Ինքնախաբեություն. մեզ վախեցնու՞մ են

08/02/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 9-ի համարում

Հայաստանը շրջանցող Ախալքալակ-Կարս երկաթուղու օրեցօր ավելի իրական դարձող հեռանկարը մեր իշխանոթյուններին կարծես ընդհանրապես չի հուզում: Համենայնդեպս, այս խնդրի շուրջ որեւէ հրապարակային քննարկում իշխանությունները չեն վարում: Մասնագետներին, սակայն, խնդիրը հուզում է: «Իմ կարծիքով՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Գյումրի-Կարս երկաթուղին բացվի, ինչը կնշանակի, որ Ախալքալակ-Կարսը չի կառուցվի: Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով մեզ համար սա շատ կարեւոր է»,-Երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի նախկին նախարար, ներկայումս Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Միանգամից նշենք, որ Հ.Քոչինյանը համարվում է տրանսպորտի բնագավառի լավագույն մասնագետը ՀՀ-ում: Ընդամենը հիշեցնենք, որ Քոչարյան-Ալիեւ քիվեսթյան հայտնի հանդիպմանը հենց Քոչինյանն էր մասնակցում որպես փորձագետ:

Մի խոսքով, թերեւս անվիճելի է, որ Ախալքալակ-Կարս նախագծվող երկաթուղու վերաբերյալ նրա տեսակետները շատ ծանրակշիռ են: Ինչեւէ, Ախալքալակ-Կարս երկաթուղու մասին: Իշխանական քարոզչամիջոցները այդ երկաթուղու կառուցման հեռանկարը անիրականանալի են համարում տեխնիկական՝ ինժեներական  պատճառներով: Խնդիրն այն է, որ նախագծվող այդ երկաթուղու մի որոշակի հատված ունենալու է բավական մեծ թեքություն, ինչը սահմանափակելու է շարժակազմերի վագոնների քանակը: Ըստ այդմ, որոշակի հատվածներում շարժակազմերը կարող են բաղկացած լինել ընդամենը 20 վագոնից: Արդյո՞ք դա այդպես է: Ըստ Հ.Քոչինյանի՝ նման խնդիր կա, բայց «Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթուղին էլ ունի այդպիսի խնդիր՝ Այրումից մինչեւ Վանաձոր ցորենով բեռնված 14 վագոնից ավելին հնարավոր չէ քաշել»,-ասում է նա:

Եւ ընդհանրապես, գոյություն ունեցող երկաթուղին հետաքրքիր պատմություն ունի: «Երբ ցարը կառուցում էր երկաթգիծը, երեք ծրագիր կար. ինչ որ հիմա կա՝ Թբիլիսի-Գյումրի-Կարս, ինչ որ հիմա քննարկում են Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը՝ Թբիլիսի-Ախալքալակ-Կարս եւ եւս մեկը, որը դրանից մի փոքր արեւելյան մասով էր անցնելու, բայց նույնպես շրջանցելու էր Հայաստանը, այդ երեքից տեխնիկական առումով ամենաբարդը եղել է այն երկաթուղին, որը կա այսօր՝ կամուրջների, թունելների, ինժեներական այլ կառույցների առումով: Այդ երկաթուղին կառուցելը շատ թանկ է եղել նույնիսկ ցարական Ռուսաստանի համար, եւ Ֆրանսիայից վարկ վերցնելու անհրաժեշտություն է առաջացել»,-մեզ հետ զրույցում ասաց նախկին նախարարը:

Իհարկե, ըստ պրն Քոչինյանի, որոշակի տեխնիկական խնդիրներ կան, որոնք, թերեւս, ազդեցություն չեն ունենա նման երկաթգիծ կառուցելու վերջնական որոշում կայացնելիս: Այդուհանդերձ, կկայացվի՞ այդպիսի որոշում, թե՝ ոչ: «Ես մի ինչ-որ ներքին համոզմունք ունեմ, որ Ախալքալակ-Կարսը չեն կառուցելու: Այդ խաղաքարտը օգտագործում են մեզ վախեցնելու, Ղարաբաղյան հարցի լուծումը արագացնելու համար»,-ասում է Հ.Քոչինյանը: Կարող ենք գրազ գալ, որ տարիներ առաջ, երբ նախագծվում էր Բաքու-Ջեյհան նավթամուղի՝ ՀՀ-ն շրջանցող տարբերակը, շատ-շատերը նույնպիսի ներքին համոզմունք, ունեին, որ այդ նավթամուղը չի կառուցվի կամ կառուցվելու դեպքում անպայման կանցնի տնտեսապես ամենաշահավետ ճանապարհով՝ ՀՀ-ի տարածքով: Նավթամուղը կառուցվեց, ընդ որում՝ շրջանցելով ՀՀ-ի տարածքը: 

Այս ֆոնին, իհարկե, պրն Քոչինյանը նշում է, թե իրանական կողմի հետ Հայաստանը բանակցել է Զանգեզուր-Մեղրի-Իրան երկաթուղու կառուցման հեռանկարը, որը, ըստ նրա, կարժենա մոտ 1,5 մլրդ դոլար: Ինքնին հասկանալի է, որ նման երկաթուղի երբեւէ չի կառուցվի, քանի որ դրա շահագործումը տնտեսապես անշահավետ է: Ինչը չի կարելի ասել Ախալքալակ-Կարս երկաթուղու մասին: Սրա շինարարությունը, ըստ նախկին նախարարի, կարժենա առավելագույնը 500 մլն դոլար: Եւ հաշվի առնելով այն մեծ ապրանքաշրջանառությունը, որը կիրականացվի այս երկաթուղով՝ թույլ է տալիս պնդել, որ Ախալքալակ-Կարս երկաթուղու շահագործումը տնտեսապես շահավետ է, իհարկե՝ միայն այն պարագայում, եթե չվերագործարկվի Գյումրի-Կարս երկաթուղին: Սա էլ ուրիշ վտանգ է պարունակում:

Եթե Քոչինյանի ներքին համոզմունքը դավաճանի, եւ երկաթուղին այնուամենայնիվ կառուցվի, ապա Գյումրի-Կարս երկաթուղին չվերագործարկելը ձեռնտու կլինի ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլ նաեւ  Վրաստանին, որը եկամուտներ է ստանալու Ախալքալակ-Կարս երկաթուղուց: Այդ ժամանակ արդեն իրավիճակը տարածաշրջանում կփոխվի 180 աստիճանով: Ներկայումս տարածաշրջանի երկրներն են ձգտում, որ հայկական երկաթուղին գործարկվի, ինչը մեզ համար շահեկան վիճակ է ստեղծում: Ախալքալակ-Կարս երկաթուղու կառուցման պարագայում մենք են լինելու, պատկերավոր ասած, խնդրողի դերում, որպեսզի երկաթուղով իրականացվող տարանցիկ ապրանքաշրջանառության մի մասն էլ անցնի ՀՀ-ով: Իսկ սա արդեն խիստ շահեկան պայմաններ է ստեղծելու մեր հարեւանների համար, իհարկե՝ Հայաստանի դիրքերի կտրուկ անկման հաշվին:

Հայկ Գեւորգյան

Տպել
1232 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը