Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չցանկացավ մեկնաբանություն տալ «Հրազդան» մարզադաշտի վերաբերյալ: Այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատասխանեց հայկական ֆուտբոլին վերաբերող մի հարցերի: Սակայն այն մասին, թե ինչ է լինելու «Հրազդանի» հետ, նա չխոսեց:
-Բարձրագույն խմբի 6 թիմերը խաղում են 4 մարզադաշտում: Կա «Միկան», որտեղ մրցաշրջանի կեսից հնարավոր չէր խաղեր անցկացնել: Կան այլ մարզադաշտեր, որոնք այս պահին պատրաստ չեն շահագործման, եւ նաեւ մեր բոլորի հարազատ «Հրազդանը»: ՀՖՖ-ն ունի՞ լծակներ, որ ազդի այն մարզադաշտերի սեփականատերերի կամ այն կառույցների վրա, որոնց դրանք պատկանում են, որպեսզի նորմալ շահագործվեն ու պահպանվեն:
-Նախ ասեմ, որ ֆեդերացիան ոչ մի լծակ չունի նրանց պարտադրելու, որ մարզադաշտերը պահպանեն կամ վերանորոգեն: ՀՖՖ-ն ունի լծակ զրկելու առաջնություն անցկացնելու իրավունքից, եթե տվյալ մարզադաշտը չի համապատասխանում չափանիշներին: Շուտով կունենանք հրաշալի մարզադաշտ Արմավիր քաղաքում: Հաջորդ քայլը լինելու է, որ որեւէ ակումբ խաղա Արմավիրում: Մոտ ժամանակներս կավարտվեն Էջմիածնի ֆուտբոլի դպրոցի եւ Սիսիանի մարզադաշտի կառուցման աշխատանքները: Ինչ վերաբերում է «Հրազդանին»՝ «Հրազդանի» ճակատագրի մասին խնդրում եմ ինձ չդիմեք, որովհետեւ արդեն հոգնել եմ: Դիմեք այն մարդկանց, ովքեր այդ հրաշալի մարզադաշտը կործանեցին:
-ՈՒԵՖԱ-ից նամակ է ստացվել ՀՀ Առաջին խմբի առաջնությունում վաճառված խաղեր լինելու հետ կապված: Խնդրում եմ մեկնաբանեք:
-Վաճառված խաղի մասին չէ խոսքը: Նախ այն մարդիկ, որոնք հրապարակել ենք, շատ վատ արարք են արել, դա գաղտնի էր: ՈՒԵՖԱ-ն հստակ գրում է, որ խիստ գաղտնի է դա, քննության հետ կապված իրավունք չունեին հրապարակելու: Ինչ վերաբերում է տոտալիզատորին, հաճախակի ասել եմ, որ եւ՛ ՈՒԵՖԱ-ն, եւ՛ ՀՖՖ-ն համատեղ աշխատանք են տանում՝ պայքար տոտալիզատորների դեմ: Դա սովորական աշխատանքային գործընթաց է, որ ՈՒԵՖԱ-ն գրությունն ուղարկել է, եւ Ֆուտբոլի ֆեդերացիան էլ, եւ ոչ թե Հայրապետյանը, որ գրում են՝ սենսացիա, Հայրապետյանը... Ֆեդերացիան է ներկայացրել, եւ քննություն է գնում: Ես դրա մասին չեմ ուզում մեկնաբանել՝ քննության գաղտնիությունից ելնելով, դա նաեւ ՈՒԵՖԱ-ի պահանջն էր, եւ հենց նամակի վրա էլ գրված էր՝ խիստ գաղտնի, եւ դա հրապարակման ենթակա չէր: Տոտալիզատորի դեմ մենք պայքարում ենք եւ պայքարելու ենք, եւ ամենախիստ պատիժները ֆուտբոլի ֆեդերացիան, ՈՒԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն, կարծում եմ, կսահմանեն նման բաներ արած մարդկանց նկատմամբ:
-Նշել եք, որ Սամվել Կարապետյանը ձեռք է բերել «Ավան ակադեմիա» թիմը: Ի՞նչ ճակատագիր է սպասվում թիմին: Տեղեկություն կա, որ թիմի ներկա խաղացողները կվերադառնան իրենց նախկին թիմեր, եւ Մոսկվայում գործող «Արարատ Մոսկվայի» խաղացողները կգան այստեղ խաղալու:
-Ես չեմ կարող ասել, թե որ ֆուտբոլիստն ուր է գանլու. ակումբի քաղաքականությունն ակումբի ղեկավարությունն է սահմանում:
-Սամվել Կարապետյանի հետ զրուցե՞լ եք: Ի՞նչ պլաններ ունի: Ի՞նչ ճակատագիր է ունենալու թիմը:
-Իհարկե զրուցել եմ նրա հետ: Հիմա բոլորը, ինչ զրուցել ենք, պետք է հրապարակե՞մ: Սամվել Կարապետյանը վերցրել է թիմի հովանավորությունը, նրա սեփականությունն է հանդիսանում, եւ ժամանակի ընթացքում կերեւա՝ ինչ է լինելու: Կարծում եմ՝ նա այն մարդկանցից մեկն է... բոլորդ էլ նրա տարիների գործունեությունը տեսել եք, հայրենասիրությունը, նվիրվածությունը: Տարիներ շարունակ... պատահական չէ, որ այսօր ֆուտբոլում է: Տարիներ շարունակ եղել է հավաքականի կողքին, անընդհատ աջակցել է մեզ:
-«Ավան ակադեմիան» թույլտվություն կունենա՞ մասնակցելու Բարձրագույն խմբի առաջնությանը:
-Առաջին խմբից որ թիմերը որ ցանկանան (իհարկե՝ ոչ նրանք, որոնք ակումբների 2-րդ թիմերն են), կբարձրանան Բարձրագույն խումբ՝ այդ թվում՝ «Ավան ակադեմիան»՝ «Արարատ Մոսկվան»:
-Այս տարի մեր հավաքականը մասնակցելու է «Ազգերի լիգային»: Ի՞նչ խնդիր է դրվելու հավաքականի առջեւ, ինչպիսին են շանսերը եւ ինչ նախապատրաստական ընկերական խաղեր են լինելու:
-Բոլորդ լավ գիտեք՝ նշանակված է օրը՝ հունվարի 24-ին կլինի վիճակահանությունը: Դրանից հետո ես նորից կհրավիրեմ բոլորիդ, հնարավոր է՝ ես չլինեմ, մարզիչը լինի, կներկայացնենք ծրագրերը: Ինչ վերաբերում է ընկերական խաղերին, վիճակահանությունը կլինի, կիմանանք՝ ինչ մրցակիցներ ունենք, ըստ այդմ՝ կունենանք ընկերական խաղեր: Վախենում ենք ընկերական խաղեր անցկացնել, ընկերական խաղեր ենք խաղում, ասում են՝ վաճառել ենք (ծիծաղում է):
-Հնարավո՞ր է, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության վերջին տեղը գրաված թիմը նահանջի Առաջին խումբ, իսկ Առաջին խմբի հաղթողը բարձրանա Բարձրագույն խումբ, որպեսզի մոտիվացիա լինի:
-Մեր առաջ խնդիր է դրված, որ Բարձրագույն խմբի առաջնության թիմերի քանակը հասցվի ամենաքիչը 10-ի: Եթե հասցնենք 10-ի, դրանից հետո վերջին տեղում հայտնված թիմը կտեղափոխվի Առաջին խումբ:
-Վերջերս հայտարարեցիք արգենտինացի մարզիչների խմբի ժամանման մասին: Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչ խնդիրներ են դրվել նրանց առջեւ:
-Այո՛, բանակցել ենք եւ սպասում ենք արգենտինացի մարզիչներին: Հունվարի 20-ից հետո կլինեն Հայաստանում, եթե ինչ-որ սենսացիոն բա չլինի: Նրանք գալիս են 6 հոգով: Բոլոր պատանեկան թիմերը հանձնվելու են նրանց, աշխատելու են պատանեկան բոլոր թիմերի հետ: Կարծում եմ՝ այն մարզիչը, որը ղեկավարելու է այդ խումբը, փորձառու մարզիչ է, ժամանակին ղեկավարել է Արգենտինայի 19 տարեկանների հավաքականը, որը մասնակցել է աշխարհի առաջնությանը: Լսել եմ նրա առաջարկները, ծրագրերը, նա էլ՝ իմ պահանջները: Խնդիր է դրվել հայ ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ վիճակը բարձրացնել եւ հիմնականում հայ ֆուտբոլիստները ավելի շատ ընգրկվեն բարձրակարգ ակումբներում: Խնդիր է դրված նաեւ, որ 17 եւ 19 տարեկան հավաքականները արդյունքներ ցույց տան: Կարծում եմ՝ ճիշտ աշխատելու դեպքում կլինեն արդյունքները: Բարձր տեղեր գրավելը ինձ այդ տարիքում այդքան էլ չի հուզում: Ինձ ավելի շատ պետք է հայկական ֆուտբոլում աճեցնել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, որպեսզի մեր 21 տարեկանների եւ մեծահասակների ազգային հավաքականները համալրվեն ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներով: Կարծում եմ՝ այդ արգենտինացիները մեծ օգուտ կտան հայկական ֆուտբոլին, նաեւ ինչո՞ւ չէ, մեր մարզիչները կհասկանան, որ մեր հույսը չենք դնելու իրենց վրա, որ տարիներ շարունակ իրենց կրթենք, բայց իրենք զբաղվեն ինչ-որ անհասկանալի բանով: Այն կարծիքին եմ, որ մեր մարզչական դպրոցը շատ վատ վիճակում է, մեր այսքան տարվա աշխատանքներն իզուր են անցել: Այնպես չէ, որ ընդհանրապես չկան, 1, 2, 3 մարզիչ կա, բայց դա բավարար չէ:
-Իսկ չե՞ք մտածում մարզիչների հետ աշխատող նոր խումբ բերեք, որոնք ժամանակակից մեթոդներ կունենան, եւ կձեւավորվի մարզչական դպրոց:
-10 տարի կլինի, որ արտասահմանից հրավիրում ենք մարզիչներ, եւ այդ լիցենզիաները, դասընթացները, քննությունները տալիս են հենց այդ արտասահմանցի մարզիչները: Այդ մարզիչները գնում են, մեր մարզիչները նորից անում են այն, ինչ իրենք գիտեին: Մեզ մոտ սկսելու ենք մարզիչների լիցենզիաների հետկանչման գործընթացը:
-Պարբերաբար դժգոհություններ են լինում հավաքականի հանդիպումների տոմսերի գների վերաբերյալ: Գները կվերանայվե՞ն:
-Բազմաթիվ անգամ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ տոմսերի գները բարձր չեն, նորմալ գներ են: Ես երկրպագուներին հրավիրել եմ, հանդիպել ենք, առաջարկություն է եղել, աբոնեմենտային համակարգ կմտցնենք: Այսինքն, եթե մի քանի խաղի են հաճախելու, ինչպես ամբողջ աշխարհում ընդունված է, կգնեն էժան գներով: Բացի դրանից՝ մենք սոցիալապես անապահով խավերի համար միշտ էլ զեղչեր արել ենք: Որ ծաղկացրած ներկայացնում են, թե շատ թանկ են տոմսերը, այդպես չէ: Որ ուսումնասիրեք, կտեսնեք: Ուզո՞ւմ եք՝ 1000 դնենք, միեւնույն է, եթե հավաքականը լավ չխաղա, ժողովուրդը չի գա: Մեր տղաները ընդամենը պետք է դուրս գան խաղադաշտ, նվիրված, հաջող, գեղեցիկ ֆուտբոլ ցույց տան, եւ մեր երկրպագուները դա գնահատում են, կգան:
-Դուք ասում եք, որ ֆեդերացիան հետեւում է հայազգի բոլոր ֆուտբոլիստներին, որոնք հանդես են գալիս արտերկրում: Վերջին ասուլիսներից մեկի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասաց, որ 2 ֆուտբոլիստ կա, որոնցով հետաքրքրվում է: Ինչ-որ ինֆորմացիա այդ առումով կարո՞ղ եք տալ, նոր մրցափուլում նոր ֆուտբոլիստների կտեսնե՞նք:
-Դա մշտական աշխատանք է: Ֆեդերացիան միշտ զբաղվում է այն ֆուտբոլիստներով, որոնք հանդես են գալիս արտասահմանում կամ ծնվել են այնտեղ ու խաղում են: Այն ֆուտբոլիստը, որը համաձայնությունը տա, միանգամից կընդգրկենք ազգային հավաքականում: Իհարկե, կան դժվարություններ, կան որոշ ֆուտբոլիստներ, որոնք չեն համաձայնվում, փորձելու ենք համոզել: Կստացվի՝ լավ, չստացվի՝ Աստված նրանց հետ:
-Քանի՞սն են:
-Շատ են: Դա անընդհատ աշխատանք է: Բոլորը, ում գիտեք, նրանց հետ աշխատում ենք: Հենց սկսում ենք անունները տալ, գործակալները սկսում են մեր աշխատանքին խանգարել: Մարզիչը ներկայացրել է՝ ում է ուզում հավաքականում տեսնել, մենք աշխատանքը տանում ենք: Ուղղակի ֆուտբոլիստ կա, որի համար մի քիչ խոչընդոտներ են եղել, որովհետեւ մեր հայրենակցին, որը բանակցություն է տանում, բոլորդ գիտեք, ձերբակալել են Արգենտինայում (խմբ.- նկատի ունի Նորայր Նակիսին), շուտով երեւի բաց կթողնեն: Ես կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ է:
-Որքանո՞վ է Ձեզ հուզում Երեւանի «Արարատի» ճակատագիրը: Արդյո՞ք Արկադի Անդրեասյանն ավելորդ մարդ չէ ֆուտբոլում, քանի որ բացի վատ արդյունքներից՝ «Արարատում» խառը իրավիճակ է, աշխատավարձեր են գրպանվում, ֆուտբոլիստները դիմում են դատարան: Արդյո՞ք Դուք զրուցել եք «Արարատի» ղեկավարների հետ, կա՞ ծրագիր, թե՞ ամեն ինչ մնալու է այսպիսի բարձիթողի վիճակում:
-Բարդ հարց եք տալիս, նույնիսկ դժվարանում եմ պատասխանել կամ չպատասխանել: Կամ, եթե պատասխանեմ՝ ինչ էֆեկտ կտա: Իհարկե, Արկադի Անդրեասյանը որպես լեգենդար ֆուտբոլիստ հայկական ֆուտբոլին միշտ պետք է, որպես լեգենդ, ինչպես այն ֆուտբոլիստները, որոնց մանկության, պատանեկության տարիներին տեսել եւ որոնցով հիացել եմ, այդ թվում՝ Արկադի Անդրեասյան, Խորեն Հովհաննիսյան, Հովհաննես Զանազանյան, Լեւոն Իշտոյան... Նման ֆուտբոլիստները միշտ պետք են հայկական ֆուտբոլին, այլ հարց է՝ որքանով են նրանք պետք մարզչական աշխատանքում, ֆուտբոլի ղեկավարման հարցում: Այդ հարցին թույլ տվեք չպատասխանել:
-Նախորդ մրցափուլից առաջ նշում էիք, որ դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեզ պետք է հենց այդ շրջանում: Բանակցություններ կրկին վարվելո՞ւ են Յուրչենկոյի հետ:
-Բնականաբար, այո՛: Յուրչենկոն բարձրակարգ դարպասապահ է, եւ ես որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, շատ կուզենայի, որ լիներ մեր ազգային հավաքականում, բայց եթե մարդը հրաժարվում է, ի՞նչ պետք է անենք: Նորից փորձելու ենք նրան հրավիրել:
-Գիտենք, որ հաճախ լինում եք Արցախում: Այնտեղ ֆուտբոլը ի՞նչ մակարդակի վրա է:
-Ծանոթ եմ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքների հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա աշխատանք ունի Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Եթե գիտեք՝ մեր օգնությամբ ենթակառուցվածքներ ենք ստեղծում Արցախում: Գիտեք՝ պատանեկան որոշ թիմեր խաղում են Հայաստանի առաջնությունում, մեր նպատակն է ստեղծել ենթակառուցվածքներ եւ Արցախի թեկուզ փոքր առաջնություն: Գոնե 1-2 տարիքային խմբերի առաջնություն լինի, հետո կտեսնենք հետագա քայլերը:
-«Փյունիկի» մասին էլ ժամանակին նշել էիք, որ կզիջեք, եթե Ձեզ արժանի փոխարինող լինի: Հանձնեցիք Արթուր Սողոմոնյանին: Ինչպե՞ս կգնահատեք «Փյունիկի» ներկայիս վիճակը:
-Այո՛, ես գտել եմ արժանի մարդ եւ համարում եմ, որ «Փյունիկի» այսօրվա ղեկավարները արժանի, հայրենասեր, ֆուտբոլ սիրող մարդիկ են: Սկզբում իմ դուրն էլ չէր գալիս, աշխատանքները նոր էին, բնականաբար, կլինեին դժվարություններ, բացթողումներ: Առաջնությունը «Փյունիկը» սկսեց շատ վատ, նոր մարզչով, հետո ղեկավարներն արեցին փոփոխություններ, Արմեն Գյուլբուդաղյանցին ուղարկեցին վերապատրաստման, հետո բերեցին նրան, ու «Փյունիկն» անմիջապես սկսեց խաղալ այն ֆուտբոլը, որը կարող է խաղալ: Գյուլբուդաղյանցի գալով ակումբը գլխիվայր փոխվել է: Հիմա մարզվում են ակադեմիայի խաղադաշտերում, հավաք են անում, նրանց մարզումներին հետեւում եմ եւ հիանում եմ այն աշխատանքով, որ տարվում է: Եթե այդպես շարունակվի, կտեսնենք՝ քանի հոգի «Փյունիկից» կընդգրկվի ազգային հավաքականում: Ինձ ավելի շատ մտահոգում է «Բանանցը»: Այնտեղ տեսաք՝ անցած տարի կարծես միտում լիներ, որ երիտասարդական հավաքականի մի խումբ ֆուտբոլիստներ առաջնությունում ընդհանրապես չխաղացին, դրանից մենք ունեցանք երիտասարդական հավաքականի ձախողում: Հավաքականի անդամ ֆուտբոլիստներին ընդհանրապես խաղադաշտ չէին հանում: Այսօր էլ այդ նույն ֆուտբոլիստներին ընդհանրապես հանել են ակումբից: Մտահոգիչ է, որ երիտասարդների վրա հույս չեն դնում:
-Նորայր Նակիսի մասին մանրամասներ Ձեզ հայտնի՞ են:
-Ազնվորեն եմ ասում՝ մանրամասներ չգիտեմ: Նորյար Նակիսի հետ ես մտերիմ հարաբերություններ ունեմ: Մի քանի անգամ նրա հետ արդեն հեռախոսով խոսել եմ: Նա էլ, իր տղան էլ... խոսել եմ, ասել են՝ ժամանակավոր է, թյուրիմացություն է, նա որեւէ կապ չունի այն ամենի մեջ, ինչի մեջ մեղադրվում է: Կարծես թե քաղաքական է:
-Մխիթարյանը լավագույն մարզիկների ընտրության մեջ քվեարկությամբ առաջին տեղում էր, ինչը քննարկումների տեղիք տվեց: Ասում էին՝ նա Հայաստանի համար այքան բան չի արել, որքան մյուս մարզիկները: Նաեւ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ՀՀ Մարզական լրագրողների ֆեդերացիայի տասնյակում նա տեղ չէր գտել:
-Նորմալ: Այդ լրագրողները թող իրենց մտքի, խղճի, գլխի, աչքերի առաջ պատասխան տան: Ես դրան նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ, եթե պատվեր կատարող մարդիկ են, հանձնարարություն են կատարում, ի՞նչ պետք է ասեմ: Ինչ վերաբերում է այն հարցին, Մխիթարյանն արժանի է տասնյակում ընդգրկվելուն, թե՝ ո՛չ, ավելի արժանիին չեմ տեսնում: Իհարկե, բոլոր մարզիկները, որոնք միջազգային ասպարեզում Հայաստանի դրոշը բարձրացնում են, բոլորն էլ արժանի են, եւ ես նրանց առաջ գլուխ եմ խոնարհում: Տասնյակը հանրությունն է որոշել: Մեղադրում են, թե Հենրիխն ինչ է արել: Կասեմ՝ ինչ է արել: Բոլորդ գիտեք՝ ըմբշամարտ, ծանրամարտ, այն սպորտաձեւերն են, որոնցով շատ քիչ երկրներում են զբաղվում եւ որոնք շատ քիչ հանդիսատես ունեն: Ուզում եմ՝ բոլորը ճիշտ հասկանան, ես չեմ ուզում նսեմացնել որեւէ սպորտաձեւ: Ֆուտբոլին, բոլորդ գիտեք՝ միլիարդավոր մարդիկ են հետեւում, եւ ընդհանրապես համաձայն չեմ, որ Մխիթարյանը ավելի շատ չի ներկայացրել Հայաստանը: Հակառակը: Ես խնդրում եմ, որ ոչ մի մարզիկի չնսեմացնեն, որովհետեւ բոլորն էլ արժանի են: Եթե ինձ հարցնեն, ամենաարժանին Լեւոն Արոնյանն է, որը տարին տասներկու ամիս պայքարում է Հայաստանի դրոշի համար: Չգիտեմ, գուցե սխալ եմ, բայց գտնում եմ, որ Արոնյանն էլ շատ ավելի մեծ դեր ունի, քան այն մարդիկ, որոնք փորձում են քննադատել:
-Քվեարկության ձեւին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Նորմալ: Քվեարկել են: Քվեարկել է ժողովուրդը: Եթե 2. 5, 10 տարի հետո ֆուտբոլիստ չընդգրկվի տասնյակում, միեւնույն է, ուրախանալու եմ եւ շնորհավորելու եմ տասնյակում գտնվող մարզիկներին: Ես էլ եմ ՀՀ քաղաքացի եւ ցավում եմ հայկական սպորտի համար: Օրինակ, հպարտանում եմ Արթուր Ալեքսանյանով: Ֆանտաստիկ մարզիկ է: Դեմքը տեսնում եմ, պայծառանում եմ: Ի՞նչ կարեւոր է՝ ով է տասնյակում, միայն թող ընտրությունը ճիշտ անեն: Հիշո՞ւմ եք՝ ինչ էր կատարվում նախկինում, ֆուտբոլը սպորտաձեւ չէին համարում: Ուրախ եմ, որ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն իր վրա վերցրեց, ոչ թե ինչ-որ լրագրողների ֆեդերացիա, որ գրանցված չէ, մի հարբեցող պատվերով որոշում է՝ որն է լավագույն ֆուտբոլիստը:
-Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ Չճանաչված երկրների աշխարհի առաջնություն, այնտեղ ժամանակին խաղաց Արցախի հավաքականը, հիմա՝ Արեւմտայն Հայաստանի հավաքականը: Արդյո՞ք նման թիմերում մասնակցությունը խոչընդոտ չի հանդիսանա ֆուտբոլիստների համար հետագայում ՀՀ հավքականում հանդես գալու հարցում:
-Կարծում եմ՝ խնդիր կլինի:
-Այսինքն՝ ՖԻՖԱ-ի հետ խնդիր կլինի՞:
-Այո՛, այո՛: Խնդիր կա: Բայց այդ Արեւմտյան Հայաստանի հավաքականը... կա՞ նման բան... Դուք հիշո՞ւմ եք՝ Արցախն էլ էր մասնակցում: Արցախը, որքան գիտեմ, հայտ է ներկայացրել, որ Ստեփանակերտում անցկացնեն աշխարհի առաջնությունը: Կարծում եմ՝ դա օգտակար է Արցախի ժողովրդի համար, որովհետեւ այն մոտեցումը, որն ունի ՖԻՖԱ-ն, ես համարում եմ անարդար եւ ոչ ճիշտ, մարդու իրավունքների դեմ, որոհետեւ չէ՞ որ այնտեղ ապրում է ժողովուրդ, մարդիկ կան, որ սիրում են ֆուտբոլը, զբաղվում են ֆուտբոլով ու զրկված են որեւէ առաջնության մասնակցելու իրավունքից: Ամեն ինչ պետք է անեմ, որ Արցախը ունենա թիմ, եւ մեր Բարձրագույն խմբի գոնե 1 թիմի հանդես գա Արցախում:
-Հայ երկրպագուների գլխավոր բողոքներից է, որ Ադրբեջանն արդեն թիմ ունի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ հայկական թիմերը անգամ որակավորման 2-րդ փուլը չեն կարողանում հաղթահարել:
-Ինձ համար երազանք է, որ հայկական թիմը լինի Չեմպիոնների լիգայում: Շատ ծանր եմ տանում, որ ադրբեջանական թիմ կա, հայկական՝ ոչ, այն դեպքում, որ մենք ավելի լավ ֆուտբոլ ենք խաղում: Բայց այսօր նրանց առաջնությունը շատ ավելի ուժեղ է, քան մերը, նրանց գործարարները ֆուտբոլը սիրում են, ֆուտբոլի մեջ ներդրումներ են կատարում, մեր գործարարները՝ ոչ: Պետք է շնորհակալ լինենք մեր այն գործարարներին, որոնք ակումբ են պահում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը համագործակցությանը և ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր են քննարկել
ADM Diamonds-ը հերքել է կապը Խաչատուր Սուքիասյանի հետ և իր առնչությունը ՌԴ-ում ադամանդների հափշտակությանը
Հիասթափված ենք ԻՀԿ համաժողովում ընդունված խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ. ԱԳՆ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 23-ին
Ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Ձերբակալվել է նաև Սամվել Դարբինյանի եղբայրը. ՔԿ-ն հայտնել է նրանց ձերբակալության պատճառները
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում
Ձերբակալվել է Սամվել Դարբինյանը
Սամվել Կարապետյանի պաշտպանները հետ են վերցրել նրա կալանքի դեմ վերաքննիչ բողոքը
Առաջարկվում է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին զրկել մանդատից
Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում է. հայտնի է՝ ինչ են քննարկել նա ու Պուտինը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Չինաստան
Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ
Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան
Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին
Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են
ՏԿԵ նախարարը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատարին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունը վերածվել է դանակահարության. բաժին է ներկայացել 20-ամյա երիտասարդ
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակումների նոր ալիք է սկսել Իրանի ուղղությամբ. տեսանյութ
Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. ռուսական մամուլը սուտ է հրապարակել
Ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ. վնասվել է նաև դեղատան ծածկը
Լինելու են կրկնակի ստուգումներ. ՍԱՏՄ-ում տեղի է ունեցել հանդիպում պաղպաղակ արտադրողների հետ
Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում
Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությունը և ներդրումների խթանումը
Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը
Պադոշը դեմքներին քաշած նման հիմարություններով մարդկանց ուղեղն են լվանում. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Ես բազմոցին՝ թթվածնի սարքի մոտ էի, բայց ապրեցի էմոցիաների մեծ փունջ. Զառա Արամյանի դուստրը նշանադրվել է
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի ևս մեկ հողամասի նկատմամբ
Իրանում միջուկային բոլոր ստորգետնյա օբյեկտները ոչնչացված են․ Թրամփ
Կրակոցներ Երևանում. կիրառվել են տարբեր հրազեններ, վիրավորը հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է
Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ առնչվող հաշմանդամություն ունեցող անձանց
Խորամաբադ քաղաքում Իրանը խոցել է իսրայելական «Հերմես» ԱԹՍ. տեսանյութ
Ահաբեկչություն Դամասկոսի կաթոլիկ եկեղեցում աղոթքի ժամին. կա 25 զոհ
Փոփոխություններ են եղել որոշ հատվածներում, երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, որը բնական է. քաղաքապետարան
Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանին ԱՄՆ հարվածների համար, շեշտել՝ Փարիզը մասնակցություն չունի
Հունիսի 1-ից 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան
Վերացվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող սննդի Երևանի կետերից մեկի գործունեության կասեցումը
Ռուսական ուժերը գնդակոծել են Կիևը. կան 5 զոհ, 19 տուժած
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT