազատականացման մասով վերցրած պարտավորությունները: Զեկույցի շրջանակներում Եվրահանձնաժողովը Վրաստանին է դիմել վեց հիմնական խորհրդով:

Վրաստանը առանց վիզային ռեժիմի իրավունքից օգտվում է 2017-ի մարտի 28-ից, Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի հնարավորություն ունեն մեկնել և 90 օր անցկացնել ԵՄ անդամ 27 և մի քանի ոչ անդամ երկրներում:

Տպել
1624 դիտում

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով