Թուրքիայում Լինչի դատաստանը սովորական է դառնում. Deutsche Welle-ի անդրադարձը

Թուրքիայում Լինչի դատաստանը հետզհետե սովորական երևույթ է դառնում.

Նման խորագրով հոդված է հրապարակել «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը՝ անդրաառնալով Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմագործողությանն ուղեկցող քաղաքական-հասարակական զարգացումներին։

Ermenihaber-ը, ներկայացնելով հոդվածը, հայտնում է, որ ըստ հրապարաման, մի կողմից ձերբակալվում են Աֆրինի գործողության մասին սոցցանցերում կամ լրատվականներում հրապարակում կատարողները, մյուս կողմից թիրախավորվում են նաև երևույթին բացարձակապես չանդրադարձողները։

«Իշխանությանը մոտ կանգնած մի հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարները մեկ առ մեկ ստուգում էին հայտնիների սոցիալական ցանցերի հաշիվները։  Նրանք որպես «Աֆրինի գործողությանը չաջակցող հայտնիներ» պիտակավորում էին այն օգտատերերին, ովքեր Աֆրինի մասին որևէ հրապարակում չէին կատարել», - տեղեկացնում է «Deutsche Welle»-ն։

Նմանատիպ մեկ այլ դեպք է տեղի ունեցել դերասանուհի Գուփսե Օզայի հետ, ով իր թվիթերյան հաշիվն օգտագործում է գերազանցապես մշակութային կյանքի լուսաբանման համար և Աֆրինի մասին որևէ հրապարակում չի կատարել։ Սակայն երբ լսել է Ալյասկայում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որի պատճառով հազարավոր մարդիկ էին զոհվել, դերասանուհին ցավակցական հրապարակում է կատարել։ Հենց այդ հրապարակման համար նա քննադատության է ենթարկվել այլ օգտատերերի կողմից։ Ի վերջո, Օզայը հարկադրված է եղել ներողություն խնդրել և հեռացնել Ալյասկայի վերաբերյալ իր գրառումը։

«Մի ռադիոհաղորդվար կոչ է անում պատժել բոլոր նրանց, ովքեր գործողության դեմ կբողոքեն, ձայն կհանեն․ լինի դա լրագրող, թե պատգամավոր։ Եվ սա ցույց է տալիս, թե Լինչի դատաստանի մշակույթը այս հասարակության մեջ ինչ աստիճանի է հասել։ 2008թ․ հրատարակված «Լինչի ռեժիմը Թուրքիայում» վերնագրով գրքի հեղինակ Թանըլ Բորայի վկայությամբ՝ անցած 10 տարիների ընթացքում Լինչի դատաստանի մշակույթում բացասական «զարգացում» է գրանցվել», - գրում է գերմանական պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ հասարակության շրջանում Լինչի դատաստանի տարածմանն ու սովորական դառնալուն մեծապես նպաստել է նաև դեկտեմբերին ընդունված համար 696 KHK-ն (օրենքի ուժ ունեցող որոշումը)։ Դրա համաձայն՝ «2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և ահաբեկչական գործողությունների կամ դրանց հաջորդած զարգացումների ճնշմանն ուղղված գործողությունները» անպատիժ կմնան։ Ընդ որում նմանատիպ հիմնավորմամբ անպատիժ կերպով ճնշումներ կարող են գործադրել ինչպես պետական աշխատակիցներն՝ իրենց պաշտոնական իրավասությունների ու պարտականությունների շրջանակներում, այնպես էլ այդպիսիք չհանդիսացողները։

Տպել
2063 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան