Ոստիկաններն այցելում են ակտիվիստներին, խնդրում, որ ԵԼՔ-ի գնաճի երթին չմասնակցեն. Փաշինյան

Ոստիկաններն այցելում են ակտիվիստների խմբերին եւ խնդրում, որ այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 18:00-ին չմասնակցեն ԵԼՔ դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երթին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին տեղադրված տեսանյութից:

«Քիչ առաջ պարզվեց, որ հանրապետության տարբեր հատվածներում ոստիկաններ են այցելում ակտիվիստների խմբերին եւ խնդրում, հորդորում չմասնակցել ընդդեմ թանկացումների իրականացվելիք երթ-հանրահավաքին: Որեւէ կոպիտ վերաբերմունք, սպառնալիք տեղի չի ունենում: Մարդկայնորեն, ընկերական խնդրում են ակտիվիստներին: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ոստիկաններն այդպես վարվում, համոզվում, որ ակցիային չմասնակցեն»,- ասում է Նիկոլ Փաշինյանը եւ պատասխանելով իր հարցին՝ նշում, որ իշխանություններին պետք է, որ ցույց տան, թե ՀՀ քաղաքացիները որեւէ խնդիր չունեն թանկացումների հետ, ըմբռնումով են մոտենում:

«Ակնհայտ է, որ թանկացումներն ապաշնորհ քաղաքականության եւ տնտեսական քաղաքականության արդյունք է»,- ասում է Փաշինյանը եւ հորդորում 18:00-ին լինել «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
1845 դիտում

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

10 տարի, 85 միլիոն դոլար, 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք․ ՀԲ պատվիրակությունը Երեւանում է

Երեւանի ընտրությունները վկայեցին, որ ժողովրդավարություն հաստատելու աննախադեպ դրական իրավիճակ է․ «Սասնա Ծռեր»

Սին են բոլոր պնդումները․ Հայաստանում հակահեղափոխություն անել հնարավոր չէ․ Փաշինյան

Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս 

Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երեւանի ավագանու ընտրության օրն արձանագրված ենթադրյալ 31 իրավախախտման դեպքով նյութեր են նախապատրաստրաստվում