Սերժ Սարգսյանի ամուր, բայց առանց իմունիտետի համակարգը. խմբագրական

«Մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ահա այսպիսի հայտարարություն արեց Սերժ Սարգսյանը 2014 թվականի ապրիլի 10-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Այսօր թերեւս բոլորի համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը դա ասել է բոլորի, բայց ոչ իր մասին եւ հենց ինքն է, մեղմ ասած, հավակնում երկրի կառավարման ղեկին արդեն երրորդ անգամ: Ավելին, նույնիսկ չի հավակնում, այլ գործնականում արդեն ստանձնել է եւ ապրիլից հետո նա պաշտոնապես կստանձնի վարչապետի պաշտոնը: Եվ սա փաստ է:

Թյուր կարծիք կա, թե ապրիլից հետո ՀՀ վարչապետի լիազորությունները ընդլայնվում են: Այդպիսի տպավորություն կար, ասենք, ամիսներ առաջ: Հիմա արդեն ակնհայտ է, որ ապրիլից հետո ՀՀ վարչապետի լիազորությունները ոչ թե ընդլայնվում են, այլ վարչապետը դառնում է երկրի լիակատար միապետը: Սա նույնպես փաստ է:

Ներկայումս ՀՀ նախագահի լիազորությունները շատ լայն են, բայց որոշակի «փայ էլ» հասնում է վարչապետին: Այսինքն, կախված անձնական որակներից, ներկայումս ՀՀ վարչապետը կարող է որոշակի ինքնուրույն քայլեր անել: Ապրիլից հետո ՀՀ նախագահի բոլոր լիազորությունները փաստացի անցնում են վարչապետին: Իսկ այսօր վարչապետին վերապահված լիազորությունները մնում են իրենց տեղում: Այսինքն, Սերժ Սարգսյանը, ստանձնելով վարչապետի պաշտոնը, իր հետ «բերում է» այսօր գործող նախագահի լիազորությունները եւ ստանում նաեւ այսօր գործող վարչապետի լիազորությունները: Սա էլ  է արդեն փաստ:

Մի խոսքով լիակատար, անվերապահ ու համապարփակ միապետ, հնարավորինս ամենալայն լիազորություններով: Ու դրան զուգահեռ, պատասխանատվության, հաշտվողականության հնարավորինս նվազագույն մակարդակ:

Ապրիլից հետո ՀՀ միապետ-վարչապետը հաշվետու է լինելու միայն իրեն «ընտրած» խորհրդարանական մեծամասնությանը: Միայն ու բացառապես: Այսինքն, Սերժ Սարգսյանին «կառավարման ղեկին» մշտապես ու անսասան մնալու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ խնդիր լուծել՝ ունենալ խորհրդարանական մեծամասնություն: Այդ խնդիրը նույնպես արդեն լուծված է: Ու այստեղ էականը ԱԺ ընտրությունների «ձեւն ու տեսակը» չէ՝ ռեյտինգային, համամասնական, մեծամասնական կամ դրանց խառը վարիացիաներով: Խնդիրը բովանդակության մեջ է: Հայաստանում ընտրությունների ելքը որոշում է, այսպես կոչված՝ «քրեաօլիգարխիկ» համակարգը: Այդ համակարգը, ինչպես ցույց տվեց տարիների փորձը, աշխատում է անթերի եւ ընտրություններում «հաղթում է» նա, ով պետք է հաղթի. ընտրակաշառքներով, վարչական լծակներով, վախեցնելով, համոզելով, խաբելով՝ էական չէ: Այս համակարգում որեւէ փոփոխություն չի լինելու: Խորհրդարանական մեծամասնությունը առաջիկայում էլ լինելու է այնպիսին, ինչպիսին կուզենա Սերժ Սարգսյանը: Սա էլ մի փաստ:

Բայց ի՞նչ հետեւանքներ է սա ունենալու: Իր իշխանության վերարտադրման համար Սերժ Սարգսյանը ոչ միայն պետք է պահպանի իր իսկ ստեղծած «քրեաօլիգարխիկ» համակարգը, այլ նաեւ պետք է լրացուցիչ «նվերներ» տա նրանց: Այդպիսին է ցանկացած համակարգ՝ այն պետք է միշտ լրացուցիչ սնուցում ստանա, այլապես կփլուզվի: Ասենք, պետք է մեծացնել նրանց փող «վաստակելու» հնարավորությունները, ավելի մեծ ռեսուրսներ ու «տարածքներ» դնել նրանց տրամադրության տակ, անպատժելիության լրացուցիչ ինդուլգենցիաներ տալ նրանց...: Ու այդ ամենը արվելու է:

Իսկ դա նշանակում է, որ պահպանվելու է տնտեսության ներկայիս կառուցվածքը՝ մոնոպոլիզացված ու քվոտավորված: Եկամտաբեր ոլորտները շարունակելու են վերահսկել օլիգարխները: Մրցակցության նշույլներ անգամ չեն երեւալու: Այսօր նկատվող ներդրումային որոշակի աշխուժացումը մի որոշ ժամանակ անց կրկին մարելու է, իսկ իրականացված ներդրումներով հիմնադրված եւ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող բիզնես ծրագրերը ֆինանսական խնդիրների պատճառով անցնելու են «հին ու վստահելի» օլիգարխներին: Վաղ թե ուշ: Այդ շրջանակներից դուրս գտնվողները կշարունակեն բավարարվել ընդամենը փշրանքներով, ընդ որում փշրանքներն էլ գնալով կպակասեն:

Դատաիրավական համակարգը կշարունակի մնալ բացարձակ վերահսկողության ներքո: Այն կշարունակի լինել յուրայինների «պահապան հրեշտակը» ու աննկարագրելի դաժան՝ ոչ յուրայինների նկատմամբ:

Կշարունակի ծաղկել կոռուպցիան, հովանավորչությունը, բիզնեսն ու քաղաքականությունը էլ ավելի կսերտաճեն...: Բնակչության սոցիալական վիճակը էականորեն չի բարելավվի, եթե ավելի չվատանա: Արտագաղթը կշարունակվի, ժողովրդագրական իրավիճակը էլ ավելի կվատթարանա, բնակչության թիվը կշարունակի նվազել....:

Եթե այս պայմաններից որեւէ մեկը փոխվի, ապա դա հղի է ամբողջ համակարգի արմատական փլուզմամբ: Օրինակ, պատկերացնենք, որ դատաիրավական համակարգը դուրս է գալիս Սերժ Սարգսյանի վերահսկողությունից ու որպես գերակայություն հռչակում ոչ թե իշխանությանը ծառայելը, այլ օրենքի գերիշխանությունը: Այդ դեպքում բանտերը կլցվեն շատ հայտնի մարդկանցով: Կամ՝ տնտեսության մեջ օլիգարխները կորցնեն իրենց ունեցած բարձր հովանավորչությունը... Նրանք շատ արագ կսնանկանան ու պարզ ասած, ընտրակաշառքի փող չեն ունենա: Եթե մարդկանց եկամուտները աճեն, նրանց կաշառելը ավելի թանկ ու դժվար կլինի եւ այլն, եւ այսպես շարունակ: Այնպես որ, այսօր գործող կուռ համակարգը պահպանող որեւէ պայման չի կարող փոխվել:

Սա ընդամենը հոռետեսական կանխատեսում չէ: Սա հաշվարկ է: Այսպես լինելու է այն պարզ պատճառով, որ դա անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի լիակատար իշխանության պահպանման եւ վերարտադրության համար: Սակայն այդպիսի իրավիճակը միայն առաջին հայացքից է թվում անխոցելի: Իրականում դա հենց ամենախոցելի վիճակն է: Նման համակարգը իմունիտետ չունի բազմաթիվ վտանգներից: Պարզապես այդ վտանգները հարվածելու են ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանությանը, այլեւ հենց երկրին:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարի առաջին էջում:

Տպել
4878 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց