Թուրքիայում ազատազրկված ուսանողների թիվը հասնում է 70․000-ի

04/02/2018 schedule12:54

Թուրքիայի բանտերում գտնվող ուսանողների թիվը հասել է 69․301–ի՝ 2017թ․ սեպտեմբերի դրությամբ, այժմ այդ թիվն աճել է։ Այս մասին «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ տեղեկացրել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզի հարցմանը։

Աղբյուրը ընդգծում է, որ ուսանողների դեմ հարուցված հետաքննությունները կամ դատական գործերը առաջին հերթին ազդում են հենց նրանց ուսանողական կյանքի վրա՝ վերջ տալով կրթության հեռանկարներին։

Ուսանողների փաստաբաններից Հյուսեյին Բողաթեքինը տեղեկացնում է, որ մեծ մասամբ ուսանողները մեղադրվում են զինված ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու մեջ, ինչի համար որպես հիմնավորում նշվում է նրանց անդամակցությունը համալսարանի կազմի մեջ մտնող զանազան ուսանողական միություններին։

Ermenihaber-ի փոխանցմամբ, ուսանողների դեմ հարուցված դատական գործերում որպես ահաբեկչական խմբավորմանը հարելու ապացույց են նշվել նաև փաստերն այն մասին, որ նրանք մասնակցել են Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի սպանության կամ Շըրնաքի Ուլուդերե շրջանում տեղի ունեցած կոտորածի հիշատակին կազմակերպված միջոցառումներին։

Որպես հանցակազմ են որակվել նույնիսկ որոշ ուսանողների՝ համալսարանական ճամբարում «քրդական երգերի տակ հայդուկային պարեր պարելու, մատներով հաղթանակի նշան ցույց տալու և կարգախոսներ հնչեցնելու» հանգամանքը։

Փաստաբանն ընդգծել է, որ այդ մեղադրանքների հիման վրա ձերբակալված կամ կալանավորված ուսանողները հնարավորություն չեն ունենում մասնակցելու համալսարանական քննություններին և այդպիսով զրկվում են ուսումը շարունակելու հնարավորությունից։ Մյուս կողմից, երբ որևէ ուսանողի դեմ քրեական հետաքննություն է սկսվում, համալսարաններն իրենք մեխանիկորեն հեռացնում են այդ ուսանողին՝ անկախ գործի հետագա ընթացքից ու դատարանի որոշումից։

2016թ․ նոյեմբերին ուժի մեջ մտած համար 677 որոշման համաձայն՝ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման դատապարտված այն ուսանողները, ովքեր մեղադրվում են ահաբեկչական խմբավորման հետ կապի մեջ, զրկվում են ողջ երկրում կազմակերպվող որևէ կրթական հաստատությունում կազմակերպվող քննություններին մասնակցելու իրավունքից։

Այսպիսով, ինչպես նշում են թուրք մասնագետները, ոչ միայն դատապարտված ուսանողներն են զրկվում կրթության իրավունքից, այլև նրանք, ում վերաբերյալ դեռ դատական որոշում կայացված չէ․ անտեսվում է նրանց «անմեղության կանխավարկածը»։

Տպել
1832 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց