Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է․ Շշի Մելո (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշերի Մելո)։

Հարցին՝ ծխելու դեմ պայքարի միջոցին եւ դրանով սահմանված տուգանքին կողմնակի՞ց է, Մանուկյանը պատասխանեց. «Գիտե՞ք ինչպես, յուրաքանչյուր մարդ չի ուզում ծխի, հիմա մի քիչ հին բան ասեմ, մի հարեւան ունեինք, ինչ անում էինք, ասում էր՝ ա՛յ մարդ, ամեն խաղ խաղացել ենք, մնացել է սարի սմբուլը։ Հիմա մենք մեր ժողովրդին պետք է բարգավաճ վիճակ ստեղծենք, մարդիկ լավ ապրեն, որ սկսեն իրենց առողջության մասին մտածել, այդ ժամանակ արդեն կթարգեն։ Հիմա միանգամից ասում ենք՝ մի ծխեք. այդպես չի»։

Հարցին, թե նա որոշակի խնդիրներ ուներ իր բիզնես միջավայրի հետ կապված, հիմա լուծվե՞լ են այդ խնդիրները, Մելիք Մանուկյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, իմ բիզնեսն իրա հունով գնումա»։

Իսկ այն հարցին, թե մոտ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում մարդիկ կկարողանա՞ն լավ ապրել, պատասխանեց, թե ամեն ինչ անում են, որ մարդիկ լավ ապրեն։

Թե ի՞նչ է անում իշխանությունը, որ մարդիկ լավ ապրեն, Մանուկյանն ասաց, որ իշխանությունն ամեն ինչ արել է եւ անում է։ Եթե այդպես է, ինչո՞ւ չի նվազում աղքատության ցուցանիշը, դիտարկմանը Մանուկյանը պատասխանեց. «Որովհետեւ շատ բաների հետ է կապված՝ մեր երկրի վիճակի, աշխարհաքաղաքական վիճակի եւ այլն»։ 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կողմնակի՞ց է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, հաշվի առնելով, որ բոլոր օրենքները հարմարեցվում են իրենց, Մանուկյանն ասաց, որ՝ այո, կողմ է։ Հարցին՝ ի՞նչ է արել նա, որ կողմ է, եւ իր պաշտոնավարման տարիներին եղել է 400 հազար մարդու արտագաղթ, Մանուկյանը պատասխանեց, որ արտագաղթը միայն այդ ձեւով մի պատկերացրեք, արտագաղթ կամ ներգաղթ ամեն րոպե էլ լինում է, մարդիկ գնում են, գալիս են, մի տեղ դուրը չի գալիս, հետ են գալիս։ Լավ բան չի արտագաղթը, բայց միշտ էլ գնացել, եկել են։ 

Հարցին, թե որպես գործարարությամբ զբաղվող մարդ, ի՞նչ է կարծում՝ Հարկային օրենսգիրքը մանր ու միջին բիզնեսին զարգանալու հնարավորություն տալի՞ս է, Մանուկյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է սկսի իր գործը զարգացնել, հարմարվել իրավիճակի հետ եւ առաջ  գնալ, այնպես չի, որ մեկը պետք է նստի ու ասի՝ Հարկային օրենքը վատ է, ես վատն եմ, իմ փորձից եմ ասում»։

ՀԺ-ի հարցին, թե Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձում ասել էր, որ հրաշալի երկրում ենք ապրում, ամեն ինչ պետք է անենք, որ մեր արտագաղթած բարեկամները հետ գան, իրատեսական համարո՞ւմ է, որ ինչ-որ մեկը ԱՄՆ-ից, Ռուսաստանից կամ եվրոպական այլ երկրից կվերադառնա ու կապրի Հայաստանի ներկա պայմաններում, Մանուկյանը պատասխանեց. «Ես չեմ կարող որեւէ մեկի փոխարեն ասել, բայց դուք էլ պետք է զգաք, որ մեր երկիրը բնական ձեւով, տեղանքով հրաշալի երկիր է, ավելի հանգիստ է։ Մյուս երկրների հետ համեմատած քրեական բաներ չկան, նույն ԱՄՆ-ի անունը, որ ասում եք կգան, բայց այնտեղ թաղամասեր կան, որ մարդ չի կարողանում մտնել, այնքան քրեականացված է, կամաց-կամաց լավ կլինի, երեխեք ջան»։

Իսկ հարցին, թե Սերժ Սարգսյանը հրաշալի՞ ղեկավար է, Մելիք Մանուկյանը պատասխանեց՝ այո, որպես ղեկավար, հրաշալի ղեկավար է՝ այս պայմաններում եւ այս աշխարհաքաղաքական խառը իրավիճակում:                                                                  

                                                                                                                                                                                     Նիկոլայ Ավետիսյան

Տպել
1262 դիտում

Ոստիկանին փորձում են ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը