Երևան
12 °C
Ախթալայի հանքի պոչամբարից տարբեր ճանապարհներով Դեբեդ գետ թափված պոչանքները աղտոտել են ջուրն ու բնությանը վնաս պատճառել: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով շաբաթներ առաջ էր այցելել ու տեղում ծանոթացել խնդրին, ֆեսյբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ հանդիպել են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանի հետ՝ Ախթալայում Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար.«Ջրի փորձաքննությունը ցույց է տվել, որ Ախթալայի պոչամբարի արտահոսքի հետեւանքով Դեբեդ գետում եղել է մետաղների պարունակության գերազանցում: Կազմել են վարչական ակտ, ընկերությանն ինչ-որ գումարի տուգանք կվճարի: Հիմա Ախթալայի հանքը շահագործող ընկերությունն առաջիկա կես տարում կառուցելու է չորանոց, որտեղ չորացվելու է պոչանքը եւ լցվելու է այն խոռոչները, որոնք առաջացել են հանքաքարի արդյունահանման ժամանակ: Ասում են, որ այս լուծումը կկանխի նման դեպքերի առաջացումը: Դեռ կտեսնենք»,- գրել է պատգամավորը:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց, որ փորձաքննությունների պատասխանները ստացվել են: Հայտնեց նաեւ, որ ըստ այդմ՝ գետի ջրի մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ. «Ստուգումները տեւել են 15 օր, հիմա ամփոփման փուլում են, երբ ամփոփումը կավարտենք՝ կտեղեկացնենք, թե ինչ է հայտնաբերվել ու որքան են տուգանվել»,- ասաց նա, առաջարկելով սպասել իրենց հաղորդագրությանը. «Համապատասխան ակտ է կազմվելու, օրենքով սահմանված կարգով ուղարկվելու է ընկերություն, որը կամ կընդունի, կամ առարկություն կներկայացնի, ու նոր ընթացք կստանա»:

Մամուլի քարտուղարի վստահեցմամբ՝ գետի ջրից վերցված նմուշառման մեջ լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել են ծանր մետաղների գերազանցումներ. «Պատասխանատվության կենթարկվեն բոլոր խախտումների համար»:

Երբ մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք, թե մինչ ամփոփումը, հանձնարարվե՞լ է իրենց կողմից պոչանքները չլցնել գետը, պատասխանեց. «Հանձնարարական եղել է, բնականաբար, որպեսզի չլինի, իրենք նոր նախագիծ են մշակել, նախատեսվում է, որ այլեւս պոչամբար չի լինելու»: Նույն հարցը մի քանի անգամ կրկնելուց հետո մամուլի քարտուղարը միայն հայտնեց, որ պոչատարի վթարի հետեւանքով գետ պոչանք չի թափվում:

Armtimes.com-ը առաջիկայում կպարզի՝ լեռնահարստացուցիչ կոմբինատը կատարո՞ւմ է տեսչական մարմնի հանձնարարականը, թե՞ շարունակում է աղտոտել բնությունը՝ «թքած ունենալով» բնությանը վնասելու, տեսչական մարմնի հանձնարարականի ու տույժ-տուգանքի վրա:

Հ.Գ Խնդրին մենք անդրադարձել էինք դեռեւս դեկտեմբերին, հունվարի սկզբին դատախազությունն արդեն զբաղվում էր, իսկ հունվարի վերջին պոչանքները դեռեւս թափվում էին գետի մեջ: Ու սա հիմք է տալիս մտածել, որ լեռնահարստացուցիչ կոմբինատը կամ արտոնյալ է, կամ էլ իսկապես թքած ունի ամեն ինչի վրա՝ վնասում է ոչ միայն բնությանը, այլ նաեւ՝ բնակչությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT