Երևան
12 °C
Խորհրդարանում լրագրողներն առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեցին օրերս Էրեբունի ԲԿ-ում 19-ամյա ծննդկանի մահվան հանգամանքներից: Նախարարը հակված չէր պատասխանել հարցերին. նա նշեց, որ դեպքի ընթացքում երկօրյա գործուղման մեջ է եղել, չի կարող որեւէ բան ասել եւ լրագրողներին առաջարկեց, որ եթե գրավոր դիմեն նախարարություն, իրենք կպարզաբանեն:
Դիտարկմանը` մահացածի հարազատները պնդում են, որ ամեն ինչ արվում է, որ դեպքը կոծկվի, նա ասաց. «Նման բան չի կարող տեղի ունենալ, գիտեք, որ քննություն է ընթանում բոլոր իր կանոններով»:
Նա նաեւ խուսափեց պատասխանել այն հարցին` արդյո՞ք օրենքը թույլ տալիս է երեխային դուրս գրել հիվանդանոցից առանց ծննդյան վկայականի, իսկ այս դեպքում հարազատները պնդում են, որ հենց առանց վկայականի էլ դուրս են գրել:
«Եկեք ես օրենք չմեկնաբանեմ: Ես չեմ կարող հիմա օրենք մեկնաբանել այստեղ, առանձին դեպքը կքննենք, ձեզ պատասխանը կտանք»,- ասաց նա:
Ալթունյանը հավելեց, որ քննությունը գնում է, կքննվի բոլոր սխալները, բոլոր քայլերը քննության են առնված եւ բոլոր պատասխանները կտրվեն: Հարցին` ընդհանրապես օրենքը թույլ տալի՞ս է առանց ծննդյան վկայականի երեխային դուրս գրել, նախարարը կրկին տվեց խուսափողական պատասխան եւ նշեց, որ այդ հարցին գրավոր կպատասխանի: Նա ասաց, որ տեղյակ է բոլոր մահվան միջադեպերից, քննությունը գնում է: Մինչեւ քննության ավարտը, այս դեպքի հետ կապված նախարարը ոչ մի մեկնաբանություն չի անի: Նա նաեւ նշեց, որ տեղյակ չէ` հարազատներն ինչ դիրքորոշում ունեն, ինքը տեղյակ է միջադեպից եւ սկսված քննությունից:
«Պատշաճ մարմինները փորձում են պարզել, ես որպես առողջապահության նախարար, վերահսկում եմ այդ քննության ճշգրտությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին` ի՞նչ է կարծում այստեղ բժշկի մեղավորություն կա՞, Ալթունյանը պատասխանեց, որ մինչեւ քննության ավարտը ոչ մի բան չի կարծում: Դիտարկմանը` Դավիթ Աբովյանն է բուժել հղի կնոջը, իսկ նախարարություն հասած թղթերի մեջ արդեն չի եղել այս բժշկի անունը, նա ասաց.
«Եկեք չպատասխանեմ այդ հարցին, ես ոչ մի բան չեմ կոծկում, գնում է քննություն, ես տեղյակ չեմ` ով է բուժել, այնքանով տեղյակ չեմ, ինչքանով որ հրապարակային հիմա հայտարարեմ»:
Նախարարը իր ցավակցությունները հայտնեց մահացածի բարեկամներին եւ խորը վիշտը՝ կատարվածի կապակցությամբ: «Ինչ վերաբերում է փաստաթղթերին` համոզված եղեք, որ ամենայն օբյեկտիվությամբ քննություն կկատարվի, ոչ մի բան չի կոծկվի, ամեն ինչ բաց կդրվի ձեր աչքի առջեւ»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆման գործողությունները վատթարացնում են իրավիճակը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվի կողմից Կիևին մատակարարումների մասին
Մի քանի անձնագրով փորձում են իշխանություն զավթեն հերիք չէ, մի հատ էլ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա. Չախոյան
Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ այցելել է Արթիկ համայնք՝ հետևելու աշխատանքներին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում
Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ է պահանջել ծախսերի փոխհատուցման համար
Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցի ժամկետները
Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքում հրապարակված հռչակագրին
Երևանում «Տոյոտան» վրաերթի է ենթարկել աղբահանության և սանմաքրան աշխատակցին. վերջինս մահացել է
Հայաստանում օգոստոսի 4-10-ը սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ ակտիվություն չի արձանագրվել. ՀՎԿԱԿ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Վրաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը. Կավելաշվիլի
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո
Վերականգնվել է պետությանը պատճառված 390 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 150 մլն դրամ վնասը
«Պարզ ճակատով» հրապարակվեց ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ ժողովրդին անվանում են «էշ». Կարապետյան
ՊԵԿ-ը Իրանից ժամանած բեռնատարում ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ է հայտնաբերել
Պետք է մաս կազմեք մեծ փոփոխության. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը
Գոռավանի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, չարաշահումների, փողերի լվացման համար. նախաքննության ավարտ
Փորձում են լղոզել, թե մարդ գյուլլող տերտերի ձայնագրությունը մոնտաժված է, զինամթերքն էլ է մոնտաժվա՞ծ. Չախոյան
Թուրքիայում կրակոցների հետևանքով 9 մարդ է վիրավորում ստացել
Ադրբեջանի և Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերն ընդլայնում են ամերիկյան ընկերությունների հեռանկարները. Պետդեպ
Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է սպասվում
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր
ԵԽ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ կլուծվի Ադրբեջանում պահվող հայերի հարցը
Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներ ժամանակավորապես կհոսանքազրկվեն
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը
Օգոստոսի 12-ին ՌԴ է մտել շշալցված կոնյակով 26 բեռնատար․ սա այս տարվա լավագույն ցուցանիշն է մեկ օրվա․ Պապոյան
Խուդաթյանն ու Սարգսյանը հետևել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը միմյանց կապող ճանապարհի շինաշխատանքներին
Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել
ՏԿԵ նախարարը հետևել է Գեղարքունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին
Եռակողմ համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև շարունակվում է. Էրդողան
Ալիևի համար մահ էր Թրամփի հարցը. Ամերիկացի մի կին, Սյունիքում քնելով, կանխեց Բաքվի ներխուժումը. Շիրինյան
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ
Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում. Սպիտակ տուն
Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ հայցը բավարարվել է. ինչ է վերջինս պարտավորվում անել
36-ամյա կինը երթուղայինից մեկ այլ ուղևորի պայուսակ է գողացել
Երկրորդ Նժդեհը, որ ծնվեց և փրկեց Սյունիքը, Փաշինյանն է. նա հասավ իր ասածին, որ պատերազմ չի լինելու. Ավետիս
Գոռ Մալաքյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել վաշինգտոնյան համաձայնագրերը
Օմանը Հայաստանի քաղաքացիներին ազատել է վիզայի պահանջից
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT