Երևան
12 °C
Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Ֆուտբոլ ենք ուզում» էջն ուշագրավ հոդված է հրապարակել, որ ներկայացնում ենք ստորեւ, ամբողջությամբ.
Հոկտեմբերի 8-ին կայացած Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա (0:5) խաղի առաջին խաղակեսից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լքեց կառավարական օթյակը։
Ինչո՞ւ հեռացաք պարոն Հայրապետյան։ Լավ չէի՞ք զգում։ Մենք էլ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր սրտացավ են հայկական ֆուտբոլի համար, բայց մենք մնացինք, դիտեցինք հանդիպումը մարզադաշտում, հեռուստացույցի առջև մինչև վերջ։ Դիտեցինք Ձեր անձնական քմահաճույքների, նախասիրությունների, ամենաթող կառավարման հետևանքով քայքայված ազգային հավաքականի խայտառակ ջախջախումը, իսկ Դուք հեռացաք։ Ինչո՞ւ չմնացիք։
Մնայիք, հետեւեիք այդ նվաստացմանը մեզ հետ միասին, որպես հայկական ֆուտբոլի ղեկավար։ Արժեր հետեւել Յուրա Մովսիսյանի բացակայությանը, որի պատճառը միայն Դուք եք, հետեւեիք Գևորգ Կասպարովի բացակայությանը, որի անունն անձամբ ջնջել եք մինչ այսօր մեր ֆուտբոլի համար ամենաճակատագրական խաղին (Իռլանդիա-Հայաստան ) մեկնող ֆուտբոլիստների ցուցակից։
Բացակայում էր նաև Արթուր Եդիգարյանը, որին ևս արգելել եք հավաքական հրավիրել։ Մնայիք, հետևեիք, թե ինչ խաղ են ցուցադրում Ձեր կողմից դեռևս չդատապարտված «Ալաշկերտի» երկրորդ դարպասապահ Արսեն Բեգլարյանը, կիսահաշմանդամներ Լևոն Հայրապետյանն ու Վարդան Պողոսյանը, կիսապրոֆեսիոնալներ Հրայր Մկոյանը, Վարազդատ Հարոյանը ու Արտակ Գրիգորյանը, սուպերֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանն ու Տարոն Ոսկանյանը։
Կարելի էր նաև խաղի վերջում ցավակցել Ձեր կողմից նախապես խայտառակման դատապարտված Վարուժան Սուքիասյանին, որին երկար ընդմիջումից հետո վերադարձրիք ֆուտբոլ ու «գցեցիք առյուծների բերանը»՝ ամեն կերպ նպաստելով այն արդյունքին, որն ունենք այսօր։ Արժեր նաև շնորհավորել Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 32-ամյա նախագահին, որը երևի իրեն իրավունք չի վերապահում կարծել, թե ինքը ֆուտբոլային ամենալավ մասնագետն է աշխարհում։
Ձեր բռնած գործին չէր վնասի նաև շնորհակալություն հայտնել հայկական վերջին 5 ակումբների ղեկավարներին, որոնց համբերությունը դեռ հերիքում է Ձեր քմահաճույքներով ընթացող Հայաստանի քրջոտ առաջնությանը մասնակցելու։ Ի միջի այլոց, տեսնե՞ս քանի ակումբ հանդես կգար Հայաստանի առաջնությունում, եթե չլինեիք Դուք, քանի՞ հովանավոր կունենար ՀՖՖ-ն (և գլխավոր մարզիչ հրավիրելու միջոցներ), եթե արտոնություն չտայիք միայն Ձեր և Ձեր ընկերների կազմակերպություններին։
Մոռացաք նաև մի երկու կոպեկ թուլափայ գցել Ձեր անձնական շահերը սպասարկող բորենի լրագրողներին, որոնց գործը Ձեր կատարած սխալների համար ուրիշ մեղավորների գտնելն է։ Գայիք ինքներդ պահանջեիք ՖԱՖ-ից, որպեսզի հանեն ճաղերից կախված Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որի վրա գրված էր «Հայրենիքի պատիվը վեր է ամեն ինչից»։
Է՜հ պարոն Հայրապետյան, ախր դաշտ «սարքելով» ֆուտբոլիստ չես աճեցնի։ Պետք է ՀՖՖ կոմպետենտ նախագահ ունենալ, պետք է ունենալ ՀՖՖ կոմպետենտ աշխատակազմ։ Կոմպետենտ մարզիչներ են պետք, պարոն Հայրապետյան, ու խոսքը ամենևին այն մարզիչների մասին չէ, որոնց Դուք եք կոմպետենտ համարում։ Ֆինանսական ներդրումներ են պետք Ձեր կողմից կործանման եզրին հասցրած ազգային առաջնությունն ու մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար։ Ֆուտբոլ խաղալու համար հավասար պայմաններ ու ազատ մրցակցություն է պետք, պարո՛ն Հայրապետյան։ Ազգային հավաքականը միայն տանիքն է այն տան, որը կոչվում է հայկական ֆուտբոլ, իսկ դուք տանիքն էլ քանդեցիք։
Ձեր ղեկավարման արդյունքում հասանք նրան, որ ֆուտբոլային բոլոր չափանիշներով զիջում ենք Ֆարերյան Կղզիներին ու Լյուքսեմբուրգին։
Ասում էիք, որ Ձեր նպատակը, երազանքն ազգային հավաքականին Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում տեսնելն է,․ցավոք սրտի, այդ երազանքն անիրական է, քանի դեռ Դուք հանդիսանում եք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար։
Ասում են՝ լուրջ հիվանդ եք, քաղցկեղ ունեք։ Աստված Ձեզ առողջություն ու երկար տարիների կյանք տա։ Գիտե՞ք՝ մեր ֆուտբոլն էլ է հիվանդ, քաղցկեղի նման մի հիվանդություն է, դեռ պարզ չէ բարորա՞կ է, թե՞ չարորակ։ Մեր ֆուտբոլի հիվանդությունը Դուք եք, պարոն Հայրապետյան։ Ձեզ ճանաչող բոլոր մարդիկ հասկանում են, որ մեր երկրում Ձեր «դեմ խաղ չկա», այլապես մի 4 անգամ արդեն հեռացած կլինեիք ղեկավարած պաշտոնից։ Հեռացե՛ք Ձեր կամքով, պարո՛ն Հայրապետյան, ի սեր Աստծո, հեռացե՛ք։
Ուզում ենք ֆուտբոլ ունենալ, ուզում ենք գոնե չամաչել մեր ֆուտբոլի համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT