Ոստիկանապետի հրամանով այսօր եւս ազատումներ են եղել, նաեւ նշանակումներ՝ ՊՊԾ գնդում

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր եւս ազատումներ եւ նշանակումներ է կատարել համակարգում:

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս օրերին հինգ տասնյակից ավելի ազատումներ են եղել: Այսօր էլ ոստիկանապետի հրամանով մի շարք ծառայողներ ազատվել են աշխատանքից, մի մասն անցել է թոշակի, մյուսը՝ կադրերի ռեզերվ:

Բացի ազատումներից, այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակումներ են եղել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում: Մասնավորապես, ՊՊԾ գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ է նշանակվել Հայկ Բրգանունցը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանապետի հրամանով ՊՊԾ գնդի հրամանատարն ու տեղակալն ազատվել էին պաշտոնից: Հրամանատար էր նշանակվել Արթուր Խուդինյանը, իսկ տեղակալի պաշտոնը թափուր էր:

ՊՊԾ գնդում այսօր եւս մեկ նշանակում է արվել. ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի (կարմիր բերետներ) հրամանատար է նշանակվել ՊՊԾ ծառայող Հայկազ Ճոմարդյանը, որը սպասարկում էր Կենտրոն վարչական տարածքը:  ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնը մի քանի ամիս թափուր էր:

Ոստիկանապետի հրամանով այսօր փոփոխություն է արվել նաեւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում. կադրերի բաժնի պետ է նշանակվել: Մեկ այլ հրամանով նշանակում է եղել նաեւ Մաշտոցի բաժնի անչափահասների գործով բաժանմունքի պետի պաշտոնում: Ոստիկանության Չարբախի բաժնի պետի տեղակալի պաշտոնում եւս նշանակում է արվել:

Այս տեղեկությունները մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նշենք, որ ազատման հրամաններին նախորդեց ՀՀ ոստիկանության հունվարի 19-ի կոլեգիայի նիստը: Այդ նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետը մասնավորապես, նշել էր. «Մի մասը, ովքեր իրենց ծառայությունները պետության ու ոստիկանությանը պատվով են կատարել, իրենց ժամանակը լրանալու հետ կապված կմիանան վետերանների միությանը, կաշխատենք այնպես անել, որ պիտանիները չտուժեն։ Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսին, իրենք դիմում կգրեն, կգնան։ Այն էներգիան, այն աշխատուժը, որ մենք ծախսում ենք այն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձեւափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ, այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք։ Ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»։ 

Տպել
4912 դիտում

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան