ՀՖՖ-ն Յուրչենկոյին հավաքականում տեսնելու հույսը դեռ չի կորցնում

Ավելի քան 3 տարի է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է ընտրանու կազմում ընդգրկել ծագումով հայ ռուսաստանցի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին: Հատկապես այն պահից ի վեր, ինչ Ռոման Բերեզովսկին ավարտել է կարիերան, իսկ Գեւորգ Կասպարովը, ինչպես մի քանի այլ ֆուտբոլիստներ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշումով՝ չի հրավիրվում, դարպասապահի դիրքը հավաքականում խնդրահարույց է: Այս պահին այն զբաղեցնում է ՀՀ գործող չեմպիոն «Ալաշկերտի» 25-ամյա խաղացող Արսեն Բեգլարյանը: Վերջինս իր տեղի համար լուրջ մրցակցություն չունի, սակայն իր ելույթներն էլ միշտ չէ, որ համոզիչ են:

Դեռ 2014 թ. խոսակցություններ կային, որ Յուրչենկոն կարող է հայտնվել ՀՀ հավաքականում: Եւ ամեն անգամ, երբ մոտենում են ազգային ընտրանիների ելույթները, նրան հրավիրելու մասին խոսակցությունները ակտիվանում են, նույն ընթացքն ու ավարտն ունենում: Ֆուտբոլիստը նախ հայտնում է, որ դեռ տեղյակ չէ, որ իրենով կրկին հետաքրքրված են, հետո ասում է, որ շատ շոյված է այդ կապակցությամբ, ու իր համար մեծ պատիվ կլինի ՀՀ ընտրանում խաղալը, հետո ինչ-որ բանակցություններ են ընթանում, ու նա չի գալիս:

Դարպասապահն իր չգալը հիմնավորում է նրանով, որ Հայաստանից խաղալու դեպքում Ռուսաստանում լեգեոներ կհամարվի: Այդպես կարող է կորցնել թիմը ու խաղային պրակտիկան: Խաղաժամանակ չունենալու հետեւանքով ՀՀ հավաքականին նույնպես այլեւս պետք չի լինի: Բացի այդ՝ ժամանակ առ ժամանակ նշում է, որ Ռուսաստանի հավաքական հրավիրելու հույսերը չի կորցնում:

«Շնորհակալ եմ ՀՀ ֆեդերացիային: Ուզում են, որ առաջին համարը լինել: Շատ հաճելի է: Շատ լավ եմ վերաբերվում այդ երկրին, հայկական արմատներ ունեմ, բայց չեմ ցանկանում օտար լինել այստեղ՝ իմ տանը՝ մի երկրում, որտեղ իմ առաջին քայլերն եմ արել ֆուտբոլում: Ուզում եմ ապացուցել Ռուսաստանին, որ կարող եմ այնտեղ խաղալ: Ուզում եմ՝ հանդես գալ Ռուսաստանի հավաքականում»,- 2015 թ. հոկտեմբերին տված իր հարցազրույցում ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանը, ամեն դեպքում, նրան հավաքականում տեսնելու հարցում լուրջ է տրամադրված: Սովորաբար նա այսքան համբերատար չի լինում, բայց այս դեպքում, թեեւ 2017-ին հայտարարել էր, որ, եթե Յուրչենկոն այդ ժամանակ չգա, այլեւս երբեք չի գալու, այժմ նորից ցանկանում է նրան տեսնել թիմում: ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որ նրա հանձնարարությամբ՝ ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպելու է դարպասապահի հետ եւ քննարկելու ՀՀ հավաքականում հանդես գալու պայմանները:   

31-ամյա Յուրչենկոն փետրվարի 15-ին իր թիմի՝ «Տոսնոյի» կազմում Թուրքիայում հավաքի է լինելու: Այնտեղ էլ քննարկումները կայանալու են:

Յուրչենկոն ծնվել է 1986 թ. մարտի 27-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Մանուկ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ էլ սկսել է ֆուտբոլով զբաղվել: Մայրական կողմից պապը հայ է: Ըստ մամուլի՝ նա ժամանակին եղել է նաեւ Թուրքմենստանի հավաքականի ուշադրության կենտրոնում:

Տպել
2308 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը